2011 թ. հուլիսի 18-ից օգոստոսի 5-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգոնոոսֆերային
հետազոտությունների կենտրոնում Իտալիայի Tuscia համալասարանի նախաձեռնությամբ և նույն համալսարանի փորձագետ
- թրեյներների կողմից կազմակերպվեց սննդամթերքի որակի և անվտանգության
համընդգրկուն խնդրին նվիրված ամառային դպրոց` "Սննդամթերքի անվտանգության ոլորտում
ունակությունների զարգացում (CABUFOSE)" թեմայով սեմինար-թրեյնինգի անցկացմամբ:
Առանձին օրեր նվիրվեցին սննդամթերքի հիգիենայի,
փաթեթավորման, կենսաբանական, քիմիական և ֆիզիկական վտանգների, սննդամթերքի
արտադրությունում ռիսկերի կառավարման HACCP համակարգի պահանջների ներկայացմանը:
Սեմինար - ուսուցմանը մասնակցեցին Ստանդարտների ազգային
ինստիտուտից` Ուսումնական կենտրոնի պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր,
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ Հ. Բատիկյանը և նույն ինստիտուտի
ստանդարտացման բաժնի առաջատար մասնագետ Ա. Աղաջանյանը: Ուսուցումն ավարտվեց
մասնակիցներին սերտիֆիկատների շնորհման հանդիսավոր արարողությամբ, որը տեղի
ունեցավ Հայաստանում Իտալիայի դեսպանատանը:
Սերտիֆիկատները հանձնեց Իտալիայի դեսպան Բռունո
Սկապինին: Արարողությանը ներկա էին Գյուղատնտեսության փոխնախարար Ռ.Մակարյանը,
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ա.Բախչագուլյանը, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային
կենտրոնի տնօրեն Ա.Սաղաթելյանը, ՀՀ վարչապետի
խորհրդական Դ.Պիպոյանը և ուրիշներ:
Մասնակիցները առիթ ունեցան ծանոթանալու Իտալիային`տեսաֆիլմի միջոցով և նաև
օգտվելու դեսպանի հյուրասիրությունից:
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների
ազգային ինստիտուտի համատեղ ջանքերով 2011թ. նոյեմբերի 22-24 Երևանում կազմակերպվեց
սեմինար
ԻՍՕ նախագահ Բ.Ալյոշինի և ՌԴ Տեխնիկական կանոնակարգման ու չափագիտության դաշնային գործակալության պետ Գ....
"Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի ա...
2012 թ մարտի 13-14-ը Ռուսաստանի Դաշնությանում ` քաղաք Մոսկվայում, Տեխնիկական կարգավորման և չափ...
Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն Ե.Ազարյանը 2012թ. մարտի 15-16 ք.Ժնևում, Շվեցարիա, մասն...
Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն Ե.Ազարյանը 2012թ. հունվարի 12-13 մասնակցեց ԻՍՕ-ի Խորհր...
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...
Նախորդ