Ստանդարտացում`  իրականում գոյություն ունեցող կամ հնարավոր խնդիրների վերաբերյալ համընդհանուր և բազմակի կիրառման համար դրույթների սահմանման միջոցով որոշակի բնագավառում կարգավորվածության լավագույն աստիճանին հասնելու ուղղված գործունեություն:

 

Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման աշխատանքներն իրականացվում են համաձայն §Ստանդարտացման մասին¦ ՀՀ օրենքի:

 

Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացումը իրականացվում է  հետևյալ նպատակներն ապահովելու համար`

մարդու կյանքի և առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքի, կենդանիների և բույսերի կյանքի, առողջության, շրջակա միջավայրի, այդ թվում` կենդանական և բուսական աշխարհի անվտանգությունը.

տեխնիկական և տեղեկատվական համատեղելիությունը, արտադրանքի համափոխարինելիությունը.

արտադրանքի, աշխատանքի, ծառայության որակի բարձրացումը.

չափումների միասնականությունը.

ռեսուրսախնայողությունը.

արտակարգ իրավիճակներում կառույցների և շինությունների անվտանգությունը և հուսալիությունը.

տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը.

պետության պաշտպանության և մոբիլիզացիոն պատրաստականության անհրաժեշտ պայմանները:

 

Ստանդարտացումը իրականացվում է հետևյալ սկզբունքներին համապատասխան`

ստանդարտների կամավոր կիրառում.

ստանդարտների մշակման ժամանակ շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության ապահովում.

ազգային ստանդարտների մշակման համար, որպես հիմք միջազգային ստանդարտների կիրառում, բացառությամբ այն ստանդարտների, որոնցում անհրաժեշտ է հաշվի առնել աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնութագրերը.

տեխնիկական կանոնակարգերի պահանջներին հակասող ստանդարտների ընդունման անթույլատրելիություն:

 

Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերն են`

ստանդարտացման կանոնները, ուղեցույցները.

ազգային ստանդարտները.

տեխնիկական պայմանները.

տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչները.

կազմակերպության ստանդարտները:

 

Ազգային ստանդարտներն են.

Հայաստանի Հանրապետության ստանդարտները (§ՀՍՏ¦ դասիչը)

ստանդարտացման ազգային համակարգով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում կիրառվող միջազգային, (§ՀՍՏ ԻՍՕ¦, §ՀՍՏ ԻՍՕ ԻԷԿ¦ դասիչները և այլն) տարածաշրջանային (§ՀՍՏ ԵՆ¦ դասիչը և այլն), միջպետական (§ԳՕՍՏ¦ դասիչը) և այլ պետությունների ազգային ստանդարտները:

 

Ազգային ստանդարտներն ընդունում և ներկայացնում է ստանդարտացման ազգային մարմնին հաստատման` Ստանդարտների ազգային ինստիտուտը:


Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման ազգային համակարգն իրենից ներկայացնում է ազգային ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով կանոնակարգված ստանդարտացման աշխատանքների կազմակերպման և վարման փոխկապակցված կանոններ և դրույթներ:

Ներկայումս ընդունվել և գործողության մեջ է դրվել ստանդարտացման ազգային համակարգի հիմնադրական ստանդարտների նոր խմբագրություններ, որոնք համապատասխանում են ստանդարտացման աշխատանքների կազմակերպման միջազգային գործելակերպին: Մասնավորապես ստանդարտացման ազգային համակարգը համապատասխանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում ընդունված  §Առևտրում տեխնիկական խոչընդոտների¦ վերաբերյալ համաձայնագրով սահմանված կոդեքսին §Ստանդարտների մշակման, ընդունման և կիրառման ընդունված գործելակերպին¦:

Ստանդարտացման ազգային համակարգի կազմում ընդգրկված են հետևյալ հիմնադրական ստանդարտները.

 

ՀՍՏ 1.0-2006 §Ստանդարտացման ազգային համակարգ. Հիմնական դրույթներ¦

ՀՍՏ 1.1-2005 §Ստանդարտացման ազգային համակարգ. Տերմիններ և սահմանումներ¦

ՀՍՏ 1.2-2008 §Ստանդարտացման ազգային համակարգ. Ազգային ստանդարտների մշակումը¦

ՀՍՏ 1.3-95 §Ստանդարտացման ազգային համակարգ. Տեխնիկական պայմանների մշակման, համաձայնեցման, հաստատման և պետական գրանցման կարգը¦

ՀՍՏ 1.4-2001 §Ստանդարտացման ազգային համակարգ. Կազմակերպության ստանդարտներ. Հիմնական դրույթներ¦

ՀՍՏ 1.5-2005 §Ստանդարտացման ազգային համակարգ. Ստանդարտներ. Կառուցվածքին, շարադրմանը, ձևավորմանը, բովանդակությանը և նշագրմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ¦

ՀՍՏ 1.6-2006 §Ստանդարտացման ազգային համակարգ. Միջազգային և տարածաշրջանային ստանդարտները որպես ազգային ստանդարտներ ընդունման կանոներ և մեթոդներ¦

ՀՍՏ 1.8-93 §Ստանդարտացման ազգային համակարգ. Ազգային ստանդարտների նախագծերի փորձաքննության անցկացման կարգը¦

ՀՍՏ 1.10-99 §Ստանդարտացման ազգային համակարգ. Ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման կանոնների և հանձնարարականների մշակման, ընդունման, գրանցման և դրանց մասին տեղեկատվության կարգը¦
 ՀՍՏ 1.11-2002 §Ստանդարտացման ազգային համակարգ. Միջպետական ստանդարտների մշակման և կիրառման կարգը¦:

 

Նշված ստանդարտներով սահմանված են ստանդարտացման աշխատանքների կատարման ընդհանուր կազմակերպամեթոդական կանոնները, հիմնական խնդիրները և սկզբունքները, ստանդարտացման օբյեկտները, ստանդարտների տեսակները, ինչպես նաև ազգային ստանդարտների մշակման կարգը, դրանց կառուցմանը, շարադրմանը, ձևավորմանը և բովանդակությանը ներկայացվող պահանջներ և այլն:

Ազգային ստանդարտների մշակումը իրականացվում է ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների ստանդարտների ազգային ինստիտուտի, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից:


ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ (ԿԱՏԱԼՈԳՆԵՐ)

Ստանդարտացման ազգային համակարգի փաստաթղթեր

- ՀՍՏ - ՀՀ ստանդարտներ

- ԳՕՍՏ, ԳՕՍՏ Ռ - ՀՀ ազգային ստանդարտներ

- ՊՌ, ՌԴ, ՄԻ, ՊՄԳ, ՌՄԳ -ստանդարտացման կանոններ և ուղեցույցներ

- ՀԴ, ՄԿ - ՀՀ դասակարգիչներ

 

Միջազգային ստանդարտներ

- ԻՍՕ- ԻՍՕ- ՄԻջազգային ստանդարտացման կազմակերպության հրատարակումներ

- ԵՆ- ՍԵՆ- Ստանդարտացման եվրոպական կոմիտեի հրատարակումներ



Տեղեկատուներ թղթային տարբերակով (PDF ձևաչափ) և էլեկտրոնային կրիչի CD վրա

Տարեկան հրատարակություն

Եռամսյակային տեղեկատու

 

ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Վաճառվում է

Ամսագիր

Տարեկան կատալոգ

Եռամսյակային տեղեկատու

Տեխնիկական կանոնակարգերի և տեխնիկական այլ իրավական ակտերի տարեկան տեղեկատու

Պատվերի հայտ