Երևանի քաղաքապետարանն արժանացել է կառավարման համակարգի ISO 9001
Երևանի քաղաքապետարանն արժանացել է միջազգային հեղինակավոր «Top Ten Award» կազմակերպության կողմից ISO 9001։2015 «Որակի կառավարման համակարգ. Պահանջներ» միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագրի։ Երևանի ավագանու նիստի սկզբում, մինչ օրակարգի հարցերին անցնելը, հավաստագիրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնել Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Top Ten Award» կազմակերպության հայաստանյան գործընկեր «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ենոք Ազարյանը։
Փորձագետների կողմից Երևանի քաղաքապետարանին կառավարման համակարգի ISO 9001:2015 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագրի շնորհումը, ըստ Ենոք Ազարյանի, կայացվել է Երևանի քաղաքապետարանում իրականացված ISO 9001 ստանդարտի պահանջների կատարման աուդիտի արդյունքում: Հարկ է նշել, որ 2014-ին Երևանի քաղաքապետարանին արդեն շնորհվել էր կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագիր: «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրենը նաև տեղեկացրել է, որ աշխարհի զարգացած երկրներն ու քաղաքներն իրենց տնտեսությունն ու կառավարման համակարգերը ձգտում են համապատասխանեցնել միջազգային ISO 9001 ստանդարտին, քանի որ այն սահմանում է գործունեության կազմակերպման առավել արդյունավետ մեխանիզմներ ու սկզբունքներ:
Շնորհակալություն հայտնելով հեղինակավոր միջազգային կազմակերպության կողմից բարձր գնահատականի առթիվ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ISO 9001:2015 հավաստագրին Երևանի քաղաքապետարանի արժանանալը 2013-2017 թվականների ընթացքում կառավարման համակարգերի ներդրման ուղղությամբ քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմի հետևողական ջանքերի արդյունքն է: Քաղաքապետը նաև նշել է, որ կառավարման համակարգի համապատասխանեցումը ISO 9001 պահանջներին քաղաքն առավել հրապուրիչ է դարձնում ներդրումային առումով, թույլ է տալիս հնարավորինս արդյունավետ արձագանքել մայրաքաղաքի առջև ծառացող մարտահրավերներին, ժամանակին ու հասցեական լուծումներ առաջադրել մայրաքաղաքի բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին:
 
 

Նյութը արտատպված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից
Այլ Նորություններ
2018-09-26
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է բաց մրցույթ գործադիր մարմնի ընտրության
2018-09-12
Սույն թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով Ստանդարտների ազգային ինստիտուտում կազմակերպվել էր խորհրդատվություն Ստանդարտների ազգային ինստիտուտի մասնագետների, ՀՀ խոշոր հաց արտադրողների և առողջապահության նախարարության ներկայացուցիչների միջև հացի մեջ աղի քանակությունը նորմավորելու նպատակով:
2018-07-19
Սույն թվականի հուլիսի 17-ին Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ այցելեց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղեկալ պարոն Ալբերտ Բաբայանը: Նա աշխատակիցներին ներկայացրեց նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Մեսրոպ Բզնունուն:
2018-06-07
Սույն թվականի հունիսի 7-ին Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ այցելեց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար պարոն Արծվիկ Մինասյանը: Նախարարը աշխատակիցներին ներկայացրեց նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Արտակ Շահբազյանին:
2018-02-28
2018-02-21 տեղի ունեցավ շինարարության ոլորտում ստանդարտացման ազգային աշխատանքներ իրականացնող ՏՀ 16 հերթական նիստը, որին ներկա էին ոլորտը ներկայացնող տարբեր շահագրգիռ կողմեր՝ մասնավոր, պետական, հանրային և գիտա-կրթական կազմակերպություններից։
2017-12-18
2017 թվականի դեկտեմբերի 15-16 «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ հրավերով Երևան էր այցելել Ռոսստանդարտի պետ Ալեքսեյ Աբրամովը։ Այցի ընթացքում նախատեսվում էր քննարկել երկկողմ համագործակցության խորացման մի շարք հարցեր։
2017-11-21
Նոյեմբերի 18-ին, Ստանդարտների ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ և Համազգային վստահության խորհրդի հետ համատեղ «Դաբլ Թրի Հիլթոն» հյուրանոցում անցկացվեց Որակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցեցին հանրապետության նշանավոր, առավել որակյալ արտադրանքով աչքի ընկնող և սպառողների վստահությունը վայելող կազմակերպություններ։ Միջոցառմանը հրավիրված էին նաև արտասահմանյան հյուրեր, մասնավորապես Ռուսաստանի արտադրողների և արդյունաբերողների միության, Ռուսաստանի որակի կազմակերպության, Եվրոպական որակի կազմակերպության ներկայացուցիչները։
2017-10-13
Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին ԻՍՕ, ԻԷԿ և ԻՏՈՒ կազմակերպությունների անդամները տոնում են Ստանդարտների համաշխարհային օրը, ինչը նպատակաուղղված է արժանին մատուցել հազարավոր փորձագետների աշխատանքին, որոնք մշակում են ազգային, տարածաշրջանային և միջազգային ստանդարտները։ 2017 թվականի կարգախոսն է՝ «Ստանդարտները քաղաքները դարձնում են խելացի»։
2017-10-02
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2017 թվականի սեպտեմբերի 18-22-ին մասնակցեց Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի ունեցած ԻՍՕ-ի տարեկան ավանդական միջոցառումներին, որոնք հյուրընկալվեցին Գերմանիայի Ստանդարտացման Ինստիտուտի (DIN) կողմից։ Ի դեպ, ԻՍՕ շաբաթը Բեռլինում պատահակ չէ, որ անցակցվեց, քանի որ նշվում էր ԴԻՆ-ի հիմնադրման 100-ամյակը։
2017-05-20
Կնքվեց Համագործակցության հուշագիր Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտի (SARM) և ASTM International-ի միջև
Նորություններ
2018-09-26  Մրցույթ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությա...
2018-09-12  Քննարկում հացում աղի քանակության վերաբերյալ
Սույն թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով Ստանդարտների ազգային ինստիտ...
2018-07-19  Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար նշանակվեց Մեսրոպ Բզնունին
Սույն թվականի հուլիսի 17-ին Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ այցելեց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդ...
2018-06-07  Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար նշանակվեց Արտակ Շահբազյանը
Սույն թվականի հունիսի 7-ին Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ այցելեց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդր...
2018-02-28  ՏՀ 16 տեխնիկական հանձնաժողովի նիստը
2018-02-21 տեղի ունեցավ շինարարության ոլորտում ստանդարտացման ազգային աշխատանքներ իրականացնող ՏՀ 16 հ...
2017-12-29  Երևանի քաղաքապետարանն արժանացել է կառավարման համակարգի ISO 9001
Երևանի քաղաքապետարանն արժանացել է կառավարման համակարգի ISO 9001։2015 միջազգային ստանդարտին համապատաս...
2017-12-18  Ալեքսեյ Աբրամովի այցը Հայաստան
2017 թվականի դեկտեմբերի 15-16 «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ հրավերով Երևան էր այցելել Ռոսստան...
2017-11-21  Որակի համաշխարհային օր
Նոյեմբերի 18-ին, Ստանդարտների ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ և Համազգային վստահության խորհրդի հե...
2017-10-13  ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 2017 Թ.
Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին ԻՍՕ, ԻԷԿ և ԻՏՈՒ կազմակերպությունների անդամները տոնում են Ստանդար...
2017-10-02  2017 ԹՎԱԿԱՆԻ ԻՍՕ ՇԱԲԱԹԸ ԲԵՌԼԻՆՈՒՄ, ԳԵՐՄԱՆԻԱ
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2017 թվականի սեպտ...