2017-10-02
2017 ԹՎԱԿԱՆԻ ԻՍՕ ՇԱԲԱԹԸ ԲԵՌԼԻՆՈՒՄ, ԳԵՐՄԱՆԻԱ

Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2017 թվականի սեպտեմբերի 18-22-ին մասնակցեց Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի ունեցած ԻՍՕ-ի տարեկան ավանդական միջոցառումներին, որոնք հյուրընկալվեցին Գերմանիայի Ստանդարտացման Ինստիտուտի (DIN) կողմից։ Ի դեպ, ԻՍՕ շաբաթը Բեռլինում պատահակ չէ, որ անցակցվեց, քանի որ նշվում էր ԴԻՆ-ի հիմնադրման 100-ամյակը։

Նկատենք, որ Հայաստանի Հանրապետությունը 1997 թվականից հանդիսանում է ԻՍՕ-ի լիիրավ անդամ, որին անդամակցում է 162 երկիր: Ստանդարտների ազգային ինստիտուտը ներկայումս մասնակցում է 61 տեխնիկական հանձնաժողովների և 3 քաղաքականության մշակման մշտական հանձնաժողովների` ԿԱՍԿՕ, ԴԵՎԿՕ և ԿՕՊՕԼԿՕ աշխատանքներին: 2014 թվականին Ստանդարտների ազգային ինստիտուտը ԻՍՕ-ի վեհաժողովի կողմից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է ԻՍՕ Խորհրդի անդամ՝ 2015-2017 թվականների ժամկահատվածի համար։

Այս տարվա ԻՍՕ շաբաթի համար ընտրվել էր՝ «Շրջահայաց. Փոփոխություններին ընդառաջող» կարգախոսը (Open minded. Open for change.), որն ըստ էության ընդգծում էր նոր տեխնոլոգիական զարգացումներին ու երիտասարդ ապագայի սերնդի նոր մտածելակերպին արագ հարմարվելու անհրաժեշտությունը։

Ընդհանուր առմամբ, ԻՍՕ-ի շաբաթն ընդգրկեց հետևյալ միջոցառումները՝

1. Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ԻՍՕ Խորհրդի նիստը,

2. Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Զարգացող երկրների հարցերով մշտական կոմիտեի (ԴԵՎԿՕ) 51-րդ պլենար նիստը

3. Հոկտեմբերի 20-21 տեղի ունեցավ ԻՍՕ 40-րդ հոբելյանական Վեհաժողովը,

4. Հոկտեմբերի 22-ին կազմակերպվեց բաց նիստ՝ առանձին տեխնոլոգիապես նորարական կենտրոններ այցելելու հնարավորությամբ։

Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունն ապահովեց բոլոր միջոցառումների պատշաճ և ակտիվ մասնակցությունը։ Վեհաժողովի ընթացքում ԻՍՕ պաշտոնատար անձնաց կողմից հաշվետվություններ ներկայացվեցին վերջին 1 տարվա զարգացումների վերաբերյալ։ Ներկայացվեց վերջերս ԻՍՕ Խորհրդի կողմից ընտրված նոր ԻՍՕ գլխավոր քարտուղարը։ Առանձին ելույթներով հանդես եկան ԴԵՎԿՕ նախագահը, ԻՍՕ ակադեմիայի տնօրենը, ԻՍՕ նախագահը, ԻՍՕ գլխավոր քարտուղարը, ԻՍՕ փոխնախագահները։

Վեհաժողովի հիմնական սրահին կից՝ նախասրահում բացվել էր «Բաց Գոտի» անվանումով հետաքրքիր հարթակ, որտեղ ներկայացվում էին ստանդարտացման ոլորտի վերջին մտահղացումները և միաժամանակ մասնակիցների շրջանում հարցումներ էին իրականացվում ստանդարտացման գերակա ոլորտների, ապագա զարգացումների ու նախապատվությունների վերաբերյալ։ Այդ հարթակում ԴԻՆ-ի մասնագետների կողմից ներկայացվեցին մի շարք չափազանց հետաքրքիր նոր հայեցակարգեր, որոնք առնչվում էին երիտասարդ սերնդի ներգրավմանը ստանդարտացման աշխատանքներին, տեխնիկական հանձնաժողովների աշխատանքի ապագա ձևաչափին և այլն։

Ընդհանուր առմամբ, ԻՍՕ 40-րդ վեհաժողովն անցկացվեց բարձր արդյունավետությամբ և արձանագրեց մի շարք էական ձեռքբերումներ, որոնք հետագայում էլ ավելի կբարձրացնեն ԻՍՕ միջազգային դերը և կնպաստեն ստանդարտացման համաշխարհային գործընթացների արդյունավետության աճին:

ՍԱԻ պատվիրակությունը մասնակցելով Բեռլինում ԻՍՕ շաբաթվան, առանձնակի հանդիպումներ ունեցավ ԻՍՕ-ի նախագահ պարոն Ժանգ Քսիաոգանգի, ԻՍՕ-ի նոր գլխավոր քարտուղար պրն Սերխիո Մուջիցուի, ԱՄՆ-ի Ամերիկայի ազգային ստանդարտների ինստիտուտի (ANSI) նախագահ և տնօրեն պարոն Ջոե Բհաթիայի, Գերմանիայի Ստանդարտացման ինստիտուտի (DIN) տնօրեն Քրիստոֆ Ուինտերհալթերի և փոխտնօրեն Ռուդիգեր Մարգարթի, Ռուսաստանի Դաշնության Ռոսստանդարտի ղեկավար պարոն Ալեքսեյ Աբրամովի, ASTM International միջազգային ստանդարտացման ընկերության նախագահ Քեթի Մորգանի և փոխնախագահ Թերեզա Սենդրովսկայի, ինչպես նաև մի շարք այլ երկրների պատվիրակությունների հետ: Այդ առանձնազրույցների և քննարկումների արդյունքում, մասնավորապես, տեղի ունեցավ փորձի փոխանակում և քննարկվեցին երկուստեք համագործակցության ընդլայնման հնարավորությունները

 
 
 
 
Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...