Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի
հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման համաշխարհային օրը, որն այս տարի նշվելու է
42-րդ անգամ: Ստանդարտացման համաշխարհային կոմիտեն այս տարվա համար հռչակել է “Ստանդարտներն
օգնում են ձևավորել վստահությունն աշխարհում” կարգախոսը: Ի՞նչ է դա նշանակում:
Ժամանակակից աշխարհում մենք ցանկանում ենք համոզված լինել, որ ակնկալիքները
կարդարանան:
Այսպես, մենք ակնկալում ենք մշտապես ի վիճակի լինել կապվել Ինտերնետին
և ստանալ նորություններ ու տեղեկություններ: Հիվանդանալիս վստահում ենք մեր բուժման
համար օգտագործվող բժշկական սարքերին: Ավտոմեքենան վարելիս հավատացած ենք, որ շարժիչի,
ղեկի և արգելակների կառավարումը և ուղևորների անվտանգության համակարգերը վստահելի են:
Մենք ակնկալում ենք պաշտպանված լինել էլեկտրաէներգիայի սնուցման խափանումներից և աղտոտման
վնասակար ազդեցություններից:

Միջազգային ստանդարտները ստեղծում են այդ վստահությունը ամբողջ
աշխարհում: Իսկապես, ստանդարտացման հիմնական նպատակներից մեկը այդ վստահությամբ ապահովելն
է: Համակարգերը, արտադրանքները և ծառայությունները իրենց դրսևորում են մեր ակնկալիքներին
համապատասխան, որովհետև դրանց հիմնական բնութագրերը սահմանված են միջազգային ստանդարտներով:
Արտադրանքին և ծառայություններին վերաբերող միջազգային ստանդարտներն սատարում են որակին, էկոլոգիային, անվտանգությանը, վստահությանը, փոխադարձ փոխարինելիությանը, օգտակարությանը և արդյունավետությանը:
Միջազգային ստանդարտներն ապահովում են այդ բոլոր
գործոնները, միաժամանակ երաշխավորելով արտադրողների անվտանգ մուտքը համաշխարհային շուկա`
գիտակցելով դրանց գլոբալ օգտագործման մատչելիությունը:
Ապրանքների և ծառայությունների փոխադարձ փոխարինելիությունը խնայողության
հնարավորություն է ստեղծում և երաշխավորում է սպառողների կողմից համարժեք ծառայությունների
ձեռքբերումը` անկախ գտնվելու վայրից: Ուստի, միջազգային ստանդարտները հավասարապես շահավետ
են թե՛ սպառողների, թե՛ արտադրողների և թե՛ ծառայություններ մատուցողների համար: Առավելևս
զարգացող տնտեսությամբ երկրներում ստանդարտները խթանում են նոր արտադրատեսակների և
ծառայությունների ներմուծմանը և աջակցում են տնտեսական զարգացմանը:
Միջազգային ստանդարտները ստեղծում են այդ վստահությունը, մշակվելով
բաց և թափանցիկ միջավայրում, որտեղ յուրաքանչյուր շահագրգիռ կողմ կարող է ունենալ իր
ներդրումը:
Համաշխարհային ստանդարտացման կոմիտեի (WSC) գործընկերների` Միջազգային
ստանդարտացման կազմակերպության (ԻՍՕ-ի (ISO)), Միջազգային էլեկտրատեխնիկական կոմիտեի
(ՄԷԿ (IEC)) և Միջազգային հեռահաղորդակցության միության (ՄՀՄ (ITU)) սահմանված նպատակն
է խթանել և աջակցել այդ վստահության ձեռքբերմանն աշխարհում, որպեսզի կապը աշխարհի հետ
ապահովվի միջազգային ստանդարտների միջոցով:
Հայաստանում Ստանդարտների ազգային ինստիտուտը` ՍԱՐՄ-ը, հանդիսանալով
նշված միջազգային կառույցների անդամ, ակտիվ աշխատանքներ է տանում միջազգային ստանդարտների
ներդաշնակեցման ուղղությամբ: Տնտեսության գերակա ճյուղերի համար ստանդարտացման աշխատանքների
իրականացման նպատակով շահագրգիռ հարյուրավոր կազմակերպությունների հետ միասին վերջին
երկու տարիների ընթացքում արդեն իսկ ստեղծվել են 15 տեխնիկական հանձնաժողովներ, որոնք
հաստատված աշխատանքային ծրագրերին համապատասխան մեծածավալ աշխատանքներ են իրականացնում
միջազգային ստանդարտների ներդրման ուղղությամբ, ապահովելով հայրենական արտադրանքի և
ծառայությունների ազատ շարժը արտաքին շուկաներում:
ՍԱՐՄ-ը հավատարիմ է միջազգային ստանդարտացման սկզբունքներին և իր
իսկ հռչակած կարգախոսին` “Ստանդարտներ հանուն կայուն զարգացման”:
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների
ազգային ինստիտուտի համատեղ ջանքերով 2011թ. նոյեմբերի 22-24 Երևանում կազմակերպվեց
սեմինար
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2011 թվականի սեպտ...
ԱՊՀ երկրներում արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու նպատակով 2005թ. նոյեմբերի 25...
ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագրի շրջանակներում 2011թ. հուլիսի 6-10 իրականացվեց ՍԱՐՄ-ի գործառույթն...
Ստանդարտների ազգային ինստիտուտը, "Հայասի գրուպ" և "Փ.Աբաջան" ՍՊԸ ընկերությունների հետ 2011թ. հուլիսի...
2011 թ. հուլիսի 18-ից օգոստոսի 5-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգոնոոսֆերային հետազոտու...
Նախորդ