


Աշխարհում ապրում է
սահմանափակ ունակություններով մոտ 650 միլիոն մարդ: Զարգացած երկրների բնակչության
մեկ քառորդը 60 տարեկան է կամ ավելի, և մինչև 2050 թվականը զարգացող երկրների մեծ
մասը կհասնի այս ցուցանիշին:
Հասանելիությունը ավելի
ու ավելի մեծ խնդիր է դառնում, քանի որ տարեցներնու հաշմանդամները պահանջում են
հավասար հնարավորություն սոցիալական,
քաղաքական և տնտեսական կյանքում: Ինչպես նրանց, այնպես էլ աշխատունակ մարդկանց
համար տեղեկատվության և հաղորդակցության հասանելիությունը այնքան կարևոր է, որքան
վերելակից օգտվելը, շենք մտնելը, անվտանգ թռիչքը կամ սարքավորումների
օգտագործումը:
Սակայն հասանելիությունը
միայն տարեց կամ հաշմանդամ մարդկանց խնդիրը չէ: Ցանկացած մարդ իր կյանքում կարող է
ունենալ ժամանակավոր սահմանափակումներ,երբ ամենօրյա գործունեությունը կարող է
դառնալ շատ բարդ: Միջազգային ստանդարտները արդյունաբերողներին և ծառայություն
մատուցողներին ուղեցույց են դառնում բոլորի համար հասանելի արտադրանքի նախագծման
համար:
§ Միջազգային ստանդարտներին համապատասխանող
հաշմանդամի սայլակի համար նախատեսված անցուղին կարող է շատ օգտակար լինել մանկասայլակի
համար:
§ Մեծ անջատիչ ունեցող սարքավորումը կարող է
դառնալ հեշտ կիրառելի ձեռքիվնասածքով մարդու համար,
§ Դռան փակումը խոչընդոտող տվիչը կարող է
նվազեցնել դժբախտ դեպքերը, երբ մեջքի վնասվածքը խանգարում է շարժմանը,
§ Հեռախոսի 5 համարի կոճակի վրայի փոքր կետը
հեշտացնում է կոճակների գտնելը, որը հիանալի միջոց է աչքի վիրահատության առաջին
օրերին:
Միջազգային ստանդարտները
հեշտացնում են յուրաքանչյուրի հասանելիությունը արտադրանքին, կառույցներին և
ծառայություններին: Դրանք ընդգրկում են անվտանգության, էրգոնոմիկական և
ներդաշնակեցված փորձարկման մեթոդներ, որոնք ուղղված են բարձրացնելու
հասանելիությունը: Ստանդարտները հիմք են ապահովումնաև նորարարական տեխնոլոգիաների
տարածման համար ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Դրանք խթանում են
շուկայի արագ աճին և միջազգային առևտրի զարգացմանը:
Միջազգային
էլեկտրատեխնիկական հանձնաժողովը (ԻԷԿ), Ստանդարտացման միջազգային
կազմակերպությունը (ԻՍՕ) և Միջազգային հեռահաղորդակցության միությունը (ԻՏՈւ)
կոորդինացնում են իրենց աշխատանքները և առաջարկում են ստանդարտացման համակարգ, որն
օգնում է նախագծողներին, արդյունաբերողներին և քաղաքականություն մշակողներին
դարձնել աշխարհն առավել անվտանգ ուհասանելի բոլորի համար,
այսօր և վաղը:
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների
ազգային ինստիտուտի համատեղ ջանքերով 2011թ. նոյեմբերի 22-24 Երևանում կազմակերպվեց
սեմինար
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2011 թվականի սեպտ...
ԱՊՀ երկրներում արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու նպատակով 2005թ. նոյեմբերի 25...
ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագրի շրջանակներում 2011թ. հուլիսի 6-10 իրականացվեց ՍԱՐՄ-ի գործառույթն...
Ստանդարտների ազգային ինստիտուտը, "Հայասի գրուպ" և "Փ.Աբաջան" ՍՊԸ ընկերությունների հետ 2011թ. հուլիսի...
2011 թ. հուլիսի 18-ից օգոստոսի 5-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգոնոոսֆերային հետազոտու...
Նախորդ