Ստանդարտների ազգային
ինստիտուտ ՓԲԸ-ի նախաձեռնությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, ԵՄ
ԹԱԵՔՍ գործիքի ֆինանսավորման շրջանակներում 2011թ-ի
հուլիսի 19-20-ը
Երևանում, "Կոնգրես" հյուրանոցում կազմակերպվեց
"Ստանդարտացումը և համապատասխանության գնահատումը
Եվրամիությունում" թեմայով աշխատաժողովը: Աշխատաժողովի նպատակն էր
ուսումնասիրել Եվրոպական մի շարք երկրների ("նոր" և "հին" անդամների)
ստանդարտացման ազգային մարմինների ինստիտուցիոնալ կառուցվածքի
առանձնահատկությունները, համեմատականներ կատարել Հայաստանում որակի
ենթակառուցվածքի նախատեսված բարեփոխումների հետ և շահագրգիռ կողմերի միջոցով ի
վերջո առաջադրել Հայաստանի ստանդարտացման մարմնի արդյունավետ ինստիտուցիոնալ
կառուցվածք:
Աշխատաժողովը բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց շահագրգիռ կազմակերպությունների
շրջանում: Աշխատաժողովին մասնակցեցին ՀՀ մի շարք հավատարմագրված
սերտիֆիկացման մարմինների, լաբորատորիաների, սպառողների հասարակական
կազմակերպությունների, արդյունաբերական ընկերությունների, ինչպես նաև ՀՀ
ֆինանսների, արդարադատության, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների,
քաղաքաշինության, տրանսպորտի և կապի նախարարությունների ներկայացուցիչները:
Աշխատաժողովի անցկացման նպատակով ԵՄ ԹԱԵՔՍ-ի կողմից Ստանդարտների ազգային
ինստիտուտի աջակցությամբ հատուկ ընտրվել էին ոլորտի չորս լավագույն ԵՄ
փորձագետներ, որոնք ներկայացնում էին Մեծ Բրիտանիայի (BSI), Ֆրանսիայի (AFNOR),
Իսպանիայի (AENOR) և Սլովակիայի (SOSMT) ստանդարտացման ազգային մարմինները:
Աշխատաժողովի բացման խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար
Գ.Բադալյանը և Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ե.Ազարյանը: Աշխատանքային
առաջին օրվա ընթացքում փորձագետների
կողմից ներկայացվեց Եվրամիության
երկրների փորձը ստանդարտացման և համապատասխանության գնահատման ոլորտում:
Աշխատանքային երկրորդ օրվա
ընթացքում Ստանդարտների ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գ.Նազարյանը
ներկայացրեց Հայաստանում բարեփոխումների ներկայիս ընթացքը և նախատեսված
կարգավորման հիմնական ուղղությունները: Հաշվի առնելով նախորդ օրը ներկայացված ԵՄ
երկրների փորձը, մասնակիցները բաժանվեցին երեք խմբի` խմբային
քննարկումների համար: Առաջադրվեց երեք քննարկման խնդիրներ`
(1) ի՞նչ ինստիտուցիոնալ կառուցվածք պետք է ունենա Ստանդարտների ազգային
ինստիտուտը, (2) ի՞նչ գործառույթներ պետք է ունենա Ստանդարտների ազգային
ինստիտուտը և (3) ի՞նչ գործառույթներով պետք է օժտված լինի Ստանդարտների ազգային
ինստիտուտը համապատասխանության գնահատման ոլորտում: Արդյունքները
մեկնաբանվեցին քննարկումների միջոցով:
Եղան բազմաթիվ հարցադրումներ,
որոնց միջոցով պարզաբանվեց
Եվրամիության առաջարկներով ոլորտում
իրականացված բարեփոխումների ընթացքը:
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների
ազգային ինստիտուտի համատեղ ջանքերով 2011թ. նոյեմբերի 22-24 Երևանում կազմակերպվեց
սեմինար
ԻՍՕ նախագահ Բ.Ալյոշինի և ՌԴ Տեխնիկական կանոնակարգման ու չափագիտության դաշնային գործակալության պետ Գ....
"Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի ա...
2012 թ մարտի 13-14-ը Ռուսաստանի Դաշնությանում ` քաղաք Մոսկվայում, Տեխնիկական կարգավորման և չափ...
Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն Ե.Ազարյանը 2012թ. մարտի 15-16 ք.Ժնևում, Շվեցարիա, մասն...
Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն Ե.Ազարյանը 2012թ. հունվարի 12-13 մասնակցեց ԻՍՕ-ի Խորհր...
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...
Նախորդ