2016-08-12
Ստանդարտների ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ հիմնադրվեց «Լույս և լուսավորում» տեխ. հանձնաժողովը
2016 թվականի օգոստոսի 11-ին տեղի ունեցավ ՍԱՐՄ ՏՀ 25 «Լույս և լուսավորում» տեխնիկական հանձնաժողովի անդրանիկ հիմնադիր նիստը։ Վերջին շրջանում, համագործակցելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կանաչ քաղաքային լուսավորություն» ծրագրի հետ, Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից իրականացվել էր հետազոտություն՝ լույսի և լուսավորման ոլորտում գործող նորմատիվ և ստանդարտացման փաստաթղթերով սահմանված պահանջների ու նորմերի վերաբերյալ՝ դրանք համադրելով ներկայումս գործող միջազգային և տարածաշրջանային նորմերի հետ։ Կատարված հետազոտություն ցույց տվեց, որ նորմատիվ դաշտը ներկայումս վերնայման կարիք ունի և չի համապատասխանում արդի պահանջներին։ Ավելին, գործող նորմերը չեն ապահովում էներգախնայողության և էներգաարդյունավետության պահանջների ներդրումը լուսավորման համակարգերի համար։ 
Լույսի և լուսավորման ոլորտում շահագրգիռ կողմերի մասնագետներից բաղկացած նոր տեխնիկական հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը մեծ արձագանք ստացավ շահագրգիռ կողմերի շրջանում։ Աշխատանքներին մասնակցելու համար ցանկություն են հայտնել ինչպես պետական կառավարման մարմինների՝ ՀՀ քաղաքաշինության և ՀՀ էներգետիկայի նախարարությունները, այնպես էլ մասնավոր բիզնեսի ներկայացուցիչները։ 
Հանձնաժողովի անդրանիկ նիստի ընթացքում ներկայացվեց ընդհանուր առմամբ ներկայումս Լույսի և լուսավորման նորմատիվ դաշտում տիրող իրավիճակը և առաջարկվեց հանձնաժողովի ապագա գործունեության ծրագիրը։ Հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ներկայացնող էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասնագետ պարոն Հրանտ Տեր-Գաբրիելյանը, ով այդ ոլորտում ամենափորձառու մասնագետներից է։ Հանձնաժողովի անդամները քննարկեցին և հավանություն տվեցին ՏՀ կանոնադրության նախագծին։ 
Հանձնաժողովի առաջիկա ամենակարևոր աշխատանքը կլինի վերնայել ներկայումս ՀՀ-ում գործող ՀՀ ՇՆ II 8.03-96 «Բնական և արհեստական լուսավորում» շինարարական նորմերը և համապատասխանեցնել դրանք արդի պահանջներին։ Այնուհետև հանձնաժողովը կմշակի և կհաստատի ստանդարտացման ծրագրում ընդգրկվող լույսի և լուսավորման թեմաներով համապատասխան ազգային ստանդարտները՝ միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ։

 
 

Այլ Նորություններ
2019-11-14

Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019

Որակի համաշխարհային օր

Թեմա:. 100 տարվա որակ


2019-11-11

Ալկոհոլային արտադրանքի ոլորտում գործունեություն իրականացնող հարգելի գործարարներ, վերահսկողություն իրականացնող պետական մարմինների ղեկավարներ, փորձարկումներ և փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների ղեկավարներ


2019-10-24

Ստեղծվեց «Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմին» ՓԲԸ-ն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ները միաձուլման ձևով վերակազմակերպվեցին` ստեղծելով «Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմին» ՓԲԸ-ն


2019-10-14

Տեսանյութի ստանդարտները համընդհանուր տեսարան են ստեղծում

Տեսանկարահանող տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացները փոխեցին մեր աշխարհը, հեղափոխեցին զվարճանքները, համախմբեցին ընկերների ու ընտանիքները ողջ աշխարհով մեկ, հարստացրեցին շփման մեր փորձը և թույլ տվեցին զգալի բարելավել բժշկական ծառայություններն ու կրթությունը:


2019-09-26

Ստանդարտների ազգային ինսիտուտի պատվիրակությունը մասնակցել է ԻՍՕ 42-րդ վեհաժողովին


2019-07-04

2019 թ. հունիսի 25-29-ը Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում կայացել են ԵԱՏՄ անդամ երկրների պետական (ազգային) ստանդարտացման մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ և Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 55-րդ նիստերը:

2019թ.-ի համար ԵԱՏՄ անդամ երկրների պետական (ազգային) ստանդարտացման մարմինների ղեկավարների խորհրդի նախագահ է նշանակվել Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը:


2019-06-10
Ստանդարտների ազգային ինստիտուտի աշխատակիցների մասնակցությունը համաքաղաքային շաբաթօրյակին
2019-05-10
ՀՍՏ 405 «Բազալտե եզրաքարեր. Տեխնիկական պայմաններ» ազգային ստանդարտի նախագծի վերջին խմբագրությունը
«Շինարարություն, շինարարական կոնստրուկցիաներ և շինանյութեր»
2019-04-26
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող մրգային օղիներում մեթանոլի թույլատրելի սահմանային չափաբաժինը սահմանելու

2019-04-19

ՀՍՏ 405 Բազալտե եզրաքարեր. Տեխնիկական պայմաններ ազգային ստանդարտի նախագծի 1-ին խմբագրությունը

«Շինարարություն, շինարարական կոնստրուկցիաներ և շինանյութեր» աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում ներկայացվել է աշխատանքային խմբի կողմից մշակված ՀՍՏ 405 «Բազալտե եզրաքարեր. Տեխնիկական պայմաններ» ազգային ստանդարտի նախագիծը՝ առաջին խմբագրությամբ:



Նորություններ
2019-11-14  Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 Որակի համաշխարհային օր...
Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 Որակի համաշխարհային օր Թեմա:. 100 տարվա որակ ...
2019-11-11  Հայտարարություն Ալկոհոլային արտադրանքի ոլորտում գործունեություն իրականացնող...
Ալկոհոլային արտադրանքի ոլորտում գործունեություն իրականացնող հարգելի գործարարներ, վերահսկողություն ի...
2019-10-24  Ստեղծվեց «Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմին» ՓԲԸ-ն
Ստեղծվեց «Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմին» ՓԲԸ-ն «Ստանդարտների ազգային ինստիտո...
2019-10-14  Ստանդարտների համաշխարհային օր 2019
Տեսանյութի ստանդարտները համընդհանուր տեսարան են ստեղծում Տեսանկարահանող տեխնոլոգիաների ոլորտում ա...
2019-09-26  Ստանդարտների ազգային ինսիտուտի պատվիրակությունը մասնակցել է ԻՍՕ 42-րդ վեհաժողովին
Ստանդարտների ազգային ինսիտուտի պատվիրակությունը մասնակցել է ԻՍՕ 42-րդ վեհաժողովին ...
2019-07-04  2019 թ. հունիսի 25-29-ը Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում կայացել են ԵԱՏՄ անդամ երկրների
2019 թ. հունիսի 25-29-ը Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում կայացել են ԵԱՏՄ անդամ երկրների պե...
2019-06-10  ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
Ստանդարտների ազգային ինստիտուտի աշխատակիցների մասնակցությունը համաքաղաքային շաբաթօրյակին...
2019-05-10  ՀՍՏ 405 Բազալտե եզրաքարեր. Տեխնիկական պայմաններ 2
ՀՍՏ 405 «Բազալտե եզրաքարեր. Տեխնիկական պայմաններ» ազգային ստանդարտի նախագծի վերջին խմբագրությունը«Շի...
2019-04-26  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող մրգային օղիներում մեթանոլի թույլատրելի սահմանային չափաբաժինը ...
2019-04-19  ՀՍՏ 405 Բազալտե եզրաքարեր. Տեխնիկական պայմաններ
ՀՍՏ 405 Բազալտե եզրաքարեր. Տեխնիկական պայմաններ ազգային ստանդարտի նախագծի 1-ին խմբագրությունը«Շինարա...