Սեմինարը կազմակերպվել էր Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) կողմից։ Այն վերաբերում էր ԻՍՕ 26000 ,,Սոցիալական պատասխանատվության ուղեցույց,, միջազգային ստանդարտի նախագծին։ Մասնավորապես տեղի ունեցավ.
- Մայիսի 14-ին` Պետական կոնֆերանս
- Մայիսի 15-ին` ԻՍՕ Համաշխարհային ֆորում
- Մայիսի 16-ին` ԻՍՕ/ԴԵՎԿՈ համատեղ սեմինար
-
Մայիսի 17-ից մայիսի 21-ը` ԻՍՕ/ ՏՄԲ/ Սոցիալական պատասխանատվության աշխատանքային խմբի համաժողով։
![]() |
|
Հանդիպման նպատակն էր.
- ԻՍՕ/ՏԿԲ-ին ԻՍՕ 26000- ի խմբագրման վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ և գնահատել այլ մասնակիցների առաջարկությունները;
- ԻՍՕ/ Կենտրոնական Քարտուղարությանը ներկայացնել առաջարկություններ` Ազգային ստանդարտացման մարմիններից ԻՍՕ 26000-ի մեկնաբանության պահանջի վերաբերյալ;
- ԻՍՕ/ Կենտրոնական Քարտուղարությանը ներկայացնել առաջարկություններ` աջակցման, հաղորդակցման և ուսուցման վերաբերյալ;
- ԻՍՕ 26000- ի կիրառման հաջող և անհաջող փորձի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրել և ներկայացնել ԻՍՕ/ Կենտրոնական Քարտուղարությանը;
- վերլուծել և գնահատել ԻՍՕ/ՏԿԲ-ի վերլուծության արդյունքները։
1. ԻՍՕ/ՏԿԲ/ ՍՊ աշխատանքային խումբը հաստատեց WG SR N191 փաստաթուղթը, որը ներկայացվել էր խորհրդակցությանը և որոշվեց ուղարկել այն խմբագրման, այնուհետև ոչ ուշ, քան 2010թ.-ի հունիսի 30-ը այն կուղարկվի ԻՍՕ-/Կենտրոնական քարտուղարություն, որպեսզի այն գրանցի որպես FDIS (Միջազգային ստանդարտի վերջնական նախագիծ)` վերջնական քվեարկության համար։
2. ԻՍՕ/ՏԿԲ/ ՍՊ աշխատանքային խումբն արտահայտեց իր մեծ գոհունակությունը դոնորներին ԻՍՕ ԴԵՎԿՕ-ին իրենց ներդրման համար, որն ապահովեց զարգացող երկրներից շահագրգիռ կողմերի գործընթացին մասնակցությունը։
3. ԻՍՕ/ՏԿԲ/ ՍՊ աշխատանքային խումբն արտահայտեց իր մեծ գոհունակությունը դոնորներին ԻՍՕ ՍՊ Վստահության հիմնադրամին, ապահովելու համար շահագրգիռ կողմերի մասնակցությունը ԻՍՕ 26000-ի զարգացման գործընթացին։4. ԻՍՕ/ՏԿԲ/ ՍՊ աշխատանքային խումբը հրավիրեց առկա և հնարավոր դոնորներին և գործընկերներին օժանդակելու ԻՍՕ ԴԵՎԿՕ-ին բարձրացնելու ԻՍՕ 26000-ի իրազեկությունը տպագրվելուց հետո և խրախուսելու դրա կիրառումը երկրի մակարդակով։
5. ԻՍՕ/ՏԿԲ/ ՍՊ աշխատանքային խումբը խնդրեց ԻՍՕ/ՏԿԲ –ին ստեղծել կազմակերպություն` ԻՍՕ 26000-ի հրատարակվելուց հետո իրականացնելու հետևյալ աշխատանքները.
- ստանդարտի վերանայման հարցերով ցանկացած առաջարկության դեպքում (ներառյալ այն հարցերը, որոնք հաճախ են մեկնաբանվում և պարբերաբար վերլուծվում) դրանց գնահատում և ներկայացում ՏԿԲ-ին։
- Ազգային Ստանդարտացման մարմինների ԻՍՕ 26000-ի մեկնաբանման հետ կապված խնդիրների դեպքում, ԻՍՕ կենտրոնական քարտուղարությանը ներկայացնել առաջարկություններ` աջակցման, հաղորդակցման և ուսուցման վերաբերյալ, ԻՍՕ 26000- ի կիրառման հաջող և անհաջող փորձի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրել և ներկայացնել ԻՍՕ/ Կենտրոնական Քարտուղարությանը:
ԻՍՕ/ՏԿԲ/ ՍՊ աշխատանքային խումբը դիմեց ԻՍՕ/ՏԿԲ - ին`
- Խրախուսելու ազգային ստանդարտացման մարմիններին ապահովել նրանց Սոցիալական պատասխանատվության հանձնաժողովները
- Խրախուսելու շահագրգիռ կողմերի բալանսը այս խմբերում
- խրախուսելու ազգային ստանդարտացման մարմիններին ներառելու ստանդարտի հրատարակումից հետո կատարվող աշխատանքներին։
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների
ազգային ինստիտուտի համատեղ ջանքերով 2011թ. նոյեմբերի 22-24 Երևանում կազմակերպվեց
սեմինար
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2011 թվականի սեպտ...
ԱՊՀ երկրներում արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու նպատակով 2005թ. նոյեմբերի 25...
ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագրի շրջանակներում 2011թ. հուլիսի 6-10 իրականացվեց ՍԱՐՄ-ի գործառույթն...
Ստանդարտների ազգային ինստիտուտը, "Հայասի գրուպ" և "Փ.Աբաջան" ՍՊԸ ընկերությունների հետ 2011թ. հուլիսի...
2011 թ. հուլիսի 18-ից օգոստոսի 5-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգոնոոսֆերային հետազոտու...


Նախորդ