2015-03-12
Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության մրցանակաբաշխություն
Մարտի 10-ին` Երևանում, Արմենիա Մարիոթ հյուրանոցի "Արարատ" սրահում տեղի է ունեցել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման գծով փոխնախագահ Անդրեյ Լոցմանովը, Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը, մրցանակների արժանացած կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի խոշոր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ։ 

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: 
Մինչ ընկերություններին մրցանակների հանձնումը, միջոցառումը բացել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի  տեղակալ Գառնիկ Բադալյանը:
Հայաստանի կառավարության անունից ողջունելով միջոցառման մասնակիցներին, Գ. Բադալյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում հայրենական արտադրողներին հուզող խնդիրները, ինչպես նաև փորձում է խրախուսել և խթանել տեղական արտադրությունը։ 
Էկոնոմիկայի նախարարությունը մեծ տեղ է տալիս հատկապես որակի ենթակառուցվածքի միջոցով տեղական արտադրության մրցունակության բարձրացման մեխանիզմներին, ինչպես նաև արտաքին շուկաներում մեր արտադրողների համար առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացմանը։ Այդ առումով յուրաքանչյուր տարի մշակվում են հարյուրավոր նոր ազգային ստանդարտներ, ներդրվում են չափումների միասնականությունն ապահովող նոր էտալոններ, կատարելագործվում է հավատարմագրման համակարգը, իրականացվում է շուկայում անարդար մրցակցության ու տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման վերահսկողություն - ասել է էկոնոմիկայի փոխնախարարը։ 
Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության Տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Լոցմանովը: Վերջինս շնորհավորել է մասնակիցներին միջոցառման անցկացման, իսկ մրցանակակիրներին  կարևոր մրցանակների շնորհման կապակցությամբ և նշել, որ "վերջին տարիներին Հայաստանն ակտիվորեն աշխատում է մեզ հետ` որակի պահանջների բարձրացման ուղղությամբ: Հայկական արտադրանքն արդեն իսկ շատ հայտնի է Ռուսաստանում, սակայն այն  ներկայացնելու և տարածելու առումով մեծ հնարավորություններ կան": Ա.Լոցմանովը նաև կարևորել է ստանդարտների համապատասխանեցումն ու որակի ապահովումը` երկրների առևտրային կապերի տեսանկյունից: 

Ամենամյա մրցանակաբաշխության կարևորության և առանձնահատկությունների մասին խոսել է նաև Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը և ընդգծել, որ մրցանակաբաշխության առանձնահատկություներից մեկն էլ այն է, որ մրցանակների արժանացած կազմակերպությունները կարող են հետագայում մասնակցել միջազգային մրցանակաբաշխություններին: 
2014 թվականին անցկացված մրցանակաբաշխության արդյունքում ՀՀ կառավարության 19 փետրվարի  2015 թվականի  N 143–Ա որոշմամբ սահմանվել են մրցանակների արժանացած կազմակերպությունները, դրանք են`
  • "Երևանի կոնյակի գործարան" ՓԲԸ
  • "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոն ՓԲԸ
  • "Գյումրի գարեջուր" ՍՊԸ
  • "Դիլիջան" հանքային ջրի գործարան ՍՊԸ
  • "Մեղրու ՃՇՇՁ" ՍՊԸ
  • "Դուստր Մարիաննա" ՍՊԸ
Միջոցառմանը նաև արժեվորվել է կազմակերպություններում որակի կառավարման համակարգի ներդրման գործընթացը և համապատասխան սերտիֆիկատներ են շնորհվել չորս կազմակերպությունների, որոնք ավարտել են համակարգի ներդրումը և սերտիֆիկացման գործընթացը։ Դրանք են` 
  • "Զվարթնոց միջազգային օդանավակայանների" ԱՎԼ ծառայություն
  • "Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան" հիմնադրամ 
  • "Լոկատոր" ՓԲԸ
  • "Ֆարմատեք" ՓԲԸ
Ստանդարտացման բնագավառում նշանակալի դերակատարման և ակտիվ մասնակցության համար առանձին մրցանակ է շնորհվել "Արարատ" սննդի կոմբինատ ՍՊԸ-ին: 
Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաuտանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվում և անց է կացվում յուրաքանչյուր տարի Հայաuտանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի N116 որոշմամբ սահմանված կարգով` արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու, դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով: Մրցանակաբաշխությունն անց է կացվում նշված որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի կողմից, որի նախագահը ՀՀ էկոնոմիկայի նախարարն է, իսկ քարտուղարը՝ Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրենը։
Այլ Նորություններ
2019-07-04

2019 թ. հունիսի 25-29-ը Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում կայացել են ԵԱՏՄ անդամ երկրների պետական (ազգային) ստանդարտացման մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ և Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 55-րդ նիստերը:

