Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) փոխտնօրեն Գ.Նազարյանը
2011թ. ապրիլի 4-5 ք.Ժնևում, Շվեցարիա, մասնակցեց ԻՍՕ-ի ծրագրի մեկնարկին նվիրված
սեմինարին: Ինստիտուցիոնալ աջակցության ծրագրի նպատակով ԻՍՕ-ի կողմից առանձնացվել
է 18 զարգացող երկիր` յուրաքանչյուր տարածաշրջանից երկու երկիր: Արևելյան Եվրոպայի
երկրներից ընտրվել են Մակեդոնիան և Հայաստանը, իսկ Կենտրոնական Ասիայի երկրներից`
Ադրբեջանը և Ուզբեկիստանը: Ծրագիրը նախաձեռնվել է ԻՍՕ-ի 2011-2015թթ. զարգացող
երկրների համար գործողությունների պլանի շրջանակներում: Առաջին անգամ ԻՍՕ-ն անցում
է կատարել տեխնիկական օժանդակություններից դեպի ինստիտուցիոնալ գնահատում, որպեսզի
հնարավոր լինի կոնկրետ և հստակ գնահատել ընտրված զարգացող երկրների կարիքները և
հետո միայն տրամադրել հստակ ուղղորդված տեխնիկական օժանդակություն:
| |
Սեմինարի ընթացքում դիտարկվեցին Ծրագրի իրականացման
փուլերը և հստակեցվեց իրականացվելիք միջոցառումների ժամանակցույցը: Մասնակիցները
հնարավորություն ունեցան արտահայտել իրենց երկրների ակնկալիքները հայտարարված
ծրագրից: Մասնավորապես, Ծրագրով նախատեսվում է ԻՍՕ-ի փորձագետների հնգօրյա այց
յուրաքանչյուր շահառու երկիր, այդ թվում` Հայաստան, որի ընթացքում կկազմակերպվի
սեմինար տվյալ ստանդարտացման մարմնի շահագրգիռ կողմերի հետ և կկատարվի այդ մարմնի
կարիքների համակողմանի գնահատում:
Ինստիտուցիոնալ աջակցության ծրագիրը շատ օգտակար կլինի Ստանդարտների ազգային ինստիտուտի համար, հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից հռչակված բարեփոխումների հայեցակարգը և կօգնի ձևավորել օժանդակության ու զարգացման միասնական ճշգրիտ ուղի նաև դոնոր միջազգային այլ կազմակերպությունների օժանդակության ցուցաբերման համար:
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների
ազգային ինստիտուտի համատեղ ջանքերով 2011թ. նոյեմբերի 22-24 Երևանում կազմակերպվեց
սեմինար
ԻՍՕ նախագահ Բ.Ալյոշինի և ՌԴ Տեխնիկական կանոնակարգման ու չափագիտության դաշնային գործակալության պետ Գ....
"Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի ա...
2012 թ մարտի 13-14-ը Ռուսաստանի Դաշնությանում ` քաղաք Մոսկվայում, Տեխնիկական կարգավորման և չափ...
Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն Ե.Ազարյանը 2012թ. մարտի 15-16 ք.Ժնևում, Շվեցարիա, մասն...
Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն Ե.Ազարյանը 2012թ. հունվարի 12-13 մասնակցեց ԻՍՕ-ի Խորհր...
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...
Նախորդ