Առաջին հիմնարկը Հայաստանում, որը զբաղվում էր չափումների և չափման սարքավորումների պետական վերահսկողությունով ,, Քաշի և չափի բաժանմունք,,-ն էր` ստեղծված 1921 թվականի հուլիսի 21-ին Խորհրդային ազգային կոմիտեի դեկրետով:
1931 թվականին կազմակերպվել է տեղական ստանդարտացման բյուրո ,,Արմստանդարտ,, որը իրականացնում էր հանրապետությունում վերահսկողություն ստանդարտացման աշխատանքների, ստանդարտների պահպանման, ինչպես նաև չափման և վերահսկման սարքավորումների ստուգաչափման և կիրառման չափագիտության աշխատանքներ:
1971 թվականից հայկական հանրապետական վարչությունը գտնվում էր ԽՍՀՄ-ի Ստանդարտների պետական կոմիտեի համակարգում և իրականացնում էր Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման և չափագիտության ոլորտի քաղաքականությունը: Այդ ժամանակահատվածում Կիրովական, Կամո, Ղափան, Աբովյան քաղաքներում ստեղծվում են տարածքային մարմիններ` պետհսկողության բաժիններ ստանդարտների ներդրման և պահպանման:
1976 թվականին ոլորտի աշխատանքները զարգացնելու նպատակով ստեղծվում է Հայաստանի Հանրապետական ստանդարտացման և չափագիտության կենտրոն:
Ստանդարտացումը և չափագիտությունը, որակի համակարգը այդ ժամանակահատվածում զարգանում են տնտեսության ճյուղերին զուգընթաց և համաչափ:
Հայաստանում անկախություն ձեռք բերելուց հետո 1993 թվականին ՀՀ կառավարության N 234 առ 16.05.93 թ. որոշումով ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, սերտիֆիկացման և չափագիտության վարչություն և նրա կազմում` Ստանդարտացման և չափագիտության կենտրոն:
Հայաստանի Հանրապետությունում սկսվեց նոր փուլ` միջազգային պահանջներին համապատասխան ստանդարտացման ազգային համակարգի ձևավորման ուղղությամբ: Դրա նախադրյալներն էին` Հայաստանի տնտեսության շուկայական հարաբերություններին անցումը, ինտեգրացումը միջազգային և եվրոպական տնտեսական համակարգերին և Հայաստանի անդամակցումը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:
Ստանդարտացման աշխատանքները բարելավելու և առկա հիմնախնդիրները իրականացնելու նպատակով 1998 թվականին Ստանդարտացման և չափագիտության Հայկական կենտրոնի բազայի հիման վրա ստեղծվեց ,,Հայաստանի ստանդարտների ինստիտուտ,, պետական ձեռնարկություն:
ՀՀ պետական կառավարման համակարգի կառուցվածքային բարեփոխումների շրջանակներում 2001 թ. ՀՀ կառավարության որոշումով Ստանդարտացման, համապատասխանության հավաստման և չափագիտության համակարգն ընդգրկվեց ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կազմում: 2002 թվականին ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հրամանով ստանդարտացման և համապատասխանության հավաստման աշխատանքները բարելավելու նպատակով ,, Ստանդարտների ազգային ինստիտուտ,, ՓԲԸ և ,,Եր-Թեսթ,, սերտիֆիկացման և փորձարկման կենտրոնի բազայի հիման վրա ստեղծվեց,, Ստանդարտների և որակի ազգային ինստիտուտ,, ՓԲԸ, որը 2004 թ. վերանվանվեց ,,Ստանդարտների ազգային ինստիտուտ,, ՓԲԸ:
ՀՀ տնտեսության ճյուղերի համար ինստիտուտում ստեղծված տեխնիկական հանձնաժողովների և կազմակերպությունների հետ համատեղ մշակվել է շուրջ 950 նոր ազգային ստանդարտներ` ներդաշնակ միջազգային (ԻՍՕ) և եվրոպական (ԵՆ) նորմերին, որոնց կիրառումը պետք է աջակցի և խթանի ձեռնարկատերերին` արտահանման և ներմուծման գործընթացին:
Միջազգային գործելակերպին համաձայն ինստիտուտը մշակել է Ստանդարտացման ազգային համակարգի 120 կազմակերպամեթոդական և տերմինաբանական ազգային ստանդարտները:
Տեխնիկական օրենսդրություն ստեղծելու նպատակով և բնակչության անվտանգությունն ապահովելու համար ինստիտուտը նախապատրաստել է շուրջ 45 տեխնիկական կանոնակարգերի նախագծեր` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հանձնարարությամբ:
Ստանդարտացման աշխատանքների զարգացման նպատակով ինստիտուտի մասնագետները իրականացրել են արտադրանքի և որակի կառավարման սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկման, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի փորձաքննության և տեղեկատվական սպասարկման ծառայություններ:
Սեմինար ISO 9001։2015 միջազգային ստանդարտի պահանջներով...
<<Անհետաձգելի բժշկական օգնության հաստատությունների ուղեցույց>> (IWA 38) միջազգային սեմինարի մ...
Ստանդարտների համաշխարհային օր...
Կայացավ Միջպետական խորհրդի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների հանդիպումը...
Կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների առցանց հանդիպումը...
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձն...
Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը...
Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ ...
Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ...
COVID-19 Հասանելի ստանդարտների ցանկ ...