2019թ.-ի համար ԵԱՏՄ անդամ երկրների պետական (ազգային) ստանդարտացման մարմինների ղեկավարների խորհրդի նախագահ է նշանակվել Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը:


2019-06-10
Ստանդարտների ազգային ինստիտուտի աշխատակիցների մասնակցությունը համաքաղաքային շաբաթօրյակին
2019-05-10
ՀՍՏ 405 «Բազալտե եզրաքարեր. Տեխնիկական պայմաններ» ազգային ստանդարտի նախագծի վերջին խմբագրությունը
«Շինարարություն, շինարարական կոնստրուկցիաներ և շինանյութեր»
2019-04-26
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող մրգային օղիներում մեթանոլի թույլատրելի սահմանային չափաբաժինը սահմանելու

2019-04-19

ՀՍՏ 405 Բազալտե եզրաքարեր. Տեխնիկական պայմաններ ազգային ստանդարտի նախագծի 1-ին խմբագրությունը

«Շինարարություն, շինարարական կոնստրուկցիաներ և շինանյութեր» աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում ներկայացվել է աշխատանքային խմբի կողմից մշակված ՀՍՏ 405 «Բազալտե եզրաքարեր. Տեխնիկական պայմաններ» ազգային ստանդարտի նախագիծը՝ առաջին խմբագրությամբ:



2019-04-09

Հայտարարություն

Տեղեկացնում ենք, որ ՏՀ 16 «Շինարարություն, շինարարական կոնստրուկցիաներ և շինանյութեր» տեխնիկական հանձնաժողովի նոր կազմը հաստատելու

2019-04-05

Համաձայնագրի անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման ազգային մարմինների ղեկավարների արտահերթ խորհրդակցությունը ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու վերաբերյալ (ՄՊԽ 3-րդ արտահերթ խորհրդակցություն)



2019-04-05

Սույն թվականի մարտի 19-20-ը Մոսկվայում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների Խորհրդի 2-րդ նիստը:

Ղեկավարների Խորհրդի 1-ին նիստում 2019թ. համար նախագահ էր ընտրվել Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ տնօրեն Մեսրոպ Բզնունին:



2019-03-11
Հայտարարություն
Սույն թվականի մարտի 15-ին ժամը 15:00-ին Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերությունում տեղի կունենա «Շինարարություն, շինարարական կոնստրուկցիաներ և շինանյութեր» ՏՀ 16 տեխնիկական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում կքննարկվի տեխնիկական հանձնաժողովում ընդգրկվող կազմակերպությունների

2019-03-07
Շնորհավոր Մարտի 8-ը, սիրելի կանայք և աղջիկներ
Սիրելի կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն ու մեծագույն հաջողություններ:

Նորություններ
2019-07-04  2019 թ. հունիսի 25-29-ը Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում կայացել են ԵԱՏՄ անդամ երկրների
2019 թ. հունիսի 25-29-ը Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում կայացել են ԵԱՏՄ անդամ երկրների պե...
2019-06-10  ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
Ստանդարտների ազգային ինստիտուտի աշխատակիցների մասնակցությունը համաքաղաքային շաբաթօրյակին...
2019-05-10  ՀՍՏ 405 Բազալտե եզրաքարեր. Տեխնիկական պայմաններ 2
ՀՍՏ 405 «Բազալտե եզրաքարեր. Տեխնիկական պայմաններ» ազգային ստանդարտի նախագծի վերջին խմբագրությունը«Շի...
2019-04-26  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող մրգային օղիներում մեթանոլի թույլատրելի սահմանային չափաբաժինը ...
2019-04-19  ՀՍՏ 405 Բազալտե եզրաքարեր. Տեխնիկական պայմաններ
ՀՍՏ 405 Բազալտե եզրաքարեր. Տեխնիկական պայմաններ ազգային ստանդարտի նախագծի 1-ին խմբագրությունը«Շինարա...
2019-04-09  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՀ16 Տեխնիկական հանձնաժողովի նոր կազմի...
Հայտարարություն Տեղեկացնում ենք, որ ՏՀ 16 «Շինարարություն, շինարարական կոնստրուկցիաներ և շինանյութե...
2019-04-05  ՄՊԽ 3-րդ արտահերթ խորհրդակցություն
Համաձայնագրի անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման ազգային մար...
2019-04-05  Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ստանդարտացման պետական մարմինների ղեկավարների...
Սույն թվականի մարտի 19-20-ը Մոսկվայում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ստա...
2019-03-11  ՏՀ16 Տեխնիկական հանձնաժողովի նիստ 15.03.2019
ՀայտարարությունՍույն թվականի մարտի 15-ին ժամը 15:00-ին Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերությու...
2019-03-07  Շնորհավոր Մարտի 8
Շնորհավոր Մարտի 8-ը, սիրելի կանայք և աղջիկներ Սիրելի կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ...