Հարգելի բարեկամ

   Ուրախ եմ ողջունել Ձեզ Ստանդարտների ազգային ինստիտուտի ինտերնետային կայքում։ Ստանդարտների ազգային ինստիտուտը Հայաստանի Հանրապետության Ստանդարտացման ազգային մարմինն է։ Մեր գործունեության առաքելությունն է` առաջնորդել ստանդարտացման ազգային համակարգի զարգացումը, նպաստել նորարական ազգային ստանդարտների ներդրմանը և կիրառմանը Հայաստանի Հանրապետությունում` ազգային արտադրության ու ծառայությունների որակի բարձրացման, առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման, շրջակա միջավայրի, մարդկանց կյանքի անվտանգության պաշտպանության, կառավարման լավագույն փորձի ներդրման, սպառողների շահերի պաշտպանության և իրազեկվածության բարձրացման նպատակներով:

Ներգրավված լինելով տնտեսության և հասարակության զարգացման գրեթե բոլոր բնագավառներում Ինստիտուտը ջանում է մշակել նորագույն և նորարարական ստանդարտներ, որոնք ոչ միայն կաջակցեն ազգային տնտեսության զարգացմանը, այլև կապահովեն առաջատար ու արդյունավետ լուծումներ՝ հանրությանը հուզող մի շարք օրհասական խնդիրների ու մարտահրավերների կարգավորման համար։ Ինստիտուտի միջոցով մշակվող ստանդարտները նաև հիմք են ծառայում գիտականորեն ու համաշխարհային լավագույն փորձի վրա հիմնված պետական քաղաքականության մշակման ու կիրառման ապահովման համար։ Ստանդարտացման գործընթացի արդյունավետությունը մեծապես պայմանավորվում է դրանում շահագրգիռ (հետաքրքրված) բոլոր կողմերի ներգրավվածությամբ։ Հետևաբար, մեր կայքի շնորհիվ մենք ջանում ենք գրավել Ձեր ուշադրությունը կատարվող աշխատանքների նկատմամբ և հրավիրել ակտիվ մասնակցության՝ Ձեզ հետաքրքրող ոլորտում իրականացվող ստանդարտացման աշխատանքներին։ 

Ինստիտուտի կայքում զետեղված ազգային և միջազգային ստանդարտների կատալոգների միջոցով սպառիչ տեղեկատվություն է մատուցվում ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտների վերաբերյալ։ Յուրաքանչյուր այցելու կարող է զետեղված կատալոգներում փնտրել իրեն հետաքրքրող ոլորտում առկա ստանդարտները, ինչպես նաև ծանոթանալ դրանց համառոտ նկարագրությանը։ 

Ինստիտուտի գործունեության զգալի մասը կազմում է համապատասխանության գնահատման (ՀԳ) ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ հայտարարագրերի գրանցում, պարենային և ոչ պարենային արտադրանքների, հանրային սննդի ապահովման ծառայությունների և աշխարհահռչակ կառավարման համակարգերի սերտիֆիկացում, ինչպես նաև տարաբնույթ ապրանքների լաբորատոր փորձարկումների իրականացում։ Կայքում կարելի է ծանոթանալ այդ ծառայությունների մատուցման կարգին ու մանրամասներին։ Ինստիտուտի ՀԳ ծառայությունները նպատակուղղված են սպառողների պաշտպանությանը և շուկայում անորակ արտադրանքի ներմուծման կանխարգելմանը։ 

Հրավիրում եմ Ինստիտուտի հետ ակտիվ համագործակցության՝ թե՛ որպես գործընկեր կազմակերպություն, թե՛ որպես Ինստիտուտի կողմից մատուցվող ծառայությունների շահառու։ Պատրաստակամ ենք արձագանքել Ձեզ հուզող բոլոր խնդիրներին։


Տնօրենի պաշտոնակատար

Ալբերտ Բաբայան

Նորություններ
2020-11-26  Սեմինար ISO 9001։2015 միջազգային ստանդարտի պահանջներով
Սեմինար ISO 9001։2015 միջազգային ստանդարտի պահանջներով...
2020-10-14  Միջազգային սեմինարի մասնակցության հրավեր
<<Անհետաձգելի բժշկական օգնության հաստատությունների ուղեցույց>> (IWA 38)  միջազգային սեմինարի մ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...
2020-09-04  Կայացավ Միջպետական խորհրդի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների հանդիպումը
Կայացավ Միջպետական խորհրդի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների հանդիպումը...
2020-09-04  Կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների առցանց հանդիպումը
Կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների առցանց հանդիպումը...
2020-06-23  Կայացավ Միջպետական խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի 59-րդ նիստը
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական ​​խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձն...
2020-06-08  Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը:
Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը...
2020-05-06  Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ
Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ ...
2020-04-09  Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ
Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ...
2020-04-07  COVID-19 Հասանելի ստանդարտների ցանկ
COVID-19 Հասանելի ստանդարտների ցանկ ...