Ստանդարտացման Նորմատիվ փաստաթղթերի ազգային տեղեկատվական ֆոնդի ստեղծումը և վարումը սահմանված է ,,Ստանդարտացման մասին,, ՀՀ օրենքով:
Ֆոնդի ստեղծման և վարման աշխատանքները իրականացնում է Ստանդարտների ազգային ինստիտուտը:
Ստանդարտացման Նորմատիվ փաստաթղթերի ազգային տեղեկատվական ֆոնդի ստեղծման և վարման հիմնական նպատակն է ապահովել ՀՀ պետական կառավարման մարմիններին, կազմակերպություններին և ձեռնարկատերերին պատշաճ և հավաստի տեղեկատվությամբ ստանդարտացման և համապատասխանության հավաստման բնագավառում առկա և գործող փաստաթղթերի վերաբերյալ, որոնք ընդգրկվում են ֆոնդի կազմի մեջ:
Ազգային ֆոնդը պարունակում է շուրջ 45 հազ. փաստաթուղթ:

Ազգային ֆոնդի կազմի մեջ ընդգրկվում են հետևյալ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերը.

- Հայաստանի Հանրապետության ստանդարտները (ՀՍՏ),
- ստանդարտացման կանոնները և ուղեցույցները,
- միջազգային ստանդարտները (ԻՍՕ),
- եվրոպական ստանդարտները (ԵՆ),
- միջպետական ստանդարտները (ԳՕՍՏ)
- Ռուսաստանի Դաշնության (ԳՕՍՏ Ռ) և այլ պետությունների ստանդարտները,
- ՀՀ տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչները,
- ՀՀ տեխնիկական պայմանները արտադրվող արտադրանքի:

Ազգային ֆոնդի փաստաթղթերը ընդգրկում են ՀՀ-ում արտադրվող արտադրանքի հիմնական անվանացանկը և թույլ են տալիս մշակողներին և արտադրողներին հաշվի առնել միջազգային, եվրոպական, միջպետական և առաջատար պետությունների ստանդարտների պահանջները:
Ֆոնդում առկա է տեղեկատվություն ՀՀ-ում գործող տեխնիկական կանոնակարգերի մասին:

Ազգային ֆոնդի փաստաթղթերը համարվում են պաշտոնական փաստաթղթեր և կիրառվում են ստանդարտների մշակման և արտադրանքի սերտիֆիկացման, ինչպես նաև արտադրանքի արտադրության գործընթացում:

Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...