2012-04-25
ԻՍՕ նախագահ Բ.Ալյոշինի այցը Հայաստանի Հանրապետություն

Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ե.Ազարյանի հրավերով ս.թ. ապրիլի 18-19 պաշտոնական այցով առաջին անգամ Հայաստանում էին գտնվում ԻՍՕ նախագահ Բ.Ալյոշինը և ՌԴ Տեխնիկական կանոնակարգման ու չափագիտության դաշնային գործակալության պետ Գ.Էլկինը:

Այցը նպատակ էր հետապնդում շեշտադրել ստանդարտացման կարևորությունը երկրի տնտեսական զարգացման գործընթացում, ինչպես նաև ըդգծել վերջին տարիներին Հայաստանի կողմից ձեռք բերված հաջողությունները միջազգային ստանդարտացման ասպարեզում:

                                             


Ապրիլի 18-ին պատվիրակությանն ընդունեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ի դեմս ձեզ ստանդարտացման համակարգի ներդրման և կիրառման աշխատանքներում մենք ունենք լավ գործընկեր: Ուրախ ենք, որ մեր համագործակցությունը նպաստում է նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ամրապդնմանը»,- կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը գոհունակություն է հայտնել Ստանդարտացման միջազգային կազմակերպության հետ համագործակցությունից և շնորհակալություն հայտնել Բորիս Ալյուշինին՝ ատանդարտացման համակարգի կիրառման աշխատանքներում Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար:

Վարչապետը և Ստանդարտացման միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են երկկողմ հետագա համագործակցությանը, ստանդարտացման համակարգի կիրառման նպատակով իրականացվող բարեփոխումներին, ազգային ստանդարտների՝ միջազգային չափանիշներին ներդաշնակեցմանը վերաբերող հարցեր:

Նույն օրը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ընդունեց պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան Հայաստանում ստանդարտացման բնագավառում իրականացվող գործընթացների ներդաշնակեցմանը միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտներին, քննարկեցին ստանդարտացման ծրագրերում սահմանված ազգային գերակայությունները, միջազգային ու տարածաշրջանային ստանդարտացման գործընթացում Հայաստանի ակտիվ մասնակցության հնարավորությունները:

Հանդիպման օրակարգում էր նաև Հայաստանի գործարար միջավայրի համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու և արտահանումը խթանելու նպատակով տեխնիկական խոչընդոտների վերացմանն ուղղված հարցերի քննարկումը:

Պաշտոնական հանդիպումներից հետո Բ.Ալյոշինը և Գ.Էլկինը այցելեցին Ստանդարտների ազգային ինստիտուտ, որտեղ նրանց ներկայացվեց Ինստիտուտի կողմից ստանդարտացման ոլորտում վերջին տարիներին իրականացված աշխատանքը: Բ.Ալյոշինը գոհունակություն հայտնեց Ինստիտուտի զարգացվածության մակարդակից և նշեց, որ ԻՍՕ-ն հետագայում ևս հետևողականորեն աջակցելու է զարգացող երկրներում ստանդարտացման զարգացմանը:

Ապրիլի 19-ին ԻՍՕ նախագահ Բ.Ալյոշինն այցելեց Երևանի պետական համալսարան, որտեղ համալսարանի Տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների համար “Ստանդարտացման կարևորությունը տնտեսական զարգացման համար” թեմայով դասախողություն կարդաց: Դասախոսությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների ու դասախոսների շրջանում: Իսկ դասախոսության վերջում պարոն Ալյոշինը սիրով պատասխանեց հարցերին:

                          

Այնուհետև, պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի ցեղասպանության թանգարան և հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց Մեծ Եղերնի զոհերի հիշատակին:

Ապրիլի 19-ի օրվա երկրորդ կեսին պատվիրակությունը մասնակցեց Ստանդարտների ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված Ստանդարտացման բնագավառի միանգամյա բացառիկ մրցանակաբաշխությանը:


Ստանդարտացման բնագավառում ցուցաբերած ակտիվ մասնակցության և ստանդարտների գործնականում արդյունավետ կիրառման համար Հայաստանյան 20 կազմակերպություններ արժանացան բարձրագույն և ոսկյա մրցանակների: Մրցանակները շնորհվեցին ԻՍՕ նախագահ Բ.Ալյոշինի, ՌԴ Տեխնիկական կանոնակարգման ու չափագիտության դաշնային գործակալության պետ Գ.Էլկինի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի և Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ե.Ազարյանի կողմից:

