2011-03-11
Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ԱՊՀ երկրների III մրցանակաբաշխության II փու

Ստանդարտների ազգային ինստիտուտի կառավարման համակարգերի սերտիֆիկացման բաժնի գլխավոր մասնագետ Նվարդ Ամիրբեկյանը 2011թ. փետրվարի 28-ից մարտի 4-ը Մինսկում (Բելոռուսի Հանրապետություն) մասնակցեց ստանդարտացման, չափագիտության և  սերտիֆիկացման Միջպետական խորհրդի  (այսուհետ` ՍՉՍ ՄՊԽ) 38-րդ նիստի որոշման համաձայն (Արձանագրություն №38-2010, 4.3.8 կետ)  իրականացվող "Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ԱՊՀ երկրների մրցանակաբաշխության II փուլի մասնակիցների գնահատման համար փորձագետների որակավորման" ուսումնագործնական սեմինարին: Սեմինարի նպատակն էր ապահովել փորձագետների կողմից ԱՊՀ երկրների III մրցանակաբաշխության II փուլի մասնակիցների միասնական գնահատման մոտեցումը:


Սեմինարի աշխատանքները համակարգում էր ՄՊԽ ստանդարտացման բյուրոն, որին մասնակցում էին  Հայաստանի, Բելոռուսի, Մոլդո­վայի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Ղազախ­ստանի և  Ռուսաս­տանի փորձա­գետ­ները:

Սեմինարի աշխատանքային ծրագիրը բավականին ծան­րաբեռնված էր: Մասնա­վորա­պես, սեմինարի ընթացքում քննարկվեցին`

-  որակի կառավարման համակարգված մոտեցման զարգացումը, որակի միջազգային մրցանակները, ազգային որակի մրցանակները և ԱՊՀ մրցանակը ;

-  ԱՊՀ  մրցույթի կազմակերպումը` մրցույթի առաջին և երկրորդ փուլերը;

-  ՈԿԵՖ (EFQM) կատարելության մոդելը. չափանիշներն և դրանց բաղադրիչները, ինչպես նաև գնահատման տիրույթը;

-  ԱՊՀ մրցանակաբաշխության փորձագետներին ներկայացվող պահանջները;

-  խմբային աշխատանքը;

-  գնահատման մեթոդական մոտեցումը`  "հնարավորություններ" չափանիշներն և "արդյունքներ"  չափանիշներն և այլ հարցեր:

Իրականացվեցին գործնական խաղեր գնահատման մեթոդներով: Սեմինարի օրակարգը պարունակում էր նաև մի շարք կարևորագույն խնդիրների քննարկում` ՄՊԽ ստանդարտացման խորհրդի և փորձագետների փոխգործողության կազմակերպումը: Սեմինարի ավարտին Ն. Ամիրբեկյանը ստացավ № 3-3 վկայական:

 Ստանդարտների ազգային ինստիտուտի կառավարման համակարգերի սերտիֆիկացման բաժնի պետ Սեդա Պապյանը և Նվարդ Ամիրբեկյանը ընգրկվեցին արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության երկրների III Մրցանակաբաշխության փորձագետների ռեեստրում:

Փորձագետներից կազմվեցին 12 հանձնաժողովներ, յուրաքանչյուր հանձնաժողովը կազմված է 2 փորձագետից: Հայաստանի փորձագետները ընդգրկված են 6-րդ և 8-րդ հանձնաժողովներում: Ս. Պապյանն և Ն. Ամիրբեկյանը կփորձաքննեն յուրաքանչյուրը երեք կազմակերպություն` Բելոռուսում, Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում:

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...