2017-03-09
ՀՀ կառավարության 2016 թվականի մրցանակաբաշխություն
Մարտի 3-ին տեղի ունեցավ  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի և «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2016 թվականի մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխությունն անց է կացվում հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու, դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով՝  Հայաuտանի Հանրապետության կառավարության 26 փետրվարի 1998 թվականի N 116 որոշմամբ սահմանված կարգով։ 

Մրցանակաբաշխության արարողության մարտի 3-ին (հայ նշանավոր գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը) անցկացումը պայմանավորված է հանրապետությունում գործարարի օրվա ավանդույթի ներդրման անհրաժեշտությամբ, և նպատակ է հետապնդում խթանել հայրենական արտադրության մասնակցությունը ստանդարտացման աշխատանքներին, ինչպես նաև՝ ազգային ստանդարտների ներդրումը հայրենական արտադրություններում:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Ռուսաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միության Տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Լոցմանովը, Եվրոպական ստանդարտացման կոմիտեի (CEN) փոխնախագահ, Սլովենիայի ստանդարտացման ինստիտուտի (SIST) նախագահ Բոգդան Տոպիչը, Համազգային վստահություն խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ենոք Ազարյանը, մրցանակների արժանացած կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի խոշոր և միջին բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ։

Մրցանակաբաշխության արարողությանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և «Համազգային վստահություն» խորհրդի փորձագետներից կազմված համատեղ հանձանաժողովի գնահատմամբ ընտրված կազմակերպություններին շնորհվեցին առանձին մրցանակներ` ստանդարտացման բնագավառում նշանակալի դերակատարման և ակտիվ մասնակցության համար։

1) «ԱՐԱՐԱՏ» («ARARAT») - «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ
2) «BEELINE» - «ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ» («ԱՐՄԵՆՏԵԼ») ՓԲԸ
3) «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ
4) «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
5) ԵՐԵՎԱՆԻ ՊՈՂՊԱՏՅԱ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ «ՄԵՏԱԼ ՍՏԻԼ» ՓԲԸ
6) «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ
7) ՀՀ ԳԱԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ 
8) ««ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ
9) ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ (ՄԱՄՈԳՐԱՖԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ) ՀԻՄՆԱԴՐԱՄ 
10) ««Ս.Վ. ՄԱԼԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԱՉՔԻ ԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ
11) «ՔԱՆԿՈՐ» ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՊԸ
12) «ԱՐՄՈԲԻԼ» ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ – «ԱՐՄՈԲԻԼ» ՓԲԸ
13) «ՄՈՍԷՍՔՈ» ՍՊԸ
14) «ՄԵՂՐՈՒ ՃՇՇՁ» ՍՊԸ  
15) «ՋԻՆՋ» ՍՊԸ
16) «ԴԵԿՈՍՏԱՐ» ՓՐՓՐԱՊԼԱՍՏԵ ԴԵԿՈՐԱՏԻՎ ՔԻՎԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ – «ՎԱԼԱՆ ԴԵԿՈՐ» ՍՊԸ
17) «ՎԻԼՖՈՒԴ» ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ – «ՎԻԼ ՖՈՒԴ» ՍՊԸ
18) «ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ» ՍՊԸ
19) «ԱՆԻ ՊՐՈԴՈՒԿՏ» ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ, ՊԱՂՊԱՂԱԿԻ ԵՎ ԶՈՎԱՑՈՒՑԻՉ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ – «ԹԱՄԱՐԱ ԵՎ ԱՆԻ» ՍՊԸ
20) «ՄԱՍՏԱՐԱ» ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ – «ՄԱՍՏԱՐԱՉԵԴՈ» ՍՊԸ 
21) «ՉԱՆԱԽ» ՍՊԸ
22) «ՂԱՐՍ» ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ – «ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱԼԱՏՅԱՆ» ԱՁ
23) «ԴԵ ԼԱՈՒՐ» ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՏՈՒՆ – «ԴԵ ԼԱՈՒՐ» ՍՊԸ
24) «WEDDING DESIGN BY NARINE SARGSYAN» ՍՏՈՒԴԻԱ – «ՆՈՒՎՈ» ՍՊԸ
25)  «ՄԱՔՍՀՈՒՐ» ՍՊԸ

 
 
 
Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...