Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհուրդը (այսուհետ` ՍՉՍ ՄՊԽ) հիմնադրվել է 1992թ. մարտի 13-ին ՍՉՍ ոլորտում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին Միջկառավարական համաձայնագրի ստորագրումով, որը ստորագրված է ԱՊՀ 10 մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից։ Խորհրդի կանոնադրությունը հանդիսանում է այդ Համաձայնգրի անբաժանելի մասը և գործում է առ 20.06.2000թ. խմբագրությամբ, որտեղ հաշվի են առնված կատարված լրացումները և փոփոխությունները։
ՍՉՍ ՄՊԽ բարձրագույն մարմինն է` ՄՊԽ անդամների նիստը, որն անց է կացվում տարին երկու անգամ։
Համաձայն կանոնադրության, Նախագահի գործառույթները իրականանում են հաջորդաբար Խորհրդի յուրաքանչյուր անդամի կողմից ռոտացիայի սկզբունքի հիման վրա։ Նախագահը ղեկավարում է խորհրդի նիստերը և կազմակերպում դրա աշխատանքը նիստերի միջև ընկած ժամանակահատվածում։
Խորհրդի աշխատանքների կատարման և ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի համար նյութերի նախապատրաստման համար ստեղծվել է ստանդարտների Բյուրո, որն իր գործունեությունը իրականացնում է խորհրդի կողմից հաստատված Կանոնադրության համաձայն։ Միջպետական ստանդարտացման աշխատանքները կազմակերպվում և վարվում են ՍՉՍ Միջպետական Խորհրդի ընթացակարգի կանոնների համաձայն։ Խորհրդի անդամներ են հանդիսանում Համաձայնագրի մասնակից պետությունների ՍՉՍ ազգային մարմինների ղեկավարները։
Խորհուրդը սերտ համագործակցում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի, ԱՊՀ մասնակից պետությունների Միջկառավարական Վեհաժողովի հետ, ինչպես նաև գիտա-տեխնոլոգիական ոլորտում գործող ԱՊՀ համագործակցության ճյուղային միջպետական մարմինների հետ` գիտա-տեխնոլոգիական զարգացման Միջպետական հանձնաժողովի (ԳՏԶ ՄՀ), գիտա-տեխնիկական տեղեկատվության կոորդինացման Միջպետական Խորհուրդի (ԳՏՏԿ ՄՀ), արդյունաբերական սեփականության պահպանման հարցերի Միջպետական Խորհրդի հետ (ԱՍՊՀՄԽ)։
Խորհուրդը համագործակցում է Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի (ՄԱԿ ԵվՏՀ), Ստանդարտացման Միջազգային կազմակերպության (ԻՍՕ), Ստանդարտացման եվրոպական կոմիտեի հետ (ՍԵՆ)։
ՍՉՍ ՄՊԽ ԻՍՕ-ի կողմից ճանաչվել է որպես Ստանդարտացման Եվրա-ասիական տարացքային կազմակերպություն (ՍԵԱՏԿ) (EASC)։
Համաձայն Միջկառավարական համաձայնագրի, Խորհուրդը իրականացնում է ՍՉՍ և հավատարմագրման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն վարելու կոորդինացնումը և իրագործումը, կատարելով հետևյալ հիմնական գործառույթները`
- ընդունել միջպետական շահերը ներկայացնող ընդհանուր կանոններ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ
- մարդու կյանքի և առողջության, շրջակա միջավայրի պահպանման, համատեղելիության և համափոխարինելիության, ինչպես նաև փորձարկման մեթոդների միասնականության համար արտադրանքի և ծառայությունների անվտանգությունը ապահովող պարտադիր և միասնական պահանջների
- կոդավորման համակարգերի և տեխնիկա-տնտեսական տեղեկատվության դասակարգիչների զարգացման և վարման կազմակերպում, սահմանում,
- համաձայնագրի մասնակից պետություններում օգտագործման համար թույլատրվող միասնական միավորների միջոցների, ֆիզիկական մեծությունների սահմանում,
- ժամանակի և հաստատուների, տեղեկատվական ֆոնդերի, չափման միջոցների, ստանդարտ նմուշների և ստանդարտ տեղեկատվական տվյալների միջպետական վարման ծառայություն,
- չափանմուշի (էտալոնի) բազայի և ֆիզիկական հաստատուների չափերի փոխանցման համակարգի վարում և զարգացում,
- միջպետական, միջազգային ստանդարտների, ֆոնդի կազմավորում, պահում և վարում, ապահովում համաձայնագրի մասնակիցներին տարածաշրջանային, ազգային և այլ պետությունների ստանդարտներով,
- պետական փորձարկումների, չափագիտական ատեստավորման, չափման միջոցների ստուգման և ստուգաճշտման արդյունքների փոխադարձ ճանաչում,
- հավատարմագրման փորձարկումների, ստուգման, ստուգաճշտման և չափման լաբորատորիաների (կենտրոնների), սերտիֆիկացման մարմինների, արտադրանքի սերտիֆիկատների և որոկի համակարգերի ապահովման փոխճանաչում,
- միջպետական, միջազգային, տարածաշրջանային ստանդարտների և այլ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման նորմատիվ փաստաթղթերի հրատարակում, վերահրատարակում, տպագրում և տարածում, որոնք ապահովում են միջպետական շահեր,
- ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտում կորդինացման ծրագրերի նախապատրաստում և կադրերի որակավորում,
- միջազգային համագործակցություն ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և որակի ոլորտում:
Սեմինար ISO 9001։2015 միջազգային ստանդարտի պահանջներով...
<<Անհետաձգելի բժշկական օգնության հաստատությունների ուղեցույց>> (IWA 38) միջազգային սեմինարի մ...
Ստանդարտների համաշխարհային օր...
Կայացավ Միջպետական խորհրդի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների հանդիպումը...
Կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների առցանց հանդիպումը...
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձն...
Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը...
Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ ...
Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ...
COVID-19 Հասանելի ստանդարտների ցանկ ...