ԻՍՕ -ի (Ստանդարտացման միջազգային կազմակերպություն) "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգային ինստիտուտի համատեղ ջանքերով 2011թ. նոյեմբերի 22-24 Երևանում կազմակերպվեց սեմինար` նվիրված ԻՍՕ 14001 "Շրջակա միջավայրի կառավարման համակարգ" ստանդարտի կիրառմանը:
Թեմայի ընտրությունը պատահական չէր: Թեև առաջին անգամ նշված ստանդարտն ընդունվել է Հայաստանում ազգային ստանդարտի կարգավիճակով դեռևս 2001թ.-ին, իսկ այնուհետև 2005թ.-ին փոխարինվել է ստանդարտի նոր տարբերակով, այդուհանդերձ շրջակա միջավայրի կառավարման համակարգի ներդրումը հայկական կազմակերպություններում լայն տարածում չունի: Բավական է նշել, որ մինչ այժմ ԻՍՕ 14001 ստանդարտով Հայաստանում սերտիֆիկացված կազմակերպությունների քանակը չի գերազանցում մեկ տասնյակը: Ցածր է մնում նաև ստանդարտի օգուտների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:
"Էկոլոգիա" եւ "էկոնոմիկա" հասկացությունների հիմքում նույն "էկո" արմատն է: Միայն թե 21-րդ դարում դրանք կարծես անհամատեղելի են դարձել: Մինչ ամբողջ աշխարհի բնապահպաններն ահազանգում են ոլորտի խնդիրների մասին, օրեցօր մեծ թափով զարգացող տնտեսությունն իր հետ բերում է նոր բնապահպանական մարտահրավերներ: "Տնտեսվարողները դեռևս անտեսում են էկոլոգիական քաղաքականությունը",- հիշեցնում են մասնագետները:
Միաժամանակ, էկոլոգիական խնդիրները Հայաստանում
գնալով սրանում, ինչը պայմանավորված է օդի աճող աղտոտվածությամբ, ապօրինի ծառահատումների
հետևանքով անտառածածկ տարածքների նվազմամբ, զարգացող հանքարդյունաբերության ոլորտի
շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությամբ, ջրային ռեսուրսների անհաշվենկատ օգտագործմամբ
և դրանց աղտոտվածության աճով և այլն: Գործնականում, աղտոտվածության առաջացման հիմնական
պատճառը կազմակերպությունների անպատասխանատու վարքն է շրջակա միջավայրի հանդեպ: Հայտնի
է, որ "մաքուր է ոչ թե այնտեղ, որտեղ մաքրում են, այլ այնտեղ, որտեղ չեն աղտոտում":
ԻՍՕ 14001 համաշխարհային մեծ հռչակ ունեցող ստանդարտը չափազանց արդյունավետ գործիք
է կազմակերպությունների էկոլոգիական խնդիրների համակարգված կառավարման համար: Ընդ որում,
այն ոչ թե պարտադրում է կազմակերպությանն ի հաշիվ իր միջոցների ձեռնարկել զանազան միջոցառումներ`
շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազեցնելու համար, այլ առաջարկում է այդ միջոցառումները
ձեռնարկել նաև որոշակի ֆինանսական օգուտներ ստանալու նպատակով: Այսինքն` էկոլոգիական
միջոցառումները համադրվում են կազմակերպության ֆինանսական օգուտների հետ: Հենց դա է
պատճառը, որ աշխարհի ավելի քան 120 երկրներում արդեն 500000-ից ավելի կազմակերպություններ
հաջողությամբ կիրառում են ստանդարտը:
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2011 թվականի սեպտ...
ԱՊՀ երկրներում արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու նպատակով 2005թ. նոյեմբերի 25...
ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագրի շրջանակներում 2011թ. հուլիսի 6-10 իրականացվեց ՍԱՐՄ-ի գործառույթն...
Ստանդարտների ազգային ինստիտուտը, "Հայասի գրուպ" և "Փ.Աբաջան" ՍՊԸ ընկերությունների հետ 2011թ. հուլիսի...
2011 թ. հուլիսի 18-ից օգոստոսի 5-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգոնոոսֆերային հետազոտու...
Նախորդ