
Սույն թվականի մարտի 11-ին Ստանդարտների ազգային ինստիտուտ էր այցելել Երևանի քաղաքապետ պարոն Գագիկ Բեգլարյանը: Այցի հիմնական նպատակն էր քննարկել Ստանդարտների ազգային ինստիտուտի և Երևանի քաղաքապետարանի համագործակցության հիմնական ուղղությունները` Երևան քաղաքի տարբեր խնդիրների կարգավորման ուղղությամբ:
Ինստիտուտն անցած 3-4 տարիների ընթացքում արդեն իսկ մշակել է մի շարք տեխնիկական իրավական ակտերի նախագծեր, որոնք հավանության են արժանացել ՀՀ կառավարության կողմից և զգալիորեն նպաստել են Երևան քաղաքում առկա մի շարք խնդիրների կարգավորմանը: Օրինակ, Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերում շահագործվող վերելակների անվտանգության պահանջների սահմանման նպատակով Ինստիտուտը շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակել է ,,Վերելակների և դրանց շահագործման անվտանգության պահանջների վերաբերյալ,, տեխնիկական կանոնակարգը, որը գործում է 2007թ.-ից: Մշակվել է նաև ,,Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների էկոլոգիական անվտանգության,, տեխնիկական կանոնակարգը, որի կիրառումը նպաստում է ավտոմեքենաներից վնասակար արտանետումների նվազեցմանը:
Ներկայումս մշակման փուլում է գտնվում նաև ,,Էլեկտրական լուսավորությանը ներկայացվող պահանջների վերաբերյալ,, տեխնիկական կանոնակարգը, որը կնպաստի Երևան քաղաքում և այլ վայրերում ներքին և արտաքին էլեկտրական լուսավորության ցանցերի նախագծմանը, կառուցմանը, տեխնիկական և անվտանգ շահագործմանը, էներգաարդյունավետ լուսատուների կիրառմանը` միջազգային նորմերին և պահանջներին համապատասխան:
Երևանի քաղաքապետ Գ.Բեգլարյանը և Ինստիտուտի տնօրեն Ե.Ազարյանը քննարկեցին համագործակցության հնարավորությունները` Երևան քաղաքում և քաղաքապետարանի համակարգում գործող կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման համար: Առաջարկվեց նպաստել այդ կազմակերպություններում միջազգային մեծ համբավ ունեցող և շատ կարևոր որակի և էկոլոգիական կառավարման համակարգերի ներդրմանը և հնարավոր սերտիֆիկացմանը: Մասնավորապես, որակի կառավարման համակարգերը
(ԻՍՕ 9001) նպաստում են կազմակերպության շահութաբերության բարձրացմանը և որակյալ ապրանքների ու ծառայությունների ստեղծմանը: Իսկ էկոլոգիական կառավարման համակարգերի ներդրումը (ԻՍՕ 14001) էապես կկարգավորի քաղաքի էկոլոգիական իրավիճակը, քանի որ աղտոտող կազմակերպություններում շարունակաբար կբարելավվի օդի, ջրային և հողային ռեսուրսների աղտոտման կառավարումը:
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների
ազգային ինստիտուտի համատեղ ջանքերով 2011թ. նոյեմբերի 22-24 Երևանում կազմակերպվեց
սեմինար
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2011 թվականի սեպտ...
ԱՊՀ երկրներում արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու նպատակով 2005թ. նոյեմբերի 25...
ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագրի շրջանակներում 2011թ. հուլիսի 6-10 իրականացվեց ՍԱՐՄ-ի գործառույթն...
Ստանդարտների ազգային ինստիտուտը, "Հայասի գրուպ" և "Փ.Աբաջան" ՍՊԸ ընկերությունների հետ 2011թ. հուլիսի...
2011 թ. հուլիսի 18-ից օգոստոսի 5-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգոնոոսֆերային հետազոտու...
Նախորդ