Միջազգային համագործակցության
հիմնական խնդիրները
· ստանդարտացման ազգային համակարգի ներդաշնակեցումը միջազգային, տարածաշրջանային և զարգացած պետությունների ստանդարտացման համակարգերի հետ,
· ազգային ստանդարտների ներդաշնակեցումը միջազգային, տարածաշրջանային և այլ պետությունների ազգային ստանդարտների հետ,
· համաշխարհային շուկայում հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացումը և արտահանման ծավալների ընդլայնումը,
· միջազգային (տարածաշրջանային) ստանդարտների մշակման ժամանակ Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության ապահովումը,
· համապատասխանության հավաստման կանոնների և ընթացակարգերի ներդաշնակեցում միջազգային պահանջների հետ,
· Հայաստանի Հանրապետության պարտավորությունների ապահովումը Առևտրի համաշխարհային կազմակերպությունում,
· Հայաստանի Հանրապետության արտադրողների շահերի պաշտպանում ինվեստիցիոն նախագծերի իրագործման ժամանակ,
· ժամանակակից տեխնիկայի և բարձր տեխնոլոգիայի առաջշարժում ներքին շուկա,
· այլ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական և գիտատեխնիկական նորմատիվ ապահովման բարելավում:
Ստանդարտների ազգային ինստիտուտը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը ISO միջազգային ստանդարտացման կազմակերպությունում լիիրավ անդամի և CEN եվրոպական ստանդարտացման կազմակերպությունում միացող անդամ կարգավիճակով:
Ստանդարտների ազգային ինստիտուտը, որպես ստանդարտացման ազգային մարմնի ստորաբաժանում, համագործակցում է ԱՊՀ մասնակից-պետությունների հետ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի աշխատանքների շրջանակներում:
Միջպետական (ԱՊՀ երկրների) ստանդարտացման համագործակցությունը իրականացվում է համաձայն ,,Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին,, միջկառավարական համաձայնագրի (ընդունված 1992 թ. մարտի 13-ին): Ստանդարտացման և համապատասխանության հավաստման ոլորտում միջազգային համագործակցությունը իրականացվում է նաև պետությունների հետ միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրերի հիման վրա:
Հայաստանի Հանրապետությունը կնքել է միջկառավարական համաձայնագրեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Իրանի Իսլամական Հանրապետության, Բուլղարիայի, Ղազախստանի և այլ պետությունների հետ:
Միջգերատեսչական պայմանագրեր է կնքվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Ֆրանսիայի և Սլովակիայի Հանրապետության, Հնդկաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և այլ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների հետ:
Այս համագործակցությունը աջակցում է Հայաստանի Հանրապետության ապրանքների առաջշարժումը արտաքին շուկա:
Սեմինար ISO 9001։2015 միջազգային ստանդարտի պահանջներով...
<<Անհետաձգելի բժշկական օգնության հաստատությունների ուղեցույց>> (IWA 38) միջազգային սեմինարի մ...
Ստանդարտների համաշխարհային օր...
Կայացավ Միջպետական խորհրդի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների հանդիպումը...
Կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների առցանց հանդիպումը...
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձն...
Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը...
Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ ...
Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ...
COVID-19 Հասանելի ստանդարտների ցանկ ...