ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
  • Ուսումնական կենտրոնի (այսուհետև` կենտրոն) ունկնդիր կարող են դառնալ կազմակերպությունների ղեկավարները, մենեջերները, պետական և ոչ պետական բուհերի դասախոսները և ուսանողները, նախարարությունների և գերատեսչությունների պաշտոնյաները, մասնագետները, գործարարները և այլոք։
  • Կենտրոնը ձգտում է ունկնդիրների հետ երկարատև և փոխշահավետ համագործակցության։
  • Կենտրոնի գործունեության արդյունավետության գրավականն է` արդիական ինտերակտիվ մեթոդներով և միջոցներով ուսուցումը` խնդրո առարկային վերաբերող նորամուծությունների և նորույթների ներկայացմամբ։

1. ԿԵՆՏՐՈՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է.

  • Թրեյնինգ - ուսուցում, վերապատրաստում, փորձագետների որակավորում` ընդհանուր և մասնագիտական դասընթացների, սեմինարների միջոցով ստանդարտացման, համապատասխանության գնահատման, չափումների միասնականության ապահովման, կառավարման համակարգերի ոլորտներում։
  • Փորձագետների որակավորումն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված ընթացակարգի համաձայն :
  • Կենտրոնի ծրագրային դրույթները համահունչ են Առևտրի համաշխարհային կազմակերպության (WTO), Եվրոպական համագործակցության խորհրդի (EEC), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO), Պարենամթերքի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Կոդեքս Ալիմենթարիուս Հանձնաժողովի (Codex Alimentarius Commission) ամրագրած սկզբունքներին։
  • Բազմակողմանի և խորությամբ ներկայացվում են աշխարհում ընդունված ու ճանաչման արժանացած ISO 9001, ISO 14001, HACCP, ISO 22000, GMP, GLP, GHP,OHSAS 18001 միջազգային ստանդարտներին համապատասխան մենեջմենթի համակարգերը։
* Թրեյնինգի տևողությունն է` 3 - 10 օր։
* Թրեյնինգի վարձը կախված է ուսուցման տևողությունից և փուլից։
* Թրեյնինգը հիմնվում է նորագույն տեխնոլոգիաների վրա և անցկացվում է ինտերակտիվ մեթոդներով։
* Թրեյնինգի ձևերն են. դասախոսություններ, գործնական խաղեր, ուղեղային գրոհներ, իրավիճակների վերլուծություններ, թեսթեր, առաջադրանքներ, վարժություններ, քննարկումներ, հանձնարարականներ, ինքնուրույն և անհատական աշխատանքներ, ինքնագնահատման մոդելներ, դերախաղեր և այլն։
* Ունկնդիրներին տրամադրվում են մատուցվող թեման հիմնավորող ամփոփ փաթեթի տեսքով նորմատիվ փաստաթղթեր, գծապատկերներ, աղյուսակներ, տեղեկատվական թերթիկներ և այլ նյութեր։
* Թրեյնինգն ավարտվում է ունկնդիրների ձեռք բերած գիտելիքների գնահատմամբ, որն իրականացվում է գործնական քննարկումների և առաջադրանքների, գործնական խաղերի սցենարների, թեսթերի միջոցով։
Գնահատման փուլը հաղթահարած ունկնդիրներին տրվում են վկայականներ (սերտիֆիկատներ) 3 տարի գործողության ժամկետով։

2. ԿԵՆՏՐՈՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԿԼՈՐ ՍԵՂԱՆՆԵՐ, ՍԵՄԻՆԱՐՆԵՐ, ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ, ՍԵՄԻՆԱՐ - ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

  • Կենտրոնն աջակցում է բուհերի ուսանողների նախադիպլոմային և արտադրական պրակտիկաների պատշաճ մակարդակով կատարմանը։
  • Կենտրոնն իրականացնում է լավագույն ունկնդիրների ընտրություն և մրցույթ` Ստանդարտների ազգային ինստիտուտում աշխատանք առաջարկելու նպատակով։
  • Կենտրոնի գործունեության արդյունավետության և թրեյներների ռեյտինգային գնահատման նպատակով անցկացվում են ունկնդիրների պարտադիր հարցումներ և դրանց արդյունքների վերլուծություններ։                
 
Նորություններ
2017-03-10  Համագործակցության հուշագիր Սլովենիայի ստանդարտացման ինստիտուտի (SIST) հետ
Կնքվեց Համագործակցության հուշագիր Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտի (SARM) և Սլովենիայի ստան...
2017-03-09  ՀՀ կառավարության 2016 թվականի մրցանակաբաշխություն
Մարտի 3-ին տեղի ունեցավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Ստանդարտների ազգային ին...
2016-10-13  Ստանդարտացման համաշխարհային օր 2016
ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 14-ին ողջ աշխարհը նշում է Ստանդարտացման համաշխարհայի...
2016-09-24  Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) 39-րդ վեհաժողովը
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2016 թվականի սեպտ...
2016-09-24  Միջազգային համագործակցության ոլորտում նոր ձեռքբերումները
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը 2016 թվականի սեպտեմբերի 11-14 մասնակցելով Պեկինում ...
2016-09-24  ԻՍՕ-ի Զարգացող երկրների հարցերով մշտական կոմիտեի (ԴԵՎԿՕ) 50-րդ նիստը
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2016 թվականի սեպտ...
2016-09-07  Միջազգային աշխատաժողովի համաձայնագիր (IWA) կաթիլային ոռոգման վերաբերյալ
Շուրջ 25 երկրի ներկայացուցիչներ հանդիպեցին Ստոկհոլմում, Շվեդիայի ստանդարտների ինստիտուտում (SIS), ՝ ...
2016-08-12  Ստանդարտների ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ հիմնադրվեց «Լույս և լուսավորում» տեխ. հանձնաժողովը
2016 թվականի օգոստոսի 11-ին տեղի ունեցավ ՍԱՐՄ ՏՀ 25 «Լույս և լուսավորում» տեխնիկական հանձնաժողովի ան...
2016-06-16  Համագործակցության հուշագիր Ամերիկայի ստանդարտացման ազգային մարմնի ԱՆՍԻ հետ
2016 թվ. հունիսի 14-ին Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ...
2016-05-06  ԿԱՍԿՕ 31-րդ պլենար նիստը Դուբայում, ԱՄԷ
2016 թվականի մայիսի 3-5 Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ փոխտնօրեն Գ.Նազարյանը մասնակցեց Դուբայում...