2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ
PTB-ի (Գերմանիայի Չափագիտության Ազգային Ինստիտուտ) ծրագրի մեկնարկային և իրազեկմանը
նվիրված կոնֆերանս՝ «Հարավային Կովկասում որակի ենթակառուցվածքի կատարելագուրծում՝ սննդի փորձաքննության ոլորտի
հմտությունների զարգացում» թեմայով:
Կոնֆերանսին մասնակցեցին Ստանդարտների
ազգային ինստիտուտի Փորձարկման լաբորատորիայի մասնագետները: Կոնֆերանսին
ելույթ ունեցան PTB-ի ծրագրերի համակարգող, դոկտոր Կ. Շտոլլ-Մալկեն, Բեռլինի
“Landeslabor Berlin Brandenburg” լաբորատորիայի տնօրեն, պրոֆեսոր Ռ. Կյորբերը,
PTB-ի փորձագետներ՝ Ա. Ինկլաարը, դոկտոր Դ. Մայորը և ԱՄՆ Ազգային Գիտությունների և
Տեխնոլոգիաների Ինստիտուտի վաստակավոր գլխավոր գիտնական, դոկտոր Հ. Սեմերջյանը,
որոնք ներկայացրեցին PTB-ի ծրագրերը՝ սննդի փորձաքննության ոլորտում, սննդի
փորձաքննությունը և հսկումը Գերմանիայում և Եվրոպայում, լավագույն լաբորատոր փորձը
սննդի անվտանգության ոլորտում, վստահելի չափումներն առավել անվտանգ սննդի համար:
Կոնֆերանսի երկրորդ օրը կայացավ քննարկում սննդամթերքի փորձարկման եղանակների
վերաբերյալ, վերոհիշյալ մասնագետների և Հայաստանի սննդամթերքի փորձարկման
լաբորատորիաների մասնագետների մասնակցությամբ:
Կոնֆերանսի արդյունքներով որոշվեց սերտացնել համագործակցությունը ՀՀ
սննդամթերքի փորձարկման լաբորատորիաների միջև՝ PTB-ի աջակցությամբ:
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների
ազգային ինստիտուտի համատեղ ջանքերով 2011թ. նոյեմբերի 22-24 Երևանում կազմակերպվեց
սեմինար
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2011 թվականի սեպտ...
ԱՊՀ երկրներում արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու նպատակով 2005թ. նոյեմբերի 25...
ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագրի շրջանակներում 2011թ. հուլիսի 6-10 իրականացվեց ՍԱՐՄ-ի գործառույթն...
Ստանդարտների ազգային ինստիտուտը, "Հայասի գրուպ" և "Փ.Աբաջան" ՍՊԸ ընկերությունների հետ 2011թ. հուլիսի...
2011 թ. հուլիսի 18-ից օգոստոսի 5-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգոնոոսֆերային հետազոտու...
Նախորդ