ՏՀ 16 տեխնիկական հանձնաժողովի նիստը
2018-02-21 տեղի ունեցավ շինարարության ոլորտում ստանդարտացման ազգային աշխատանքներ իրականացնող ՏՀ 16 հերթական նիստը, որին ներկա էին ոլորտը ներկայացնող տարբեր շահագրգիռ կողմեր՝ մասնավոր, պետական, հանրային և գիտա-կրթական կազմակերպություններից։ Նիստը վարեց հանձնաժողովի նախագահ, «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ տնօրեն Ա.Վարդանյանը։ Օրակարգը չափազանց ծանրաբեռնված էր և ընդգրկում էր ինչպես ստանդարտների նոր նախագծեր, այնպես էլ մի շարք կարևորագույն խնդիրներ՝ հետագա ստանդարտացման աշխատանքների իրականացման համար։ Մասնավորապես, ներկայացվեցին ապակե մանրաթելային խողովակների ոլորտում հանրապետությունում առաջին անգամ ազգային մակարդակով ներդրվող ՀՍՏ 395-2018 և ՀՍՏ ԱՍՏՄ Դ3517-2018 նոր ստանդարտների նախագծերը, որոնք խիստ առաջադիմական են իրենց բնույթով ոչ միայն Հայաստանի, այլև մեր ողջ տարածաշրջանի առումով։ Ներկայացվեց նաև ՀՍՏ ԱՍՏՄ Ս666-2017 «Արագացված սառեցման և հալեցման նկատմամբ բետոնի կայունության փորձարկման մեթոդներ» նոր ստանդարտի վերջնական նախագիծը։ Հանձնաժողովը քննարկեց Հայաստանում շինարարության ոլորտում ամերիկյան ստանդարտների ներդրման նպատակահարմարությունը։ Նշվեց, որ շինանյութերի փորձարկման առումով հանրապետությունում լայն տարածում են գտել ամերիկյան փորձարկման սարքավորումները, որոնց կիրառման համար խիստ նպատակահարմար է ամերիկյան ստանդարտների ներդրումը։ Մյուս կողմից, հաճախ այդ ստանդարտների ներդրումը հակասում է գործող ազգային ստանդարտներին և չի համապատասխանում չափման ընդունված համակարգի կանոններին։ Հետևաբար, ամերիկյան ստանդարտների ներդրումը պետք է ուղեկցվի պատշաճ մանրակրկիտ փորձագիտական գնահատմամբ։ Հանձնաժողովի անդամները որոշ դիտողություններ ներկայացրերցին ստանդարտների նախագծերի վերաբերյալ։ Որոշում կայացվեց ժամանակ հատկացնել հանձնաժողովի անդամներին մինչև մարտի 15 առկա բոլոր դիտողությունները գրավոր ներկայացնելու և նախագծերի վերջնական տարբերակը պատրաստելու համար։
 
Այլ Նորություններ
2019-03-11
Հայտարարություն
Սույն թվականի մարտի 15-ին ժամը 15:00-ին Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերությունում տեղի կունենա «Շինարարություն, շինարարական կոնստրուկցիաներ և շինանյութեր» ՏՀ 16 տեխնիկական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում կքննարկվի տեխնիկական հանձնաժողովում ընդգրկվող կազմակերպությունների

2019-03-07
Շնորհավոր Մարտի 8-ը, սիրելի կանայք և աղջիկներ
Սիրելի կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն ու մեծագույն հաջողություններ:

2019-02-20
2019թ. փետրվարի 15-ին Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերությունում տեղի ունեցավ ՏՀ 16 «Շինարարություն, շինարարական կոնստրուկցիաներ և շինանյութեր» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի հերթական նիստը ...
2018-12-13
2018 թվականի դեկտեմբերի 11-ին ՀՀ Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերություն այցելեցին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հավատարմագրման և սերտիֆիկացման վարչության ներկայացուցիչները:
2018-11-09
Սույն թվականի հոկտեմբերի 1-2-ը ք. Մոսկվա քաղաքում տեղի ունեցավ Ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհրդի անդրանիկ նիստը:
2017-11-01
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Մեսրոպ Բզնունու գլխավորությամբ 2018 թվականի սեպտեմբերի 24 - 28-ը մասնակցեց Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցած ԻՍՕ 41-րդ ամենամյա Վեհաժողովին:
2018-09-26
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է բաց մրցույթ գործադիր մարմնի ընտրության
2018-09-12
Սույն թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով Ստանդարտների ազգային ինստիտուտում կազմակերպվել էր խորհրդատվություն Ստանդարտների ազգային ինստիտուտի մասնագետների, ՀՀ խոշոր հաց արտադրողների և առողջապահության նախարարության ներկայացուցիչների միջև հացի մեջ աղի քանակությունը նորմավորելու նպատակով:
2018-07-19
Սույն թվականի հուլիսի 17-ին Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ այցելեց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղեկալ պարոն Ալբերտ Բաբայանը: Նա աշխատակիցներին ներկայացրեց նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Մեսրոպ Բզնունուն:
Նորություններ
2019-03-11  ՏՀ16 Տեխնիկական հանձնաժողովի նիստ 15.03.2019
ՀայտարարությունՍույն թվականի մարտի 15-ին ժամը 15:00-ին Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերությու...
2019-03-07  Շնորհավոր Մարտի 8
Շնորհավոր Մարտի 8-ը, սիրելի կանայք և աղջիկներ Սիրելի կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ...
2019-02-20  ՏՀ16 Տեխնիկական հանձնաժողովի նիստ
2019թ. փետրվարի 15-ին Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերությունում տեղի ունեցավ ՏՀ 16 «Շինարարո...
2018-12-27  Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
...
2018-12-13  ՉԺՀ Հավատարմագրման և սերտիֆիկացման վարչության ներկայացուցիչների այցը ՍԱԻ
2018 թվականի դեկտեմբերի 11-ին ՀՀ Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերություն այցելեցին Չինաստանի ...
2018-11-09  Ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհրդի անդրանիկ նիստը
Սույն թվականի հոկտեմբերի 1-2-ը ք. Մոսկվա քաղաքում տեղի ունեցավ Ստանդարտացման պետական (ազգային) մարմի...
2017-11-01  ԻՍՕ 41-րդ ամենամյա Վեհաժողով
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Մեսրոպ Բզնունու գլխավորությամբ 2018 թվականի...
2018-09-26  Մրցույթ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությա...
2018-09-12  Քննարկում հացում աղի քանակության վերաբերյալ
Սույն թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով Ստանդարտների ազգային ինստիտ...
2018-07-19  Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար նշանակվեց Մեսրոպ Բզնունին
Սույն թվականի հուլիսի 17-ին Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ այցելեց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդ...