ԻՍՕ Խորհրդի 100-րդ նիստը և DEVCO Խորհրդի 25-րդ հանդիպումը
ԻՍՕ Զարգացող երկրների հարցերով քաղաքականության մշտական հանձնաժողովի (DEVCO) Խորհրդի 25-րդ հանդիպումը
2016 թվականի մարտի 14-15 Շվեյցարիայի Ժնև քաղաքում, ԻՍՕ-ի գրասենյակում տեղի ունեցավ ԻՍՕ Զարգացող երկրների հարցերով քաղաքականության մշտական հանձնաժողովի (DEVCO) Խորհրդատվական խմբի 25-րդ նիստը։ Նիստին մասնակցեց Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ տնօրեն Ե.Ազարյանը։ 
Խորհրդատվական խումբը (DEVCO CAG) բաղկացած է 11 անդամից՝ ութ անդամ զարգացող երկրներից և երեք անդամ զարգացած տնտեսությամբ երկրներից։ Խորհրդատվական խմբի անդամներն ընտրվում են ելնելով անդամների անձնական մասնագիտական հատկանիշներից՝ DEVCO նախագահի կողմից՝ ԻՍՕ գլխավոր քարտուղարի հետ փոխհամաձայնությամբ։ Խորհրդատվական խմբի անդամներն ընտրվում են երկու տարի ժամկետով՝ մեկ անգամ վերընտրվելու հնարավորությամբ։ Խորհրդատվական խումբը հանդիպում է տարեկան երկու անգամ՝ մեկ անգամ մարտ ամսին, և երկրորդ անգամ՝ անմիջապես DEVCO համաժողովից հետո։
Խորհրդատվական խումբը քննարկեց DEVCO-ի կողմից 2015 թվականին իրականացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունը, առաջարկություններ ներկայացրեց 2016 թվականին DEVCO-ի պլանավորած գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև քննարկեց DEVCO-ի Խորհրդատվական խմբի անդամներին ու նախագահին ապագայում ընտրության ընթացակարգը և առաջարկություններ նախապատրաստեց՝ ԻՍՕ Խորհրդի կողմից հաստատման համար։ Խորհրդատվական խումբը քննարկեց նաև ԻՍՕ Ակադեմիայի կարգավիճակը և նրա գործունեության հեռանկարները։

ԻՍՕ Խորհրդի 100-րդ նիստը
2016 թվականի մարտի 16-18 Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցավ ԻՍՕ Խորհրդի հերթական 100-րդ հոբելյանական նիստը, որին մասնակցեց Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը։ ԻՍՕ Խորհուրդը քննարկեց կազմակերպության հետագա զարգացմանն առնչվող մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ ֆինանսական ռազմավարությունը, անցած տարվա ֆինանսական կատարողականը և ցուցանիշները, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները, քաղաքականության մշտական հանձնաժողովների աշխատանքի հաշվետվությունները և այլն։
Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը առանձին հանդիպումներ ունեցավ գործընկեր ստանդարտացման կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին համագործակցության և ստանդարտացման ոլորտի մի շարք հարցեր։

Այլ Նորություններ
2017-05-20
Կնքվեց Համագործակցության հուշագիր Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտի (SARM) և ASTM International-ի միջև
2017-03-10
Կնքվեց Համագործակցության հուշագիր Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտի (SARM) և Սլովենիայի ստանդարտացման ինստիտուտի (SIST) միջև
2017-03-09
Մարտի 3-ին տեղի ունեցավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի և «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2016 թվականի մրցանակաբաշխությունը:
2016-10-13
ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 14-ին ողջ աշխարհը նշում է Ստանդարտացման համաշխարհային օրը
2016-09-24
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2016 թվականի սեպտեմբերի 11-14 մասնակցեց ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցած ԻՍՕ-ի (Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության) 39-րդ վեհաժողովին:
2016-09-24
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը 2016 թվականի սեպտեմբերի 11-14 մասնակցելով Պեկինում տեղի ունեցած ԻՍՕ-ի 39-րդ վեհաժողովին, առանձնակի հանդիպումներ ունեցավ ԻՍՕ-ի նախագահ պարոն Ժանգ Քսիաոգանգի, ԻՍՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակարատ պրն Քեվին ՄքՔինլիի, ...
2016-09-24
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2016 թվականի սեպտեմբերի 11-ին մասնակցեց ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցած ԻՍՕ-ի Զարգացող երկրների հարցերով մշտական կոմիտեի (ԴԵՎԿՕ) 50-րդ պլենար նիստին: 
2016-09-07
Շուրջ 25 երկրի ներկայացուցիչներ հանդիպեցին Ստոկհոլմում, Շվեդիայի ստանդարտների ինստիտուտում (SIS), ՝ քննարկելու և մշակելու նոր Միջազգային աշխատաժողովի համաձայնագիր (IWA) կաթիլային ոռոգման վերաբերյալ
2016-08-12
2016 թվականի օգոստոսի 11-ին տեղի ունեցավ ՍԱՐՄ ՏՀ 25 «Լույս և լուսավորում» տեխնիկական հանձնաժողովի անդրանիկ հիմնադիր նիստը։ Համագործակցելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կանաչ քաղաքային լուսավորություն» ծրագրի հետ, Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից իրականացվել էր հետազոտություն՝ լույսի և լուսավորման ոլորտում գործող նորմատիվ և ստանդարտացման փաստաթղթերով սահմանված պահանջների ու նորմերի վերաբերյալ...
2016-06-16
2016 թվ. հունիսի 14-ին Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում պաշտոնական հանդիպում ունեցավ Ամերիկայի ստանդարտացման ազգային մարմնի՝ ԱՆՍԻ ղեկավարության հետ:
Նորություններ
2017-05-20  Համագործակցության հուշագիր ASTM International-ի հետ
Կնքվեց Համագործակցության հուշագիր Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտի (SARM) և ASTM Internatio...
2017-03-10  Համագործակցության հուշագիր Սլովենիայի ստանդարտացման ինստիտուտի (SIST) հետ
Կնքվեց Համագործակցության հուշագիր Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտի (SARM) և Սլովենիայի ստան...
2017-03-09  ՀՀ կառավարության 2016 թվականի մրցանակաբաշխություն
Մարտի 3-ին տեղի ունեցավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Ստանդարտների ազգային ին...
2016-10-13  Ստանդարտացման համաշխարհային օր 2016
ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 14-ին ողջ աշխարհը նշում է Ստանդարտացման համաշխարհայի...
2016-09-24  Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) 39-րդ վեհաժողովը
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2016 թվականի սեպտ...
2016-09-24  Միջազգային համագործակցության ոլորտում նոր ձեռքբերումները
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը 2016 թվականի սեպտեմբերի 11-14 մասնակցելով Պեկինում ...
2016-09-24  ԻՍՕ-ի Զարգացող երկրների հարցերով մշտական կոմիտեի (ԴԵՎԿՕ) 50-րդ նիստը
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2016 թվականի սեպտ...
2016-09-07  Միջազգային աշխատաժողովի համաձայնագիր (IWA) կաթիլային ոռոգման վերաբերյալ
Շուրջ 25 երկրի ներկայացուցիչներ հանդիպեցին Ստոկհոլմում, Շվեդիայի ստանդարտների ինստիտուտում (SIS), ՝ ...
2016-08-12  Ստանդարտների ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ հիմնադրվեց «Լույս և լուսավորում» տեխ. հանձնաժողովը
2016 թվականի օգոստոսի 11-ին տեղի ունեցավ ՍԱՐՄ ՏՀ 25 «Լույս և լուսավորում» տեխնիկական հանձնաժողովի ան...
2016-06-16  Համագործակցության հուշագիր Ամերիկայի ստանդարտացման ազգային մարմնի ԱՆՍԻ հետ
2016 թվ. հունիսի 14-ին Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ...