2014 թ. մարտի 27-ին Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցավ
արտադրանքի և ծառայությունների որակի
ապահովման բնագավառում ԱՊՀ երկրների 2013թ. մրցանակաբաշխության հաղթողների մրցանակների շնորհումը:
2012 թ-ին Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհրդը 41-րդ նիստի որոշման համաձայն հայտարարեց Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ԱՊՀ երկրների 2013թվ.մրցանակաբաշխության մասին:
Հայաստանի Հանրապետությունից մրցանակաբաշխությանը մասնակցում էր "Ջերմուկ Գրուպ" ՍՊ Ընկերությունը, որը, հաղթահարելով մրցանակաբաշխության դժվարին փուլերը` ստացավ դափնեկրի պատվավոր կոչումը:
Չորրորդ մրցանակաբաշխության մրցանակները շնորհեց ԱՊՀ Գործադիր խորհրդի նախագահ - ԱՊՀ Գործադիր քարտուղար` Սերգեյ Լեբեդևը:
Մրցանակաբաշխությանը մասնակցում էր ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՓԲԸ Կառավարման համակարգերի, Սննդամթերքի և պարենային հումքի սերտիֆիկացման բաժնի պետ, արտադրանքի և ծառայությունների որակի
ապահովման բնագավառում ԱՊՀ երկրների
մրցանակաբաշխության փորձագետ` Սեդա Պապյանը: Մրցանակաբաշխությանը ներկա էր նաև ԱՊՀ Գործադիր խորհրդի Հայաստանի ներկայացուցիչ` Արմեն Խաչատրյանը, իսկ մրցանակը ստացավ
"Ջերմուկ Գրուպ" ՍՊ Ընկերության լաբորատորիայի վարիչ, որակի հարցերով պատասխանատու` Գարիկ Կարապետյանը:
Նշված մրցանակը շնորհվում է
երկու տարին մեկ անգամ` ԱՊՀ երկրների մրցանակաբաշխության մասնակիցներին` արտադրանքի և ծառայությունների որակի
ապահովման բնագավառում նշանակալի արդյունքներ ունենալու, արտադրանքի անվտանգության ապահովման, ինչպես նաև որակի կառավարման բարձրարդյունավետ մեթոդների կիրառման համար:
Նախ Ընկերությունը մրցանակաբաշխության հանձնաժողովին ներկայացրեց հաշվետվություն` որակի կառավարման բնագավառում նշանակալի հաջողությունների վերաբերյալ և մրցանակաբաշխության փորձագետների կողմից արժանացավ բարձր գնահատականի: Ներկայացված հաշվետվության դրական արդյունքների հիման վրա 2013
թ-ին
"Ջերմուկ Գրուպ" ընկերությունում տեղում գնահատում իրականացրին փորձագետներ Մարիա Ռադելյովան` Ռուսաստանից և Իվան Շկադրեցովը` Բելոռուսից: Այս փուլում ձեռք բերած նվաճումների
հիման վրա ընկերությունը ներկայացվեց Տնտեսական խորհրդի նիստին` Դափնեկրի կոչում ստանալու համար:
Ռուսական, Բելոռուսական,Ուկրաինական, Ղազախական ,Ղրղզական, Մոլդովական, Տաջիկական կազմակերպությունների հետ մրցակցության արդյունքում 2014 թ. մարտի 14-ին Մոսկվայում ԱՊՀ Տնտեսական խորհուրդը որոշեց "Ջերմուկ Գրուպ" Ընկերությանը շնորհել մրցանակաբաշխության դափնեկրի կոչում / տես ԱՊՀ Տնտեսական խորհուրդի որոշումը և հավելվածը/:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...