
Ստանդարտացման միջազգային կազմակերպությունն ունի 162
անդամ (մեկական անդամ յուրաքանչյուր երկրից): Ստանդարտների ազգային ինստիտուտը, որը միջազգային ասպարեզում հայտնի է ''SARM'' անվանումով և ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը ստանդարտացման ոլորտում, ընտրվել է ԻՍՕ Խորհրդի անդամ` 2011-2012 ժամանակաշրջանի համար: Հարկ է նշել, որ այդ ընտրությունը դյուրին չէր: Այդ աշխատանքները սկսվել էին դեռևս 2009թ. սկզբներին: Բազմաթիվ հանդիպումներ, բանակցություններ, Ինստիտուտի աշխատանքների ներկայացում, միջազգային շփումների ակտիվացում, միջազգային ստանդարտացման աշխատանքներում Հայաստանի դերի բարձրացում և այլն: Արդյունքում, հիմնվեցին ամուր կապեր գրեթե բոլոր երկրների հետ:
Ընդհանրապես, միջազգային համագործակցությունը Ինստիտուտի գործունեության առավել կարևոր ուղղություններից է, ինչը բխում է նաև ''Ստանդարտացման մասին'' ՀՀ օրենքով նրան վերապահված գործառույթից: Ինստիտուտը սկսած 1997թ.-ից ԻՍՕ-ի լիիրավ անդամ է, իսկ 2008թ.-ից նաև Ստանդարտացման Եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) միացող անդամ է:
Ինստիտուտը մասնակցում է ԻՍՕ 35 տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, որոնցից 17-ին` դիտորդի կարգավիճակով: Ինստիտուտը նաև ԻՍՕ-ի Համապատասխանության գնահատման (CASCO), Զարգացող երկրների (DEVCO) և Սպառողների շահերի պաշտպանության (COPOLCO) քաղաքականության մշակման երեք կոմիտեների անդամ է:
Ինստիտուտը ներկայումս մեծածավալ ստանդարտացման աշխատանքներ է կատարում ԻՍՕ-ի տեխնիկական հանձնաժողովներում, որոնք ընդգրկում են Հայաստանի տնտեսության համար գերակա համարվող այնպիսի ճյուղերը, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, սննդամթերքը, տեղեկատվություն և փաստաթղթավորում, Ֆինանսական ծառայություններ, տերմինաբանություն, ջրի որակ, ֆիզիկական, քիմիական և կենսաքիմիական, մանրէաբանական, կենսաբանական մեթոդներ, ոսկերչություն, հանքարդյունաբերություն, որակի կառավարում և որակի հավաստում, էկոլոգիական կառավարում, տեղեկատվություն առողջության վերաբերյալ, տուրիզմ և հարակից ծառայություններ, ճանապարհային երթևեկության անվտանգության կառավարման համակարգ, սպառողական ապրանքների անվտանգություն, օգտագործված արտադրանքի արտասահմանյան առևտուր և այլն:
Այս բոլոր աշխատանքների շնորհիվ Հայաստանը ներկայումս զգալիորեն բարձր վարկանիշ ունի միջազգային ստանդարտացման ասպարեզում: Թերևս դրանով էլ հենց պայմանավորված էր այս տարվա հաջողությունը և ընտրությունը
ԻՍՕ-ի Խորհրդի կազմում: Ընդ որում, այդ ընտրությունը կատարվում է հատուկ ընթացակարգով: Բավարար չէ, որ որևէ երկիր պարզապես առաջադրի իր թեկնածությունը: Անհրաժեշտ է նաև, որ այդ առաջադրումը պաշտպանեն ԻՍՕ-ի անդամ ևս երեք երկիր: Այդ կապակցությամբ հարկ է նկատել, որ Ստանդարտների ազգային ինստիտուտն առաջադրվեց ավելի քան 50 երկրի կողմից, ինչն արդեն իսկ լուրջ գրավական էր հաջողությամբ ընտրվելու համար:
ԻՍՕ-ի Խորհուրդը, ԻՍՕ-ի գլխավոր ասամբլեայից հետո ԻՍՕ-ի երկրորդ վերադաս ղեկավար մարմինն է, որը գումարվում է տարեկան երկու կամ երեք անգամ, որպեսզի քննարկի և որոշում կայացնի ԻՍՕ-ի աշխատանքների ռազմավարական ուղղությունների վերաբերյալ: Այն նաև որոշումներ է ընդունում ԻՍՕ-ի ղեկավարման ֆինանսական արդյունքների, կազմակերպչական և կառուցվածքային հարցերի, ինչպես նաև գլխավոր ասամբլեայի կողմից հանձնարարված հարցերի քննության վերաբերյալ:
Ներկայումս ԻՍՕ-ի Խորհրդի
2011-2012թթ. համար նախատեսված կազմը բաղկացած է հետևյալ երկրների ստանդարտացման մարմիններից`Ֆրանսիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, Կորեայի Հանրապետություն, Կանադա, Նորվեգիա, Իտալիա, Մալայզիա, Իսլանդիա, Ղազախստան, Մալթա և Հայաստան:
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների
ազգային ինստիտուտի համատեղ ջանքերով 2011թ. նոյեմբերի 22-24 Երևանում կազմակերպվեց
սեմինար
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2011 թվականի սեպտ...
ԱՊՀ երկրներում արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու նպատակով 2005թ. նոյեմբերի 25...
ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագրի շրջանակներում 2011թ. հուլիսի 6-10 իրականացվեց ՍԱՐՄ-ի գործառույթն...
Ստանդարտների ազգային ինստիտուտը, "Հայասի գրուպ" և "Փ.Աբաջան" ՍՊԸ ընկերությունների հետ 2011թ. հուլիսի...
2011 թ. հուլիսի 18-ից օգոստոսի 5-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգոնոոսֆերային հետազոտու...
Նախորդ