2011-02-03
Հայաստանի ազգային ստանդարտների ներդաշնակեցման 2011-2015 թթ. ռազմավարական ծրագիր

Ստանդարտների ազգային ինստիտուտը նախապատրաստել է Հայաստանի ազգային ստանդարտների ներդաշնակեցման 2011-2015 թթ. ռազմավարական ծրագիր, որը նախատեսում  է տնտեսության գերակա ճյուղերի համար մշակել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներ:

Այդ ստանդարտների կիրառումը կնպաստի Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը և արտահանման ծավալների խթանմանը:

Ծրագրի մշակման համար հիմք է հանդիսացել եվրոպական հարևանություն քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թթ. միջոցառումների ցանկի 168 կետը և Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման» համաձայնագրի պահանջները` ազգային ստանդարտների ներդաշնակեցումը միջազգային և եվրոպական ստանդարտների հետ:

Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում գիտատեխնիկական և արդյունաբերության ոլորտների տեխնոլոգիական բազայի ինովացիոն զարգացման համար ստեղծել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ:

Գործող ազգային ստանդարտ­ների ֆոնդը ծրագրի իրականացման արդյունքում կհամապատասխանի ՀՀ տնտեսության գերակայող ճյուղերի արդի պահանջներին:

Ինչպես ընդունված է միջազգային գործելակարգում ծրագիրն իրականացվելու է ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների միջոցով և Ստանդարտների ազգային ինստիտուտի մեթոդական ղեկավարությամբ և նախատեսվում է 660 ազգային ստանդարտի մշակում` միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ:

Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն բարենպաստ պայմաններ.

- ՀՀ տնտեսությունում նորարարական տեխնոլոգիաների ներդրման,

- հայրենական արտադրանքի մրցունակության և շահութաբերության բարձրացման,

- ոչ հիմնավորված տեխնիկական խոչընդոտների վերացման` ապահովելով ազատ առևտուր,

- բիզնեսի ծախսերի նվազեցման` համապատասխանության գնահատման համար:

Ծրագիրը ամբողջությամբ տեղադրված է կայքի «Ստանդարտացում» բաժնում:

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...