Իսպանիայի Ստանդարտացման և Սերտիֆիկացման Ասոցիացիայի
(ԱԵՆՕՐ) տնօրեն պարոն Ավելինո Բրիտոյի հրավերով Ստանդարտների ազգային ինստիտուտի
(ՍԱՐՄ) տնօրեն Ենոք Ազարյանը 2012թ. հուլիսի 23-27 գտնվում էր Իսպանիայի Մադրիդ
քաղաքում` երկու կազմակերպությունների միջև ստանդարտացման և սերտիֆիկացման
ոլորտներում համագործակցության համաձայնագրի ստորագրման նպատակով:
Այցի շրջանակներում պարոն Ազարյանը ծանոթացավ ԱԵՆՈՐ-ի
ստանդարտացման, սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների գործընթացներին ու
կարողություններին: Քննարկվեցին ՍԱՐՄ-ի հետ համագործակցության եզրերը: 2012թ.
հուլիսի 24-ին ՍԱՐՄ-ի և ԱԵՆՈՐ-ի տնօրենները ստորագրեցին Համագործակցության
համաձայնագիր, որով Կողմերը համաձայնվում են փոխանակել`
(ա) Նորմատիվ փաստաթղթերը, պարբերական
հրապարակումները և ստանդարտացման ու սերտիֆիկացման ոլորտի տեղեկատվությունը,
(բ) Ազգային ստանդարտները և Ազգային
ստանդարտների Կատալոգները,
(գ) Տեխնիկական կանոնակարգերի մշակմանն
առնչվող օրենսդրությունը,
(դ) Ընդհանուր տեղեկատվությունը և
հրապարակումները, ստանդարտացման և սերտիֆիկացման ընթացակարգերը,
(ե) Ստանդարտացման և սերտիֆիկացման
ոլորտներում ուսումնական ծրագրերին և մասնագետների որակավորման բարձրացմանն
առնչվող տեղեկատվությունը և նյութերը:
Համաձայնագրով, Կողմերը նաև փոխճանաչում են միմյանց
որպես սերտիֆիկացման մարմիններ, ինչի հետևանքով այսուհետ ՍԱՐՄ-ի կողմից տրված
սերտիֆիկատները կճանաչվեն և կվերաթողարկվեն ԱԵՆՈՐ-ի կողմից և հակառակը: Ընդ որում,
ԱԵՆՈՐ-ի սերտիֆիկատները ճանաչվում են ոչ միայն Եվրոմիության տարածքում, այլև
աշխարհի մի շարք երկրներում:
Այս համաձայնագրով փաստորեն բացառիկ հնարավորություններ
են ստեղծվում Հայաստանի արտադրողների համար` ստանալով ՍԱՐՄ-ի սերտիֆիկատը,
վերաձևակերպել այն ԱԵՆՈՐ-ում և արտահանել արտադրանքը Եվրոմիության երկրներ:
ՍԱՐՄ-ը և ԱԵՆՈՐ-ը պայմանավորվել են նաև ստանդարտացման և
սերտիֆիկացման ոլորտի մասնագետների փոխայցելությունների և համատեղ ուսումնական
դասընթացների կազմակերպման վերաբերյալ:
Կողմերը կհամագործակցեն ստանդարտացման և սերտիֆիկացման ոլորտի միաջազգային կազմակերպությունների շրջանակներում` իրենց դիրքը համատեղելու և Կողմերի դերը միջազգային ասպարեզում բարձրացնելու նպատակով: Կողմերը պետք է աջակցեն միմյանց մասնակցելու և անդամակցելու այն միջազգային կազմակերպություններին, որոնց անդամակցում է կազմակերպություններից որևէ մեկը:
Համաձայնագրի ամբողջական տեսքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...