ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՓԲԸ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆ

             ՍԱՌՄ-ի սերտիֆիկացման մարմինը ստեղծվել է դեռևս 1995թ.-ից։ Այն ամենահինն է Հայաստանում և իր գործունեության ծավալներով մոտ երկու անգամ գերազանցում է մնացած մյուս բոլոր մասնավոր սերտիֆիկացման մարմինների ընդհանուր գործունեության ծավալները։ Թերևս այդ է պատճառը, որ ՀՀ Հավատարմագրման Խորհրդի կողմից ՍԱՌՄ-ի սերտիֆիկացման մարմնին շնորհվել է ,,A01,, անվանումը, որը նշագրվում է մեր կողմից սերտիֆիկացված արտադրանքի վրա։ Առաջինը լինելու հանգամանքը պարտադրում է նաև պահպանել ձեռք բերված բարձր հեղինակությունը և սպառողների վստահությունը, մատուցել միայն բարձր որակի ծառայություններ և հագեցված լինել ամենաբանիմաց մասնագետներով ու սարքավորումներով։

Որակի բնագավառում արտադրանքի սերտիֆիկացման մարմնի որդեգրած քաղաքականությունը.

Որակի բնագավառում A01-ի որդեգրած քաղաքականությունը նպատակաուղղված է տրված արտադրանքի սերտիֆիկատների հավաստիության ու վստահելիության ապահովմանը սպառողների շրջանում։ A01սերտիֆիկատները երաշխավորում են, որ տվյալ արտադրանքը համապատասխանում է նորմատիվ փաստաթղթերի պահանջներին և անվտանգ է սպառողների կյանքի և առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի համար։

Մենք շարունակապես բարելավում ենք համապատասխանության հավաստման գործընթացի աշխատանքների անցկացման որակը‚ ապահովում ենք սերտիֆիկացման անկողմնակալությունը‚ հստակությունը‚ գաղտնիությունը և անաչառությունը։

Մենք երաշխավորում ենք, որ այս քաղաքականությունն ընդունվում, իրագործվում և պաշտպանվում է մարմնի բոլոր մակարդակներում։

A01 առաքելությունն է օգնել Հայաստանի գործարարներին բարձրացնելու սեփական արտադրանքի որակը և վերացնել ցանկացած առևտրային խոչընդոտներ արտադրանքի ներմուծողների ու արտահանողների համար։

Մենք միշտ պատրաստ ենք լսել արտասահմանում հայրենական արտադրանքի առևտրի հետ կապված Ձեզ մտահոգող խնդիրները և անմիջապես միջոցնել ձեռնարկել խոչընդոտների վերացման ուղղությամբ։ A01 սերտիֆիկացման մարմինը սերտորեն համագործակցում է արտասահմանյան այլ նմանատիպ հեղինակավոր կառույցների հետ` հայրենական արտադրողներին աջակցելու նպատակով։

Մենք նաև խորապես հետաքրքրված ենք մեր ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ և գնահատում ենք մեր հաճախորդների կարծիքը մեր մասին։

Եթե Դուք կարիք ունեք սերտիֆիկացնելու Ձեր կողմից արտադրված կամ ներմուծվող արտադրանքը, վստահորեն դիմե՛ք մեզ.

ք. Երևան, Կոմիտասի պող., 49/ 2
Հեռախոս` +374 10 235850, Ֆաքս` +374 10 285620.
 
ք. Գյումրի, Շիրակացու փող., շենք 68
Հեռախոս` +374-312-31836
 
ք. Վանաձոր, Երևանյան խճուղի, շենք 94
Հեռախոս` +374-322-53608
 
ք. Կապան, Մ. Ստեփանյան 41
Հեռախոս` +374-91-240107 (բջջ.), Ֆաքս` +374-10-285620
Ձեր բողոքները, դիտողություններն ու առաջարկություններն օպերատիվ կերպով կքննարկվեն ու լուծում կստանան, եթե Դուք գրավոր դիմեք Ստանդարտների ազգային ինստիտուտ կամ զանգահարեք +374 10 237020 հեռախոսահամարով։ Խնդրում ենք հաշվի առնել, որ անհասցե բողոքներ, դիմումներ ու առաջարկություններ չեն ընդունվում։
Նորություններ
2018-06-07  Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար նշանակվեց Արտակ Շահբազյանը
Սույն թվականի հունիսի 7-ին Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ այցելեց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդր...
2018-02-28  ՏՀ 16 տեխնիկական հանձնաժողովի նիստը
2018-02-21 տեղի ունեցավ շինարարության ոլորտում ստանդարտացման ազգային աշխատանքներ իրականացնող ՏՀ 16 հ...
2017-12-29  Երևանի քաղաքապետարանն արժանացել է կառավարման համակարգի ISO 9001
Երևանի քաղաքապետարանն արժանացել է կառավարման համակարգի ISO 9001։2015 միջազգային ստանդարտին համապատաս...
2017-12-18  Ալեքսեյ Աբրամովի այցը Հայաստան
2017 թվականի դեկտեմբերի 15-16 «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ հրավերով Երևան էր այցելել Ռոսստան...
2017-11-21  Որակի համաշխարհային օր
Նոյեմբերի 18-ին, Ստանդարտների ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ և Համազգային վստահության խորհրդի հե...
2017-10-13  ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 2017 Թ.
Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին ԻՍՕ, ԻԷԿ և ԻՏՈՒ կազմակերպությունների անդամները տոնում են Ստանդար...
2017-10-02  2017 ԹՎԱԿԱՆԻ ԻՍՕ ՇԱԲԱԹԸ ԲԵՌԼԻՆՈՒՄ, ԳԵՐՄԱՆԻԱ
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2017 թվականի սեպտ...
2017-05-20  Համագործակցության հուշագիր ASTM International-ի հետ
Կնքվեց Համագործակցության հուշագիր Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտի (SARM) և ASTM Internatio...
2017-03-10  Համագործակցության հուշագիր Սլովենիայի ստանդարտացման ինստիտուտի (SIST) հետ
Կնքվեց Համագործակցության հուշագիր Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտի (SARM) և Սլովենիայի ստան...
2017-03-09  ՀՀ կառավարության 2016 թվականի մրցանակաբաշխություն
Մարտի 3-ին տեղի ունեցավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Ստանդարտների ազգային ին...