Մրցանակաբաշխության համար սահմանվել էր երկու կարգի մրցանակ: «Ոսկյա մրցանակը» շնորհվեց այն 10 կազմակերպություններին, որոնք առավել մեծ չափով են կիրառում ստանդարտացման փաստաթղթերը: Դրանք են` Երևանի կոնյակի գործարանը («Արարատ» ապրանքանիշ), «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը, «Ջերմուկ գրուփը», «ՌՌՌ» հանքային ջրերի գործարանը, «Գյումրի-Գարեջուր»-ը, շինարարական «Ֆիլիշին» ընկերությունը, «Դուստր Մարիաննա» կաթնամթերք արտադրողը, նավթամթերք ներմուծող «Ֆլեշը», «Արարատ ցեմենտը», «Բարի Սամարացին» (մսամթերք):

«Բարձրագույն մրցանակը» շնորհվեց ստանդարտացման գործընթացներում ակտիվ դերակատարում ունեցող 10 հեղինակավոր հայկական կազմակերպությունների: Դրանք են` «Չանախ» (կաթնամթերքի արտադրություն), «Արզնի տոհմային թռչնաֆաբրիկա», «Բեկոն պրոդուկտ» (մսամթերք), «Պոստ Լեքս Քոնսալթինգ» (հակակարկտային կայաններ), «Հայասի գրուփ» (սննդամթերք), «Ին մուլդ» (պլաստմասայե տարաներ), «Ջրվեժի մսամթերքի կոմբինատ», «Փ.Աբաջյան» (շինարարական նյութերի հավաստում և փորձարկում), «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Ռոյալ Արմենիա» (սուրճ):

Բ. Ալյոշինն իր ողջույնի խոսքում նշեց, որ այսօր հանրությունը կանգնած է ընտրության առաջ, ստեղծվում են հիբրիդային շարժիչներ, ռեսուրսները այլ կերպ են օգտագործվում, բարձր տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են ընձեռում. «Ներկա մարտահրավերները պետք է հաղթահարել և դա պետք է անել ստանդարտացման միջոցով»: 

Ըստ Ալյոշինի, ընթացող գլոբալիզացման պայմաններում ստանդարտների դերը գնալով ավելի ու ավելի է աճում, և միջազգային ստանդարտների մշակման գործում մեծանում է զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի դերը:

«Աշխարհը թևակոխել է հետինդուստրիալ շրջան, երբ արդյունաբերության դերը նվազում է, իսկ ԻՍՕ ստանդարտները ակտիվորեն կիրառվում են այլ ոլորտներում: Ով չի կիրառում ստանդարտները, մնում է մրցակցությունից դուրս»,- ասաց Բ. Ալյոշինը, նշելով, որ նախկինում ԻՍՕ ստանդարտները կիրառվում էին միայն արդյունաբերությունում:

ԻՍՕ-ն ներկայում ներառում է 163 երկիր, իսկ ԻՍՕ-ի կողմից մշակված ԻՍՕ 9001 “Որակի կառավարման համակարգ” ստանդարտը, օրինակ, աշխարհում կիրառություն է ստացել ավելի քան 5 մլն կազմակերպությունների կողմից, ինչը, ըստ Բ. Ալյոշինի, ընդգծում է ԻՍՕ-ի վիթխարի հեղինակությունը: Չնայած ստանդարտները կամավոր են, աշխարհում ԻՍՕ ստանդարտներն ավելի ու ավելի մեծ չափերով են ներդրվում պայմանագրային ու նորմատիվ փաստաթղթերում:

Ապրիլի 19-ի երեկոյան պատվիրակությունը մեկնեց Հայաստանից:

Այլ Նորություններ
2019-07-04

2019 թ. հունիսի 25-29-ը Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում կայացել են ԵԱՏՄ անդամ երկրների պետական (ազգային) ստանդարտացման մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ և Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 55-րդ նիստերը:

2019թ.-ի համար ԵԱՏՄ անդամ երկրների պետական (ազգային) ստանդարտացման մարմինների ղեկավարների խորհրդի նախագահ է նշանակվել Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը:


