ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ
ՍԱՐՄ-ը (Ստանդարտների ազգային ինստիտուտը) գործարարության զարգացմանը կողմնորոշված ընկերություն է, որը
հայրենական արտադրողներին ապահովում է անհրաժեշտ լուծումներով՝ մատուցելով նրանց
լավագույն փորձի վրա հիմնված ստանդարտներ և օգնելով կիրառել այդ ստանդարտները
բիզնես գործընթացներում ու նվաճել կատարելություն։ ՍԱՐՄ-ի
առաքելությունն է օժանդակել հայրենական արտադրության զարգացմանը՝ ստանդարտների
միջոցով նորագույն տեխնոլոգիական և կառավարման գործընթացների ներդրման շնորհիվ։
Արտադրողներին և գործարարներին աջակցությունը հետապնդում է հետևյալ նպատակները՝
- Կանոնակարգման այլընտրանքների մատուցում. Ստանդարտները հնարավորություն են տալիս
արտադրողներին ապահովել ինքնակարգավորում՝ սահմանելով լավագույն փորձի վրա
հիմնված որակի և կատարողականի նորմեր։
- Նորարարության խթան. Ստանդարտները խթանում են գործարարներին
փոխանակել տեղեկատվությունը և օգտագործել կոլեկտիվ գիտելիքը
արդյունաբերության զարգացման համար։ Գիտելիքների փոխանակումը հանգեցնում է
նորարարությանը, միաժամանակ պահպանելով կոմերցիոն գաղտնիքները և մտավոր
սեփականությունը։
- Առևտրում խոչընդոտների նվազեցում. Ստանդարտները նվազեցնում
են առևտրում տեխնիկական խոչընդոտները՝ սահմանելով համաձայնեցված միջազգային
ստանդարտներ արտադրանքի և ծառայությունների հատկանիշների համար։ Ստանդարտները
արագացնում են տնտեսական զարգացումը, խթանում են նորարարությունը և
ընդլայնում միջազգային առևտուրը։
- Կայուն զարգացման ապահովում. Որպեսզի տնտեսական
զարգացումը լինի կայուն, անհրաժեշտ է ապահովել շրջակա միջավայրի և
հասարակության լայն շերտերի պաշտպանությունը։ Ստանդարտները խթանում են
էկոլոգիական և սոցիալական լավագույն արդյունքների ձեռքբերումը։
Մշտապես
հետևելով և աջակցելով Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության
իրականացմանը, ՍԱՐՄ-ը Հայաստանում միակ կազմակերպությունն է, որ խորհրդատվություն
է մատուցում և աջակցություն ցուցաբերում հայրենական արտադրողներին՝ արտահանման
գործընթացներում հնարավոր խոչընդոտներից զերծ մնալու ուղղությամբ։ Որպես
միջազգային և տարածաշրջանային մի շարք կազմակերպությունների անդամ, ՍԱՐՄ-ը
համագործակցում է աշխարհի ավելի քան 160 երկրների ստանդարտացման ազգային
մարմինների հետ, որոնց շնորհիվ մշտապես ունակ է թարմ տեղեկություններ և
օժանդակություն տրամադրել համապատասխան երկրներում գործող օրենսդրության,
տեխնիկական կանոնակարգման և ստանդարտների պահանջների վերաբերյալ՝ աջակցելով
արտահանմանը։ ՍԱՐՄ-ի փորձագետների թիմը (շուրջ 50 փորձագետ) հմտացած է գործող
տեխնիկական կանոնակարգերի բոլոր ոլորտներում, որոնց գիտելիքները օժանդակում են
արտադրության կատարելագործմանը և որակական նոր չափանիշների ձեռքբերմանը։
Ներկայումս
Հայաստանի տնտեսական օրակարգում սուր է կանգնած Եվրասիական տնտեսական միության
(ԵՏՄ) տեխնիկական կանոնակարգերի գործարկումը, նոր օրենսդրության պահանջներին
համապատասխան արտադրության և առևտրի կազմակերպման խնդիրները։ ՍԱՐՄ-ը լիազորված է
ԵՏՄ գործող բոլոր տեխնիկական կանոնակարգերի գծով պաշտոնական խորհրդատվության
մատուցման գործառույթներով և որպես այդպիսին եզակի մարմին է Հայաստանում։
Ավելին, ՀՀ-ում
տեխնիկական կանոնակարգման և դրան առնչվող ստանդարտացման գործընթացների
արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՍԱՐՄ-ի կողմից ստեղծվել է Տեխնիկական
կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման (ՏԿՍՀԳ) կոմիտե,
որում ընդգրկված են Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներում մասնակցող շուրջ
200 կազմակերպություններ։ Այս կոմիտեին անդամակցությունը բաց է և ողջունելի է նոր
անդամների ներգրավումը։ Կոմիտեում ընդգրկվածությունը թույլ է տալիս հայրենական
արտադրողներին անընդհատ տեղեկացված լինել ԵՏՄ տեխնիկական կանոնակարգման
նորություններից և նոր նախագծերի վերաբերյալ ներկայացնել իրենց կարծիքը։
Միաժամանակ, 2014
թվականի նոյեմբերի 28-ին ստորագրվեց համագործակցության եռակողմ հուշագիր Ռուսաստանի
Արդյունաբերողների և Գործարարների Միության (ՌԱԳՄ) ՏԿՍՀԳ կոմիտեի, ՀՀ ՍԱԻ ՏԿՍՀԳ և
Ռոսստանդարտի միջև։ Համագործակցության հուշագրի համաձայն ստեղծվել է հայ-ռուսական
Բիզնես Երկխոսություն, որի շնորհիվ ապահովվում է ԵՏՄ երկրների արդյունաբերողների
ու գործարարների արդյունավետ համագործակցությունը տեխնիկական կանոնակարգման,
ստանդարտացման և համապատասխանության գնահատման ոլորտներում։
Հայաստանի Հանրապետության բոլոր գործարարներին և արտադրողներին հրավիրում ենք դիմել մեզ՝ ՍԱՐՄ-ին (Ստանդարտների ազգային ինստիտուտ)՝ տեխնիկական կանոնակարգման, ազգային ու միջպետական ստանդարտների և համապատասխանության գնահատման գործող պահանջների պարզաբանման կարիք առաջանալու դեպքում։
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը շնորհավորում է բոլոր գործընկերներին մասնագիտական տոն...
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն...
...
...
...
...
...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...