Առևտրի համաշխարհային կազմակերպություն

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է միջազգային առևտրում առևտրային սահմանափակումները հանելու և անդամ երկրների միջև առևտրային-քաղաքական հարաբերությունները կարգավորելու նպատակով :Այն ստեղծվել է 1995 թ. հունվարի 1-ին Մարակեշի համաձայնագրով, որը փոխարինել է 1947 թվականին կնքված Սակագների և առևտրի մասին ընդհանուր համաձայնագրին (GATT): ԱՀԿ-ն պատասխանատու է նոր առևտրային պայմանագրերի մշակման և կնքման, ինչպես նաև այն պայմանագրերի կատարման հսկողության համար, որոնք ստորագրվել են աշխարհի երկրների մեծ մասի կողմից և հաստատվել այդ երկրների կառավարությունների կողմից:
 

Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողով

Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովը (UNECE) ստեղծվել է 1947 թվականին` խրախուսելու իր անդամ երկրների միջև տնտեսական համագործակցությունը: Այն Միավորված ազգերի կազմակերպության հինգ տարածաշրջանային հանձնաժողովներից մեկն է: Ունի 56 անդամ երկիր: Բացի Եվրամիության երկրներից նրա կազմի մեջ են մտնում նաև ԱՄՆ, Կանադան, Իսրայելը, Թուրքիան, ինչպես նաև ԱՊՀ երկրներ: Կենտրոնական գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում:
 

Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողով

 Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովը (ՄԷՀ) շահույթ չհետապնդող ոչ կառավարական ստանդարտացման միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1906 թվականին: Կենտրոնական գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում: Կազմակերպությունը մշակում և հրատարակում է միջազգային ստանդարտներ, որոնք վերաբերվում են էլեկտրական, էլեկտրոնային և դրանց հարակից տեխնոլոգիաներին, որոնք ընդհանուր կոչվում են «էլեկտրոտեխնոլոգիա»: Միջազգային ստանդարտները տարածվում են տեխնոլոգիաների հսկայական մի շարքի վրա` սկսած էլեկտրաէներգիայի արտադրությունից, մատակարարումից, բաշխումից մինչև կենցաղային և գրասենյակային սարքավորումներ, կիսահաղորդիչներ, մանրաթելային օպտիկա, մարտկոցներ, արևային էներգիա, նանոտեխնոլոգիա և այլն: Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովը ղեկավարում է համապատասխանության գնահատման երեք համակարգ, որոնք հավաստում են, թե արդյոք սարքավորումը, համակարգը կամ բաղադրիչը համապատասխանում են միջազգային ստանդարտներին:
 

Էլեկտրատեխնիկայի ստանդարտացման եվրոպական կոմիտե

 Էլեկտրատեխնիկայի ստանդարտացման եվրոպական կոմիտեն (ՍԵՆԷԼԵԿ) ստեղծվել է 1976 թվականին: Կազմակերպությունը պատասխանատու է էլեկտրատեխնիկայի բնագավառում եվրոպական ստանդարտացման համար: Էլեկտրատեխնիկայի ստանդարտացման եվրոպական կոմիտեն Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) և Հեռահաղաղորդակցության եվրոպական ստանդարտների ինստիտուտի (ԵՏՍԻ) հետ միասին Եվրամիության կողմից պաշտոնապես ճանաչված է որպես Եվրոպական ստանդարտացման մարմին: Այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Բրյուսելում: Անդամներ են հանդիսանում Եվրոպային երկրների մեծ մասի էլեկտրատեխնիկայի ստանդարտացման ազգային մարմինները:
 

Հեռահաղորդակցության միջազգային միություն

 Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) ստեղծվել է միջազգային ռադիո- և հեռահաղորդակցությունը ստանդարտացնելու և կանոնակարգելու համար: Հիմնադրվել է որպես Միջազգային հեռագրային միություն 1865 թվականի մայիսի 17-ին Փարիզում: Կազմակերպության հիմնական խնդիրն է ռադիոհաճախականության սպեկտրի որոշումն ու ստանդարտացումը, ինչպես նաև տարբեր երկրների միջև համաձայնագրերի կնքումը, որոնք թույլ են տալիս կատարելու միջազգային զանգեր: Այն ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություններից մեկն է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում:
 

Հեռահաղորդակցության եվրոպական ստանդարտների ինստիտուտ

 Հեռահաղորդակցության եվրոպական ստանդարտների ինստիտուտը (ETSI) անկախ, շահույթ չհետապնդող եվրոպական ստանդարտացման կազմակերպություն է հեռահաղորդակցության բնագավառում: Ստեղծվել է 1988 թվականին և պաշտոնապես ճանաչված է Եվրոպական խորհրդի և Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի կողմից: Կենտրոնական գրասենյակը գտնվում է Ֆրանսիայի Սոֆիա Անտիպոլիս քաղաքում: Հեռահաղորդակցության եվրոպական ստանդարտների ինստիտուտը պատասխանատու է տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ստանդարտացման համար: Ունի 740 անդամ 65 երկրներից և մարզերից Եվրոպայում և Եվրոպայից դուրս` ներառյալ արտադրողներ, ցանցային օպերատորներ, ծառայություն մատուցողներ, գիտահետազոտական մարմիններ և սպառողներ:
 

Կոդեքս Ալիմենտարիուս

 Կոդեքս Ալիմենտարիուս հանձնաժողովը հիմնադրվել է 1963 թվականին ՄԱԿ-ի Սննդամթերքի և գյուղատնտեսության կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Հանձնաժողովի գլխավոր նպատակն է պահպանելու սպառողի առողջությունը և հավաստելու սննդամթերքի միջազգային պրակտիկայում բարեխիղճ պրակտիկան: Կոդեքս Ալիմենտարիուսը Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչված է որպես սննդամթերքի անվտանգության և սպառողների պաշտպանության հետ կապված քննարկումների միջազգային հսկիչ կետ:

Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...