Ինչպես ամբողջ աշխարհի ստանդարտացման կազմակերպությունները և մասնագետները, այնպես էլ Ստանդարտների ազգային ինստիտուտը հոկտեմբերի 14-ին նշում է Ստանդարտների համաշխարհային օրը` արժեվորելու միջազգային կամավոր ստանդարտների մշակման վիթխարի գործունեությունը, որն ազդում է առևտրային հարաբերությունների, գիտության տարածման և տեխնոլոգիական առաջընթացի վրա: Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO), Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (IEC) և Միջազգային հեռահաղորդակցության միության (ITU) կողմից մշակված տեխնիկական ստանդարտները ծառայում են որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոց` առաջարկելով կրճատել ազդեցությունը կլիմայի վրա ապագայում նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով: Մարդկանց գործունեությունը և ջերմոցային գազերի աճը նպաստում են մոլորակի միջին ջերմաստիճանի բարձրացմանը և հետևաբար կլիմայի փոփոխությանը: Գիտնականներն ու փորձագետները միաձայն նշում են, որ կլիմայի դրամատիկ փոփոխությունը կունենա հսկայական տնտեսական, սոցիալական և էկոլոգիական ազդեցություն մեր մոլորակի վրա:
Հայաստանը նույնպես բացառություն չէ և որպես զարգացող երկիր կանգնած է առավել մեծ էկոլոգիական խնդիրների առջև: Ավելին, Հայաստանի տնտեսական զարգացմանը խոչընդոտում է համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամը և շրջափակումը Հայաստանի հարևան երկրների` Թուրքիայի և Ադրբեջանի կողմից:
Այս տարի Ստանդարտների համաշխարհային օրը ընկալվում է որպես ազգային և միջազգային ստանդարտների միջոցով գիտակցության բարձրացման և գնահատման միջոցառում նշված խնդիրները լուծելու համար: Տնտեսական զարգացման համար ստանդարտների կարևորությունն ընդգծելու նպատակով Ստանդարտների ազգային ինստիտուտ էին ժամանել Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար պարոն Ներսես Երիցյանը, արդյունաբերական, առևտրային, գիտական և հասարակական կազմակերպություններից հյուրեր:
Պարոն Սարգսյանը և պարոն Երիցյանը այցելեցին Ստանդարտների ազգային ինստիտուտի ստանդարտացման բաժին, ազգային ստանդարտների գրադարան, փորձարկման լաբորատորիա և սերտիֆիկացման բաժին, որտեղ տնօրեն պարոն Ազարյանը և համապատասխան մասնագետները ներկայացրեցին գործունեության ոլորտն ու խնդիրները: SARM-ն այժմ ունի 20000 ազգային և միջազգային ստանդարտով հագեցած գրադարան: Այն Հայաստանում գործող ամենամեծ 110 կազմակերպություններին ապահովում է ստանդարտացմանը վերաբերվող տեղեկատվությամբ: Ինստիտուտը հրատարակում է Ստանդարտների ամենամյա կատալոգ, ինչպես նաև եռամսյակային տեղեկատուներ: Գործնականում նոր ստանդարտների մշակման համար պետք է հիմք ընդունել դրանց ներդաշնակեցումը միջազգային ստանդարտներին: Ներկայումս ազգային ստանդարտների ներդաշնակեցումը միջազգային ստանդարտների հետ կազմում է 30%: Վերջերս SARM-ը նորացրել է իր պաշտոնական վեբ-կայքը, որտեղ գործող ստանդարտների կատալոգի որոնումը ստանդարտների վաճառքը դարձնում է առավել հեշտ և հարմար:
SARM-ի հաջորդ ձեռքբերումը ազգային հայելային տեխնիկական հանձնաժողովների վերակազմավորումն ու ԻՍՕ-ի նոր տեխնիկական հանձնաժողովներին անդամակցությունն է, որն իրականացվել է շահագրգիռ կողմերի մասնակցության սկզբունքի հիման վրա: Սակայն տեխնիկական աշխատանքը տեխնիկական հանձնաժողովներում պետք է ակտիվացնել, որը պահանջում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ կառավարությունից և արդյունաբերությունից:
SARM-ն ունի նաև նորագույն տեխնիկական միջոցներով հագեցած փորձարկման լաբորատորիա իր երեք մասնաճյուղերով` հյուսիսային, հարավային և արևմտյան տարածաշրջաններում: Սարքավորումները վերջերս հատկացվել են միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից, որոնց շնորհիվ SARM-ը Հայաստանում ամենամեծ սերտիֆիկացման մարմինն է` ներմուծվող և արտահանվող արտադրանքի համար ճշգրիտ և արդար սերտիֆիկացման ծառայություններով:
SARM-ի աշխատակազմի և հյուրերի հետ հանդիպման ժամանակ էկոնոմիկայի նախարարը նշեց, որ ստանդարտները և ստանդարտացումը ունեն մեծ կարևորություն Հայաստանի տնտեսության զարգացման համար: Ստանդարտները խրախուսում են ներդրումները և ստեղծում նորարարական տեխնոլոգիաներ: Այնուամենայնիվ, Հայաստանն այժմ ունի ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման և շուկայի վերահսկողության ոլորտների բարեփոխումների կարիք, որը կսկսվի հաջորդ տարվա սկզբից:
