Ամեն տարի արդեն 41-րդ անգամ միջազգային գիտատեխնիկական հասարակությունը
նշում է ստանդարտացման միջազգային օրը: Դա երախտագիտության նշան է ամբողջ աշխարհում
հազարավոր մասնագետների համար, որոնք մշակում են ստանդարտներ` ապահովելու արտադրանքի
և ծառայությունների որակը և անվտանգությունը, առևտրի զարգացումը, ինովացիաների ներդրումը
և ռեսուրսների խնայողությունը:
Ավանդույթի համաձայն ստանդարտացման երեք միջազգային կազմակերպությունների`
ԻՍՕ-ի, ԻԷԿ-ի և ԻՏՈւ-ի ղեկավարները դիմում
եմ միջազգային գիտատեխնիկական հասարակությանը` շեշտելով ստանդարտացման դերը և նշանակությունը
հասարակության կենսագործունեության կոնկրետ ոլորտներում:
2010 թվականին ամբողջ աշխարհում ստանդարտացման միջազգային օրն
անցնելու է հետևյալ նշանաբանով` "Ստանդարտներն օգնում են ձևավորել աշխարհը, որը մատչելի
է բոլորին": Այս թեման ընտրված է, քանի որ մատչելիությունը դառնում է գլոբալ խնդիր
արտադրանքի և ծառայությունների համար:
Մատչելիությունը ավելի ու ավելի մեծ խնդիր է դառնում, քանի որ տարեցները և հաշմանդամները պահանջում են հավասար հնարավորություն
սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանքում: Ինչպես նրանց, այնպես էլ աշխատունակ մարդկանց
համար տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունը այնքան կարևոր է, որքան վերելակից
օգտվելը, շենք մտնելը, ճանապարհորդելը կամ կենցաղային սարքավորումների օգտագործումը:
Միջազգային ստանդարտները արտադրողների և ծառայություն մատուցողների համար ուղեցույց են հանդիսանում բոլորի համար մատչելի
արտադրանքի նախագծման գործում:
Միջազգային ստանդարտները հեշտացնում են յուրաքանչյուրի հասանելիությունը արտադրանքին,
կառույցներին և ծառայություններին: Դրանք ընդգրկում են անվտանգության, էրգոնոմիկական
և ներդաշնակեցված փորձարկման մեթոդներ, որոնք ուղղված են բարձրացնելու մատչելիությունը:
Ստանդարտները հիմք են ապահովում նաև ինովացիոն տեխնոլոգիաների տարածման համար ինչպես
զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Դրանք խթանում են շուկայի արագ աճին և միջազգային
առևտրի զարգացմանը:
Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման աշխատանքներ իրականացվում են տնտեսության
այնպիսի գերակայող ուղղություններում, ինչպիսին են էներգետիկան, տեղեկատվական տեխնոլոգիաները,
ճանապարհային տրանսպորտը, շինանյութերը և շինարարությունը, գյուղատնտեսությունը, սննդամթերքի
արտադրությունը, սոցիալական ոլորտը և այլն:
Այս տարվա նշանաբանին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում մշակվել են մի
շարք ազգային ստանդարտներ, որոնք կարգավորում են տեսողությունից հաշմանդամություն ունեցող
անձանց համար հատուկ աշխատատեղերի մշակման, ստեղծման, ուղեկցման և արդիականացման ընթացակարգը,
տարեց և հաշմանդամ քաղաքացիներին սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը և պայմանները,
երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաներին տրամադրվող
սոցիալական ծառայությունների ընթացակարգը:
Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է մշակել ազգային ստանդարտներ, որոնք
սահմանում են պահանջներ սահմանափակ ունակություններով մարդկանց վերականգնմանն ուղղված
տեխնիկական միջոցների համար, ինչպես նաև պայմաններ հասարակական տրանսպորտից, ուսումնական
հաստատություններից, հանգստյան վայրերից մատչելի օգտվելու հնարավորության համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունը ստանդարտացման
ոլորտում ուղղված է միջազգային և եվրոպական ստանդարտների կիրառմանը ազգային ստանդարտների
կարգավիճակով, որոնք արտացոլված են ստանդարտացման ամենամյա և հեռանկարային ծրագրերում:
Ստանդարտացման աշխատանքները, ինչպես ընդունված է միջազգային գործելակերպում, իրականացվում
են ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների միջոցով, որոնք ընդգրկում են շուրջ
150 կազմակերպություն:
2009-2010թթ. տնտեսության գերակայող ճյուղերում ընդունվել և գործողության մեջ են
դրվել շուրջ 210 ազգային ստանդարտ, որոնց 60%-ը ներդաշնակեցված է միջազգային և եվրոպական
ստանդարտների հետ: Այդ ստանդարտների կիրառումը կաջակցի արտահանման ծավալների ավելացմանը,
արտադրանքի մրցունակության և որակի բարձրացմանը, ինովացիոն տեխնոլոգիաների ներդրմանը
և արտադրանքի անվտանգության ապահովմանը սպառողական շուկայում:
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների
ազգային ինստիտուտի համատեղ ջանքերով 2011թ. նոյեմբերի 22-24 Երևանում կազմակերպվեց
սեմինար
ԻՍՕ նախագահ Բ.Ալյոշինի և ՌԴ Տեխնիկական կանոնակարգման ու չափագիտության դաշնային գործակալության պետ Գ....
"Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի ա...
2012 թ մարտի 13-14-ը Ռուսաստանի Դաշնությանում ` քաղաք Մոսկվայում, Տեխնիկական կարգավորման և չափ...
Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն Ե.Ազարյանը 2012թ. մարտի 15-16 ք.Ժնևում, Շվեցարիա, մասն...
Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն Ե.Ազարյանը 2012թ. հունվարի 12-13 մասնակցեց ԻՍՕ-ի Խորհր...
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...
Նախորդ