Ստանդարտացման եվրոպական կոմիտեն ունի 48 անդամ (մեկական անդամ յուրաքանչյուր երկրից): Կենտրոնական գրասենյակը գտնվում է Բրյուսելում: Կազմակերպությունն ունի անդամակցության երեք կատեգորիա`
· լիիրավ անդամ- 30 եվրոպական երկրների ազգային ստանդարտացման կազմակերպություններն են, որոնք Ստանդարտացման եվրոպական կոմիտեի Գլխավոր վեհաժողովում և Ղեկավար բյուրոյում ունեն քվեարկության իրավունք և ապահովում են Տեխնիկական բյուրոյի աշխատանքը և սահմանում են աշխատանքային ծրագիրը: Լիիրավ անդամները պարտավոր են եվրոպական ստանդարտները ընդունել որպես ազգային ստանդարտ և չեղյալ հայտարարել դրանց հակասող ազգային ստանդարտները:
· միացող անդամ- Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) լիիրավ կամ թղթակից անդամ հանդիսացող և Եվրամիության հարևանության երկրի ստանդարտացման մարմիններն են, որոնք չունեն քվեարկության իրավունք, սակայն կարող են մասնակցել Գլխավոր վեհաժողովին և տեխնիկական մարմինների աշխատանքներին:
· գործընկեր անդամ- Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) անդամ հանդիսացող երկրների ստանդարտացման ազգային մարմիններն են, որոնք աշխարհաքաղաքական պատճառներով չեն կարող դառնալ Ստանդարտացման եվրոպական կոմիտեի լիիրավ անդամ:
Ստանդարտացման եվրոպական կոմիտեն ունի անդամակցության ևս մեկ կարգ, որ կոչվում է ասոցիատիվ անդամ: Ասոցիատիվ անդամ կարող է լինել Ստանդարտացման եվրոպական կոմիտեի անդամ երկրի ցանկացած հասարակական, գիտական, տնտեսական կամ այլ կազմակերպություն, որի իրավունքներն ու պարտականություններն են`
- նպաստել ՍԵՆ-ի և եվրոպական ստանդարտացմանը,
- առանց քվեարկության իրավունքի մասնակցել Գլխավոր վեհաժողովին,
- քաղաքականության մշակման ժամանակ մասնակցել Ղեկավար բյուրոյի քննարկումներին,
- մասնակցել Տեխնիկական բյուրոյի և տեխնիկական մարմինների աշխատանքներին,
- ստանալ համապատասխան տեղեկատվություն և փաստաթղթեր, ներառյալ ստանդարտի նախագծերը:
Ստանդարտացման եվրոպական կոմիտեն գլխավորում է նախագահը և գլխավոր քարտուղարը: Կառավարվում է Գլխավոր վեհաժողովի կողմից, որը պատասխանատու է բյուջեի, անդամակցության և ղեկավար կազմի նշանակման համար:
Տեխնիկական բյուրոն վերահսկում է ստանդարտացման ծրագիրը և նպաստում է այդ աշխատանքների իրականացմանը Կառավարման կենտրոնի, տեխնիկական հանձնաժողովների և այլ մարմինների միջոցով:
Ղեկավար բյուրոյի խորհրդատուներ են հանդիսանում.
- Արտաքին քաղաքականության խորհրդատվական հանձնաժողովը և
- Ֆինանսական գործերի խորհրդատվական հանձնաժողովը:
Եվրոպական ստանդարտները մշակվում են ՍԵՆ տեխնիկական հանձնաժողովների կողմից: Ստանդարտացման եվրոպական կոմիտեում այժմ ակտիվ գործում է 287 տեխնիկական հանձնաժողով, 68 ենթահանձնաժողով և 1401 աշխատանքային խումբ: ՍԵՆ-ի կողմից մշակված ստանդարտների թիվը ներկայումս անցնում է 13500-ից:
Հայաստանի Հանրապետությունը Ստանդարտացման եվրոպական կոմիտեում ներկայացնում է Ստանդարտների ազգային ինստիտուտը: 2007 թվականից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ՍԵՆ-ի գործընկեր, իսկ 2008 թվականից միացող անդամ: Մասնակցում է 3 տեխնիկական հանձնաժողովի աշխատանքներին`
ՍԵՆ/ՏՀ 164- Ջրամատակարարում;
ՍԵՆ/ՏՀ 234-Գազամատակարարում;
ՍԵՆ/ՏՀ 340-Սեյսմիկ սարքավորանք:
Սեմինար ISO 9001։2015 միջազգային ստանդարտի պահանջներով...
<<Անհետաձգելի բժշկական օգնության հաստատությունների ուղեցույց>> (IWA 38) միջազգային սեմինարի մ...
Ստանդարտների համաշխարհային օր...
Կայացավ Միջպետական խորհրդի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների հանդիպումը...
Կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների առցանց հանդիպումը...
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձն...
Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը...
Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ ...
Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ...
COVID-19 Հասանելի ստանդարտների ցանկ ...