Արդյունաբերության, բիզնեսի սեկտորի մասնագետների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ տնօրեն պարոն Ազարյանը ներկայացրեց կլիմայի գլոբալ խնդիրները` կապված կլիմայի փոփոխության և էներգիայի կառավարման հետ: Նա նշեց, որ Ստանդարտների համաշխարհային օրվա այս տարվա ԻՍՕ-ի կարգախոսը ,,Կլիմայի փոփոխության կանխումը ստանդարտների միջոցով,, նպատակ ունի ընդգծելու ստանդարտների պոտենցիալ հնարավորությունը բազմաթիվ էկոլոգիական խնդիրների լուծման համար: Ինչպես էկոլոգիական խնդիրը, այնպես էլ հանքարդյունաբերությունից գոյացող փոշու կոնցենտրացիան, որը երբեմն անցնում է թույլատրելի առավելագույն սահմանը, հանդիսանում են Հայաստանի համար կարևոր խնդիրներից մեկը: Էկոլոգիային, էներգիային և բնական ռեսուրսներին վերաբերվող ազգային և միջազգային ստանդարտների ներդրումը կապահովի այսպիսի խնդիրների լուծումը:
Վարչապետը շնորհավորեց ստանդարտացման մասնագետներին իրենց մասնագիտական օրվա կապակցությամբ և նշեց, որ միջազգային և եվրոպական ստանդարտները կարևոր և արդյունավետ գործիք են լուծելու այնպիսի սոցիալական և տնտեսական խնդիրներ, ինշպիսիք են տեղական արտադրանքի մրցունակության բարձրացումը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումը, առևտրում տեխնիկական խոչընդոտների կրճատումը, բոլոր տեսակի ռեսուրսների խնայողությունը: Մասնակիցները նույնպես համաձայն էին Հայաստանի տնտեսությունում միջազգային ստանդարտների լայն կիրառության հետ:
Այս միջոցառումը լուսաբանվեց լրատվամիջոցների կողմից, որը կարևոր է երկրում ստանդարտացման գործունեության վերաբերյալ գիտակցության բարձրացման հարցում:
Ստանդարտները հասանելի են դարձնում աշխարհը բոլորի համար
Ստանդարտների ազգային ինստիտուտը, որը միջազգային ասպարեզում հայտնի է ''SARM'' անվանումով և ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը ստանդարտացման ոլորտում, ընտրվել է ԻՍՕ Խորհրդի անդամ
Հայաստանի Հանրապետությունում հաստատված, գործողության մեջ դրված ազգային ստանդարտների ցանկ (համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի N 458-Ա առ 17.06.2010 թ. հրամանի)
Սեմինարը կազմակերպվել էր Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) կողմից։ Այն վերաբերում էր ԻՍՕ 26000 “Սոցիալական պատասխանատվության ուղեցույց” միջազգային ստանդարտի նախագծին։ Մասնավորապես տեղի ունեցավ.....
Սեմինարը կազմակերպվել էր Ստանդարտների ազգային ինստիտուտի և Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) կողմից: Այն վերաբերում էր ԻՍՕ 26000 ,,Սոցիալական պատասխանատվության ուղեցույց,, միջազգային ստանդարտի նախագծին........
Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի (այսուհետ` Ինստիտուտ) գործունեությունն ընդգրկում է 4 հիմնական ոլորտներ` ստանդարտացման աշխատանքներ, համապատասխանության հավաստման, այդ թվում` կառավարման համակարգերի սերտիֆիկացման աշխատանքներ, լաբորատոր փորձարկումներ և ուսուցման կազմակերպում: Սույն հաշվետվությունն ընդգրկում է............
Օգոստոսի 12-15-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամ...
Ստանդարտները հասանելի են դարձնում աշխարհը բոլորի համար ...
Հեղինակավոր " Թոփ Թեն Ըվըդ " /Top Ten Award/ կազմակերպությունը 2010թ. հուլիսի 27-ին Թբիլ...
Ստանդարտների ազգային ինստիտուտը, որը միջազգային ասպարեզում հայտնի է ''SARM'' անվանումով և ներկայացնո...
Հայաստանի Հանրապետությունում հաստատված, գործողության մեջ դրված ազգային ստանդարտների ցանկ (համաձայն Հ...
Մալթայի Ստանդարտների Ազգային Մարմնի հովանավորությամբ Մալթայում հունիսի 1-2-ը տեղի ունեցավ ՍԵՆ-ի 36-ր...
Սեմինարը կազմակերպվել էր Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) կողմից։ Այն վերաբերում էր ԻՍ...
Սեմինարը կազմակերպվել էր Ստանդարտների ազգային ինստիտուտի և Ստանդարտացման միջազգային կազմակերպության ...
Սույն թվականի մարտի 11-ին Ստանդարտների ազգային ինստիտուտ էր այցելել Երևանի քաղաքապետ պարոն Գագիկ Բեգ...
Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի (այսուհետ` Ինստիտուտ) գործունեությունն ընդգրկում է 4 հիմնական ո...
Նախորդ