Ստանդարտացման միջազգային կազմակերպություն (ԻՍՕ)
Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը ստեղծվել է 1946 թվականի հոկտեմբերի 14-ին Լոնդոնում կայացած կոնֆերանսի ժամանակ ստանդարտացման ազգային քսանհինգ կազմակերպությունների կողմից, իսկ փաստացի աշխատանքները սկսել է 1947 թվականի փետրվարից: Համարվում է աշխարհում ստանդարտներ մշակող ամենամեծ կազմակերպությունը: Կազմակերպության անվանումն ընտրելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ անվանումը բոլոր լեզուներով հնչի նույնը: Այդ իսկ պատճառով օգտագործվել է հունարեն ,,isos,, բառը, որը թարգմանաբար նշանակում է հավասար և Ստանդարտացման միջազգային կազմակերպության անվանումը բոլոր լեզուներով հնչում է ISO (ԻՍՕ): Ստանդարտացման միջազգային կազմակերպության պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը և ռուսերենը: Գործունեությունը տարածվում է տնտեսության բոլոր ճյուղերի վրա, բացառությամբ էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի, որոնք Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (ԻԷԿ, IEC) իրավասության ոլորտում են: Որոշ աշխատանքներ կատարվում են այս երկու միջազգային կազմակերպությունների համատեղ ջանքերով: Ստանդարտացման ոլորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված աշխատանքնները կանոնակարգելու նպատակով Ստանդարտացման միջազգային կազմակերպության և Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի կողմից ստեղծվել է ԻՍՕ/ԻԷԿ ՄՏՀ 1 միավորված տեխնիկական հանձնաժողովը, որն առաջին և առայժմ միակ միավորված տեխնիկական հանձնաժողովն է:
Ստանդարտացման միջազգային կազմակերպությունն իրենից ներկայացնում է ոչ կառավարական կազմակերպություն և ունի 162 անդամ (մեկական անդամ յուրաքանչյուր երկրից): Կենտրոնական գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում: Կազմակերպությունն ունի անդամակցության երեք կատեգորիա`
● լիիրավ անդամ- կազմակերպություններ են, որոնք իրենց երկրում պետական կառուցվածքի մաս կազմող կամ պետության կողմից լիազորված ստանդարտացման ոլորտում լիարժեք գործունեություն իրականացնող մարմիններն են և Ստանդարտացման միջազգային կազմակերպությունում ունեն քվեարկելու իրավունք;
● թղթակից անդամ- կազմակերպություններ են, որոնք իրենց երկրում դեռևս չեն իրականացում ստանդարտացման լիարժեք գործունեություն: Այս անդամները ստանում են տեղեկատվություն ԻՍՕ-ի աշխատանքների վերաբերյալ, սակայն չեն մասնակցում ստանդարտների մշակման աշխատանքներին;
● բաժանորդ անդամ- փոքր տնտեսություն ունեցող երկրներն են, որոնք վճարում են քիչ անդամավճար և չեն կարող մասնակցել միջազգային ստանդարտացման աշխատանքներին:
լիիրավ անդամներ
թղթակից անդամներ
բաժանորդ անդամներ
ԻՍՕ-ի անդամ չհանդիսացող այլ երկրներ
Ստանդարտացման միջազգային կազմակերպության կառուցվածքը կազմված է ղեկավար և աշխատանքային մարմիններից: Ղեկավար մարմիններն են Գլխավոր Վեհաժողովը, Խորհուրդը (որի կազմում գործում է քաղաքականության մշակման երեք կոմիտե` ԿԱՍԿՈ, ԴԵՎԿՈ, ԿՈՊՈԼԿՈ), տեխնիկական ղեկավար բյուրոն: Աշխատաքային մարմիններն են տեխնիկական կոմիտեները (ՏԿ), ենթակոմիտեները (ԵԿ), տեխնիկական խորհրդատվական խմբերը:
Միջազգային ստանդարտները (ԻՍՕ-ի ստանդարտները) մշակվում են տեխնիկական կոմիտեների, ենթակոմիտեների և աշխատանքային խմբերի կողմից: ԻՍՕ-ի կողմից մշակված ստանդարտների թիվը ներկայումս անցնում է 17500-ից և մոտ 1100 նոր ստանդարտ է հրատարակվում ամեն տարի: ԻՍՕ-ի անդամ երկրները կարող են անդամակցել ցանկացած տեխնիկական հանձնաժողովի և ենթահանձնաժողովի աշխատանքներին որպես մասնակից անդամ (P-անդամ) կամ որպես դիտորդ անդամ (O-անդամ):
1970 թվականին ԻՍՕ-ի նախագահ Ֆարուկ Սունտերը առաջարկել է հոկտեմբերի 14-ը նշել որպես Ստանդարտացման միջազգային օր` ևս մեկ անգամ ընդգծելով ստանդարտացման կարևորությունը համաշխարհային տնտեսության համար, ակտիվացնելու դրա դերը որպես հիմնական աջակից ոչ միայն արդյունաբերության, առևտրի, այլև ամբողջ աշխարհի կառավարությունների և սպառողների համար, այդ օրը դարձնելով միջազգային իրադարձություն` ի հարգանք ողջ աշխարհում ստանդարտացումը զարգացնող հազարավոր կամավորների գործունեության:
Հայաստանի Հանրապետությունը Ստանդարտացման միջազգային կազմակերպությունում ներկայացնում է Ստանդարտների ազգային ինստիտուտը: 1994 թվականից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԻՍՕ-ի թղթակից, իսկ 1997 թվականից լիիրավ անդամ: Մասնակցում է 14 տեխնիկական հանձնաժողովի, 19 ենթահանձնաժողովի և 3 քաղաքականության մշակման հանձնաժողովի աշխատանքներին:
Տեխնիկական հանձնաժողովներ և ենթահանձնաժողովներ
● ՄՏՀ 1-Տեղեկատվական տեխնոլոգիաներ (P-անդամ);
● ՄՏՀ 1/ԵՀ 2-Կոդավորված նշանների հավաքածու;
● ՄՏՀ 1/ԵՀ 17-Քարտեր և անձանց նույնականացում (P-անդամ);
● ՄՏՀ 1/ԵՀ 34-Փաստաթղթերի նկարագրման և մշակման լեզուներ (P-անդամ);
● ՏՀ 34-Սննդամթերք (Օ-անդամ);
● ՏՀ 34/ԵՀ 3-Միրգ և բանջարեղեն (Օ-անդամ);
● ՏՀ 34/ԵՀ 5-Կաթ և կաթնամթերք (Օ-անդամ);
● ՏՀ 34/ԵՀ 6-Միս, թռչնամիս, ձուկ, ձու և դրանց արտադրանք (Օ-անդամ);
● ՏՀ 34/ԵՀ 14-Թարմ, չոր և չորացրած միրգ և բանջարեղեն (Օ-անդամ);
● ՏՀ 34/ԵՀ 15-Սուրճ (Օ-անդամ);
● ՏՀ 46-Տեղեկատվություն և փաստաթղթավորում (P-անդամ);
● ՏՀ 68-Ֆինանսական ծառայություններ (P-անդամ);
● ՏՀ 147-Ջրի որակ (Օ-անդամ);
● ՏՀ 147/ԵՀ 1-Տերմինաբանություն (Օ-անդամ);
● ՏՀ 147/ԵՀ 2-Ֆիզիկական, քիմիական և կենսաքիմիական մեթոդներ (Օ-անդամ);
● ՏՀ 147/ԵՀ 4-Մանրէաբանական մեթոդներ (Օ-անդամ);
● ՏՀ 147/ԵՀ 5-Կենսաբանական մեթոդներ (Օ-անդամ);
● ՏՀ 147/ԵՀ 6-Նմուշառում (Ընդհանուր մեթոդներ) (Օ-անդամ);
● ՏՀ 174-Ոսկերչություն (Օ-անդամ);
● ՏՀ 176-Որակի կառավարում և որակի հավաստում (P-անդամ);
● ՏՀ 176/ԵՀ 2-Որակի համակարգեր (P-անդամ);
● ՏՀ 207-Էկոլոգիական կառավարում (P-անդամ);
● ՏՀ 207/ԵՀ 1-էկոլոգիական կառավարման համակարգեր (P-անդամ);
● ՏՀ 207/ԵՀ 2-էկոլոգիական աուդիտ և հարակից էկոլոգիական գնահատականներ (P-անդամ);
● ՏՀ 207/ԵՀ 3-Էկոլոգիական մակնշում (P-անդամ);
● ՏՀ 207/ԵՀ 4-Շրջակա միջավայրի բնութագրերի գնահատում (P-անդամ);
● ՏՀ 207/ԵՀ 5-Կյանքի ցիկլի վերլուծություն (P-անդամ);
● ՏՀ 215-Տեղեկատվություն առողջության վերաբերյալ (P-անդամ);
● ՏՀ 216-Կոշիկ (Օ-անդամ);
● ՏՀ 228-Տուրիզմ և հարակից ծառայություններ (Օ-անդամ);
● ՏՀ 241-Ճանապարհային երթևեկության անվտանգության կառավարման համակարգ (P-անդամ);
● ՏՀ 243-Սպառողական ապրանքների անվտանգություն (P-անդամ);
● ՏՀ 245-Օգտագործված (second-hand) արտադրանքի արտասահմանյան առևտուր (P-անդամ):
Քաղաքականության մշակման հանձնաժողովներ
ԿԱՍԿՈ-Համապատասխանության գնահատման հանձնաժողով (P-անդամ);
ԿՈՊՈԼԿՈ-Սպառողական քաղաքականության գծով հանձնաժողով (P-անդամ);
ԴԵՎԿՈ-Զարգացող երկրների հարցերով զբաղվող հանձնաժողով (P-անդամ);