Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) գնահատումը ԻՍՕ ԻՀԾ շրջանակներում

ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագրի շրջանակներում 2011թ. հուլիսի 6-10 իրականացվեց ՍԱՐՄ-ի գործառույթների գնահատումը: Գնահատումը կատարվեց Հայաստան ժամանած անկախ խորհրդատու Գրեհեմ Հոլլոուեյի կողմի` ԻՍՕ-ի կենտրոնական քարտուղարության կողմից սահմանված պահանջներին համապատասխան: Գնահատումը իրականացվեց ՍԱՐՄ-ի ղեկավարության և անձնակազմի հետ հարցազրույցների, հանդիպումների, առանձին ստորաբաժանումներ այցելությունների, շահագրգիռ կողմերի հետ աշխատանքային քննարկման կազմակերպման, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար պարոն Գ.Բադալայանի հետ հանդիպման, համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրման, այդ թվում` ՍԱՐՄ-ի կողմից մինչև գնահատումը ներկայացված համալիր հաշվետվության ուսումնասիրման միջոցով:


Չնայած որ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագիրը նպատակ ունի աջակցել ընտրված ստանդարտացման մարմինների հատկապես ստանդարտների մշակման կարողությունները, այդուհանդերձ, դիտարկվեցին նաև ՍԱՐՄ-ի այլ գործառույթները` համալիր պատկերացում ձևավորելու նպատակով:

Իրականացված գնահատման արդյունքների հիման վրա, անկախ փորձագետ պարոն Հոլլոուեյը կազմեց ամփոփիչ հաշվետվություն` համապատասխան դիտարկումներով և խորհրդատվությամբ, որը ներկայացվել է ԻՍՕ-ի Կենտրոնական քարտուղարություն:


Հաշվետվության մեջ բերված նկատառումները և մեկնաբանությունները նպատակ ունեն աջակցել ՍԱՐՄ-ին զարգացնելու իր արդեն իսկ ուժեղ դիրքը և տպավորիչ գործունեությունը բազմաթիվ ոլորտներում, հաճախ բարդ պայմանների ազդեցության ներքո: Գնահատող փորձագետը վստահ է, որ ՍԱՐՄ-ը ունի արդյունավետ ղեկավարում, լավ աջակցություն իր վերադաս նախարարության կողմից և ընդհանուր առմամբ պատշաճ գործող ստանդարտացման մարմին է: Հաշվետվությունում նշված տարբեր առաջարկությունների իրականացումը կնպաստի ՍԱՐՄ-ի և նրա շահառուների հետագա հաջողություններին: Միաժամանակ, խորհրդատուն մտահոգություն է հայտնում ՍԱՐՄ-ի հետ կապված նախարարության մի քանի պլանների վերաբերյալ, հատկապես ֆինանսավորման կայունության ապահովման գծով: Նա հույս է հայտնում, որ այդ խնդիրները կգտնեն այնպիսի լուծում, որպեսզի ապահովվի ՍԱՐՄ-ի հետագա աճը և հնարավորություն ստեղծվի ավելի մեծ չափով մասնակցել միջազգային ստանդարտացման գործընթացներում:

Այլ Նորություններ
2012-04-25
ԻՍՕ նախագահ Բ.Ալյոշինի և ՌԴ Տեխնիկական կանոնակարգման ու չափագիտության դաշնային գործակալության պետ Գ.Էլկինի այցը Հայաստանի Հանրապետություն
2012-03-28
"Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջներ" ԻՍՕ/ՏՊ 22003 ստանդարտը
2012-03-22
2012 թ մարտի 13-14-ը  Ռուսաստանի Դաշնությանում ` քաղաք Մոսկվայում, Տեխնիկական կարգավորման և չափագիտության դաշնային գործակալության կողմից կազմակերպվել է աշխատաժողով ազգային մարմինների և ՄԳՍ բյուրոյի մասնագետների համար
2012-03-19
Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն Ե.Ազարյանը 2012թ. մարտի 15-16 ք.Ժնևում, Շվեցարիա, մասնակցեց ԻՍՕ-ի Խորհրդի հերթական 91-րդ նիստի աշխատանքներին
2012-02-02
Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն Ե.Ազարյանը 2012թ. հունվարի 12-13 մասնակցեց ԻՍՕ-ի Խորհրդի ռազմավարական հարցերով մշտական հանձնաժողովի 32-րդ նիստի աշխատանքներին
2011-11-29

ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգային ինստիտուտի համատեղ ջանքերով 2011թ. նոյեմբերի 22-24 Երևանում կազմակերպվեց սեմինար

2011-11-29
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգային ինստիտուտի համատեղ ջանքերով 2011թ. նոյեմբերի 22-24 Երևանում կազմակերպվեց սեմինար` նվիրված ԻՍՕ 14001 "Շրջակա միջավայրի կառավարման համակարգ" ստանդարտի կիրառմանը
2011-11-17
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է
2011-11-11
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտության Ազգային Ինստիտուտ) ծրագրի մեկնարկային և իրազեկմանը նվիրված կոնֆերանս
2011-10-14
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման համաշխարհային օրը
Նորություններ
2012-04-25  ԻՍՕ նախագահ Բ.Ալյոշինի այցը Հայաստանի Հանրապետություն
ԻՍՕ նախագահ Բ.Ալյոշինի և ՌԴ Տեխնիկական կանոնակարգման ու չափագիտության դաշնային գործակալության պետ Գ....
2012-03-28  Վերանայվում է ԻՍՕ/ՏՊ 22003:2007 ստանդարտը` ԿԱՍԿՕ ԱԽ 36
"Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի ա...
2012-03-22  Ստանդարտացման ազգային մարմինների և ՄԳՍ բյուրոյի մասնագետների աշխատաժողով
2012 թ մարտի 13-14-ը  Ռուսաստանի Դաշնությանում ` քաղաք Մոսկվայում, Տեխնիկական կարգավորման և չափ...
2012-03-19  ԻՍՕ Խորհրդի 91-րդ նիստը
Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն Ե.Ազարյանը 2012թ. մարտի 15-16 ք.Ժնևում, Շվեցարիա, մասն...
2012-02-02  ԻՍՕ Խորհրդի ռազմավարական հարցերով մշտական հանձնաժողովի 32-րդ նիստը
Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն Ե.Ազարյանը 2012թ. հունվարի 12-13 մասնակցեց ԻՍՕ-ի Խորհր...
2011-11-29  ԻՍՕ 14001 "Շրջակա միջավայրի կառավարման համակարգ" թեմայով ԻՍՕ-ի կողմից կազմակերպված սեմինար Երևանում
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
2011-11-29  Շարունակություն ԻՍՕ 14001 "Շրջակա միջավայրի կառավարման համակարգ" թեմայով սեմինար
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
2011-11-17  Սեյսմիկ անվտանգության ոլորտի ստանդարտները օգնում են պաշտպանվել երկրաշարժերից
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011-11-11  PTB ծրագիր՝ Հարավային Կովկասում ենթակառուցվածքի կատարելագործում
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
2011-10-14  Ստանդարտներն օգնում են ձևավորել վստահությունն աշխարհում
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...