Ստանդարտների ազգային ինստիտուտը որպես արտադրանքի սերտիֆիկացման մարմին (վերջին հավատարմագրումը 2008թ, դեկտեմբերի 29-ին, հավատարմագրման վկայագիր N AST- 001.L- 0003- 2008, նույնականացման նշագիրը A 01, ուժի մեջ է մինչև 2009 թվականի դեկտեմբերի 29-ը) Հայաստանում գործող արտադրանքի սերտիֆիկացման մարմիններից ամենախոշոր, բազմաոլորտ, կայացած ավանդույթներով, հաճախորդներին սպասարկման բարձրագույն որակով ու հստակ ընթացակարգերով գործող մարմինն է։ Ստանդարտների ազգային ինստիտուտը Հայաստանում հիմնադրված և հավատարմագրված առաջին սերտիֆիկացման մարմինն է, որն իր տեխնիկական զինվածության, մասնագիտական պատրաստվածության և ենթակառուցվածքային հագեցվածության բարձրագույն մակարդակներով պահպանում է առաջատարի դիրքը համապատասխանության հավաստման բնագավառում։

Առաջատար դիրքի մասին են վկայում`

- ներդրված և միջազգայնորեն ճանաչված բրիտանական ,,SGS United Kingdom Ltd. Systems and Services Certification,, կազմակերպության կողմից սերտիֆիկացված որակի կառավարման համակարգը, որի հիմնական սկզբունքն է ուղղվածությունը դեպի հայտատուն, նրա վստահության ձեռքբերումը և երկարատև համագործակցությունը,

- սերտիֆիկացման մարմնում աշխատող փորձառու, արտերկրում քննություն բռնած, գիտակ փորձագետները,

- փորձարկման լաբորատորիայում աշխատող կոմպետենտ, գիտական մոտեցումներով առաջնորդվող մասնագետները, որոնք փորձարկումներ են իրականացնում արդիական, նորագույն սարքավորումներով, չափման միջոցներով, ռեակտիվներով, նյութերով։

Ստանդարտների ազգային ինստիտուտն իր ամենօրյա գործունեությամբ ապացուցում է և վստահեցնում է սպառողներին, որ Հայաստանի Հանրապետությունում իրացվող արտադրանքի մակնշումը ,,ՀՍՏ- A01,, նույնականացման նշագրով արտադրանքի լավագույն գովազդն է և երաշխիքը որակի ու անվտանգության հիմնական ցուցանիշների առումով։
Փնտրե՛ք                                     

նշագրումը ապրանքների վրա և համոզված եղեք, որ դրա առկայության դեպքում Դուք ընտրում եք երաշխավորված  բարձր որակի արտադրանք։
Նորություններ
2018-02-28  ՏՀ 16 տեխնիկական հանձնաժողովի նիստը
2018-02-21 տեղի ունեցավ շինարարության ոլորտում ստանդարտացման ազգային աշխատանքներ իրականացնող ՏՀ 16 հ...
2017-12-29  Երևանի քաղաքապետարանն արժանացել է կառավարման համակարգի ISO 9001
Երևանի քաղաքապետարանն արժանացել է կառավարման համակարգի ISO 9001։2015 միջազգային ստանդարտին համապատաս...
2017-12-18  Ալեքսեյ Աբրամովի այցը Հայաստան
2017 թվականի դեկտեմբերի 15-16 «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ հրավերով Երևան էր այցելել Ռոսստան...
2017-11-21  Որակի համաշխարհային օր
Նոյեմբերի 18-ին, Ստանդարտների ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ և Համազգային վստահության խորհրդի հե...
2017-10-13  ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 2017 Թ.
Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին ԻՍՕ, ԻԷԿ և ԻՏՈՒ կազմակերպությունների անդամները տոնում են Ստանդար...
2017-10-02  2017 ԹՎԱԿԱՆԻ ԻՍՕ ՇԱԲԱԹԸ ԲԵՌԼԻՆՈՒՄ, ԳԵՐՄԱՆԻԱ
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2017 թվականի սեպտ...
2017-05-20  Համագործակցության հուշագիր ASTM International-ի հետ
Կնքվեց Համագործակցության հուշագիր Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտի (SARM) և ASTM Internatio...
2017-03-10  Համագործակցության հուշագիր Սլովենիայի ստանդարտացման ինստիտուտի (SIST) հետ
Կնքվեց Համագործակցության հուշագիր Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտի (SARM) և Սլովենիայի ստան...
2017-03-09  ՀՀ կառավարության 2016 թվականի մրցանակաբաշխություն
Մարտի 3-ին տեղի ունեցավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Ստանդարտների ազգային ին...
2016-10-13  Ստանդարտացման համաշխարհային օր 2016
ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 14-ին ողջ աշխարհը նշում է Ստանդարտացման համաշխարհայի...