2019-06-10
Ստանդարտների ազգային ինստիտուտի աշխատակիցների մասնակցությունը համաքաղաքային շաբաթօրյակին
2019-05-10
ՀՍՏ 405 «Բազալտե եզրաքարեր. Տեխնիկական պայմաններ» ազգային ստանդարտի նախագծի վերջին խմբագրությունը
«Շինարարություն, շինարարական կոնստրուկցիաներ և շինանյութեր»
2019-04-26
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող մրգային օղիներում մեթանոլի թույլատրելի սահմանային չափաբաժինը սահմանելու

2019-04-19

ՀՍՏ 405 Բազալտե եզրաքարեր. Տեխնիկական պայմաններ ազգային ստանդարտի նախագծի 1-ին խմբագրությունը

«Շինարարություն, շինարարական կոնստրուկցիաներ և շինանյութեր» աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում ներկայացվել է աշխատանքային խմբի կողմից մշակված ՀՍՏ 405 «Բազալտե եզրաքարեր. Տեխնիկական պայմաններ» ազգային ստանդարտի նախագիծը՝ առաջին խմբագրությամբ:



2019-04-09

Հայտարարություն

Տեղեկացնում ենք, որ ՏՀ 16 «Շինարարություն, շինարարական կոնստրուկցիաներ և շինանյութեր» տեխնիկական հանձնաժողովի նոր կազմը հաստատելու

2019-04-05

Համաձայնագրի անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման ազգային մարմինների ղեկավարների արտահերթ խորհրդակցությունը ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու վերաբերյալ (ՄՊԽ 3-րդ արտահերթ խորհրդակցություն)



2019-04-05

Սույն թվականի մարտի 19-20-ը Մոսկվայում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների Խորհրդի 2-րդ նիստը:

Ղեկավարների Խորհրդի 1-ին նիստում 2019թ. համար նախագահ էր ընտրվել Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ տնօրեն Մեսրոպ Բզնունին:



2019-03-11
Հայտարարություն
Սույն թվականի մարտի 15-ին ժամը 15:00-ին Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերությունում տեղի կունենա «Շինարարություն, շինարարական կոնստրուկցիաներ և շինանյութեր» ՏՀ 16 տեխնիկական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում կքննարկվի տեխնիկական հանձնաժողովում ընդգրկվող կազմակերպությունների

2019-03-07
Շնորհավոր Մարտի 8-ը, սիրելի կանայք և աղջիկներ
Սիրելի կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն ու մեծագույն հաջողություններ:

Նորություններ
2019-07-04  2019 թ. հունիսի 25-29-ը Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում կայացել են ԵԱՏՄ անդամ երկրների
2019 թ. հունիսի 25-29-ը Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում կայացել են ԵԱՏՄ անդամ երկրների պե...
2019-06-10  ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
Ստանդարտների ազգային ինստիտուտի աշխատակիցների մասնակցությունը համաքաղաքային շաբաթօրյակին...
2019-05-10  ՀՍՏ 405 Բազալտե եզրաքարեր. Տեխնիկական պայմաններ 2
ՀՍՏ 405 «Բազալտե եզրաքարեր. Տեխնիկական պայմաններ» ազգային ստանդարտի նախագծի վերջին խմբագրությունը«Շի...
2019-04-26  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող մրգային օղիներում մեթանոլի թույլատրելի սահմանային չափաբաժինը ...
2019-04-19  ՀՍՏ 405 Բազալտե եզրաքարեր. Տեխնիկական պայմաններ
ՀՍՏ 405 Բազալտե եզրաքարեր. Տեխնիկական պայմաններ ազգային ստանդարտի նախագծի 1-ին խմբագրությունը«Շինարա...
2019-04-09  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՀ16 Տեխնիկական հանձնաժողովի նոր կազմի...
Հայտարարություն Տեղեկացնում ենք, որ ՏՀ 16 «Շինարարություն, շինարարական կոնստրուկցիաներ և շինանյութե...
2019-04-05  ՄՊԽ 3-րդ արտահերթ խորհրդակցություն
Համաձայնագրի անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման ազգային մար...
2019-04-05  Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ստանդարտացման պետական մարմինների ղեկավարների...
Սույն թվականի մարտի 19-20-ը Մոսկվայում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ստա...
2019-03-11  ՏՀ16 Տեխնիկական հանձնաժողովի նիստ 15.03.2019
ՀայտարարությունՍույն թվականի մարտի 15-ին ժամը 15:00-ին Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերությու...
2019-03-07  Շնորհավոր Մարտի 8
Շնորհավոր Մարտի 8-ը, սիրելի կանայք և աղջիկներ Սիրելի կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ...