2017-12-18
Ալեքսեյ Աբրամովի այցը Հայաստան
2017 թվականի դեկտեմբերի 15-16 «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ հրավերով Երևան էր այցելել Ռոսստանդարտի պետ Ալեքսեյ Աբրամովը։ Այցի ընթացքում նախատեսվում էր քննարկել երկկողմ համագործակցության խորացման մի շարք հարցեր։ Մասնավորապես, այցի ընթացքում նախատեսվում էր քննարկել՝ 
1. Հայ-Ռուսական առևտրային հարաբերություններում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքների շարունակումը։ Մասնավորապես, վերջերս մի շարք գործարարներ բողոքներ են ներկայացնում ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություն, որ ՌԴ սահմանի վրա չեն ճանաչվում ՀՀ-ում տրված ԵՏՄ հայտարարագրերը և սերտիֆիկատները։ 
2. Նավթամթերքի ոլորտում ՀՀ լաբորատոր կարողությունների հզորացման ու համալրման նպատակով Ռոսստանդարտի կողմից աջակցության հնարավորությունները։ Մասնավորապես, ՀՀ-ում առկա է միայն մեկ նավթամթերքի ՓԼ, որի կողմից ԵՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված բոլոր ցուցանիշների (օրինակ՝ թթվածնի և թթվածին պարունակող միացությունների, մանգանի պարունակության, պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների, յուղման ունակության, ցետանային թվի) պատշաճ փորձարկման ապահովման համար ներկայումս անհրաժեշտ է այն համալրել լրացուցիչ սարքավորումներով (բարձր էֆեկտիվությամբ գազային մազանոթային քրոմատոգրաֆ, ատոմաաբսորբցման անալիզատոր, հեղուկային քրոմատոգրաֆ, ИДТ սարք և այլն)։ 
3. Էներգախնայողության ոլորտում ՀՀ-ում լաբորատոր կարողությունների ստեղծման ու զարգացման նպատակով Ռոսստանդարտի կողմից աջակցության հնարավորությունները։ 
4. Տարածաշրջանային ստանդարտացման ինստիտուցիոնալ կարողությունների վերափոխման հնարավորությունները, ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման նպատակով տարածաշրջանային ստանդարտացման խթանման հնարավորությունները։ Դեկտեմբերի 16-ին Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանի ուղեկցությամբ պարոն Աբրամովն այցելեց Ստանդարտների ազգային ինստիտուտի նավթամթերքի փորձարկման, էլեկտրատեխնիկական և սննդի լաբորատորիաները և ծանոթացավ լաբորատորիաների զինվածության ներկայիս մակարդակին, ինչպես նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման նպատակներով լաբորատորիաների վերազինման կարիքներին։ Պարոն Աբրամովն այցելեց նաև «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ լաբորատորիաներ և ուսումնասիրեց չափագիտության ոլորտու ՀՀ կարողությունները, ինչպես նաև ներկայիս զարգացման ու վերազինման կարիքները։ Այցելություններից հետո պարոն Աբրամովն առանձնազրույց-քննարկում ունեցավ Ստանդարտների ազգային ինստիտուտի և Չափագիտության ազգային ինստիտուտի ղեկավարության հետ, որի ընթացքում մասնավորապես, քննարկվեց տարածաշրջանային ստանդարտացման խթանման հնարավորությունները և մեխանիզմները, ինչպես նաև տարածաշրջանում չափագիտական համակարգի հետագա զարգացման մարտահրավերները և ՌԴ նախատեսված բարեփոխումներն այդ ոլորտում։ Նույն օրը Ալեքսեյ Աբրամովին ընդունեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ Հանդիպման ընթացքում պարոն Աբրամովը նշեց, որ երկկողմ առևտրային հարաբերությունների զարգացումն ու խորացումը մեծապես կախված է որակի ենթակառուցվածքի ինստիտուտների համագործակցությունից և շեշտեց, որ Ռոսստանդարտի և հայկական ինստիտուտների միջև համագործակցությունը խորը արմատներ ունի։ Ընդ որում, Աբրամովը կարծիք հայտնեց, որ առևտրային հարաբերություններում սերտիֆիկատների ճանաչման և այլ տեխնիկական խնդիրներից զերծ մնալու համար շատ կարևոր է, որ երկու երկրների և ընդհանրապես ԵԱՏՄ երկրների լաբորատորիաների ու մարմինների միջև գոյություն ունենա փոխվստահության պատշաճ մակարդակ, ինչը թերևս հնարավոր է ապահովել միայն ընտրված պետական մարմինների միջոցով։ Ինչ վերաբերվում է ստանդարտացման զարգացմանը, ապա ներկայումս ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման ոլորտում ստանդարտների առավել արդյունավետ կիրառման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական Խորհրդին կից ստեղծել նոր ստանդարտացման կառույց, որն առավել արդյունավետ ու ճկուն մեխանիզմների շնորհիվ կկարողանա ընդունել ու վերանայել տարածաշրջանային ստանդարտները։ Այդ առումով ՌԴ նախաձեռնությամբ ստեղծվել է ԵԱՏՄ 5 երկրների Ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարների խորհուրդ, որը պետք է աստիճանաբար ապահովի ու առաջադրի ստանդարտացման զարգացման մեխանիզմները։ Նախարար Սուրեն Կարայանը ողջունեց պարոն Աբրամովի այցը Հայաստան։ Նախարարը նշեց, որ Ռոսստանդարտի նախաձեռնությունները խիստ կարևորվում են և Հայաստանը լիովին սատարում ու աջակցում է այդ նախաձեռնություններին։ Այդուհանդերձ, զարգացման ներկայիս կարիքները ստիպում են վերազինել լաբորատոր կարողությունները, ինչի համար ռուսական կողմի աջակցությունը խիստ գնահատելի կլիներ։ Նախարարը շեշտեց, որ Հայաստանը նաև լիովին սատարում է Ռոսստանդարտի տարածաշրջանային, այդ թվում՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման նպատակներով ստանդարտացման զարգացման տեսլականը։ Այդուհանդերձ, կարևոր է համարվում նաև Եվրոպական ստանդարտների ներդրումը, քանի որ դրանք օժանդակում Եվրոպական շուկաներ արտադրանքի արտահանումը։ Միաժամանակ, ռուսական ընկերությունները կարող են օգտագործել Հայաստանի հնարավորությունները՝ Եվրոպական շուկա դուրս գալու համար։ Այդպիսի նախադրյալներ արդեն իսկ կան։ Կողմերը պայմանավորվեցին պարբերաբար՝ փոխադարձ այցելությունների ժամանակ քննարկել երկկողմ համագործակցության խնդիրները և սատարել միմյանց նոր նախաձեռնություններին։
 
 
 
Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...