2019-11-11
Հայտարարություն Ալկոհոլային արտադրանքի ոլորտում գործունեություն իրականացնող...

Ալկոհոլային արտադրանքի ոլորտում գործունեություն իրականացնող հարգելի գործարարներ, վերահսկողություն իրականացնող պետական մարմինների ղեկավարներ, փորձարկումներ և փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների ղեկավարներ

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի N 98 որոշմամբ ընդունվել է ԵԱՏՄ ՏԿ 047/2018 «Ալկոհոլային խմիչքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը, որը գործողության մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 9-ից:

Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 3-ի
N 955 հրամանով ստեղծվել է «ԵԱՏՄ
«Ալկոհոլային խմիչքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների նախագծի և «Ալկոհոլային խմիչքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող և համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ ստանդարտների ցանկերի նախագծերի մշակման» միջպետական աշխատանքային խումբ, որում Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է միայն Ստանդարտների ազգային ինստիտուտի երկու մասնագետներով:

Ելնելով նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը ալկոհոլային խմիչքների արտադրության, դրանց որակով և ԵԱՏՄ պետությունների տարածքի շուկայում իրացման ծավալներով գտնվում է առաջատար դիրքերում, կարևոր ենք համարում Ձեր անդամակցումը վերը նշված միջպետական աշխատանքային խմբին և համապատասխան մասնագետների մասնակցությունը դրա աշխատանքներին:

Միջպետական աշխատանքային խմբին անդամակցումը Ձեզ հնարավորություն կընձեռի տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների և ստանդարտների ցանկերի նախագծերի մշակման ժամանակ ավելի ակտիվ մասնակցություն ունենալ տեխնիկական կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների նախագծերի, ստանդարտների ցանկերի և դրանց փոփոխությունների նախագծերի քննարկումներին ավելի հստակ, հիմնավորված և ճիշտ ներկայացնել Ձեր արտադրանքը՝ ելնելով մեր երկրի և Ձեր կազմակերպության շահերից, որը կնպաստի հայկական արտադրանքի ճանաչմանը ԵԱՏՄ պետությունների տարածքի շուկայում:

Հաշվի առնելով վերը նշվածը, միջպետական աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցելու համար, խնդրում ենք շահագրգիռ կազմակերպություններին մինչև սույն թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների Ազգային Ինստիտուտ» ՓԲ ընկերության tbabayan@sarm.am էլեկտրոնային հասցեին ուղարկել աշխատանքային խմբում ընդգրկելու համար առաջարկվող թեկնածուների մասին տվյալները՝ տրված ձևաչափով:

Այլ Նորություններ
2020-06-23

Ստանդարտացմանչափագիտության և սերտիֆիկացման միջպետական ​​խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի 59-րդ նիստը


2020-06-08

Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը


2020-05-06

Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ


2020-04-09

Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ

2020-04-07

COVID-19 Հասանելի ստանդարտների ցանկ


2020-02-27

Ի կատարումն ՀՀ Պարետ պարոն Տիգրան Ավինյանի որոշման


2020-01-22

2020 թվականի հունվարի 15-ին Ստանդարտների ազգային ինստիտուտում տեղի ունեցավ «Ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ և դրանց փոխարինիչներ» ՏՀ 11 վերակազմավորված տեխնիկական հանձնաժողովի նիստը:

2019-12-06

ՏՀ11 «Ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերությունը վերանայում է նշված հանձնաժողովի կազմը:


2019-11-14

Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019

Որակի համաշխարհային օր

Թեմա:. 100 տարվա որակ


2019-10-24

Ստեղծվեց «Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմին» ՓԲԸ-ն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ները միաձուլման ձևով վերակազմակերպվեցին` ստեղծելով «Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմին» ՓԲԸ-ն


Նորություններ
2020-06-23  Կայացավ Միջպետական խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի 59-րդ նիստը
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական ​​խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձն...
2020-06-08  Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը:
Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը...
2020-05-06  Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ
Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ ...
2020-04-09  Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ
Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ...
2020-04-07  COVID-19 Հասանելի ստանդարտների ցանկ
COVID-19 Հասանելի ստանդարտների ցանկ ...
2020-02-27  Ի կատարումն ՀՀ Պարետ պարոն Տիգրան Ավինյանի որոշման
Ի կատարումն ՀՀ Պարետ պարոն Տիգրան Ավինյանի որոշման ...
2020-01-22  ՏՀ 11 վերակազմավորված տեխնիկական հանձնաժողովի նիստը
2020 թվականի հունվարի 15-ին Ստանդարտների ազգային ինստիտուտում տեղի ունեցավ «Ծխախոտ, ծխախոտային արտա...
2019-12-06  Հայտարարություն ՏՀ11 Ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ...
ՏՀ11 «Ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի աշխատանքներն արդյո...
2019-11-14  Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 Որակի համաշխարհային օր...
Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 Որակի համաշխարհային օր Թեմա:. 100 տարվա որակ ...
2019-11-11  Հայտարարություն Ալկոհոլային արտադրանքի ոլորտում գործունեություն իրականացնող...
Ալկոհոլային արտադրանքի ոլորտում գործունեություն իրականացնող հարգելի գործարարներ, վերահսկողություն ի...