Եվրոպական ստանդարտացման նվաճումները` Լիսաբոնյան օրակարգից մինչև ԵՄ 2020 Ռազմավարություն

Մալթայի Ստանդարտների Ազգային Մարմնի հովանավորությամբ Մալթայում հունիսի 1-2-ը տեղի ունեցավ ՍԵՆ-ի 36-րդ և ՍԵՆ-ՍԵՆԵԼԵԿ-ի 6-րդ ամենամյա վեհաժողովը, որոնց մասնակցում էր նաև Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ: Զեկույցները և փորձագիտական քննարկումները նպատակաուղղված էին վերանայելու Եվրոպական ստանդարտացման զարգացումը անցած տասնամյակում և դրա հարմարվողականությունը ծագող մարտահրավերներին` մինչև 2020 թվականը նվաճման ենթակա Եվրոպայի կողմից սահմանված նպատակներին հաջողությամբ արձագանքելու առումով: Քննարկումների այդպիսի ուղղվածության ընտրությունը պայմանավորված էր "Լիսաբոնի Օրակարգի" կամ "Լիսաբոնի Ռազմավարության" իրականացման արդյունքների քննարկմամբ: Լիսաբոնի օրակարգը ստորագրվել է 2000թ.-ին և սահմանում է Եվրամիության երկրների համար առևտրի խթանման, բարելավման, շուկայի զարգացման և արտադրանքի մրցունակության բարձրացման ռազմավարական նպատակներ 2000-2010թթ ժամանակահատվածի համար: Հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ Եվրամիության շրջանակներում վերջին տարիներին ծավալված քննարկումների համաձայն, համարվում է, որ այդ օրակարգը պարունակում էր շատ բարդ նպատակներ, ինչի հետևանքով օրակարգը համարվում է ձախողված: Ներկայումս Եվրամիության երկրները քննարկում են Լիսաբոնի օրակարգի ձախողման պատճառները և քննարկում են նոր 2010-2020թթ. ռազմավարության ընդունման հարցը:

Ի տարբերություն այլ ոլորտների համար Լիսաբոնի օրակարգով սահմանված նպատակների ձախողմանը, ստանդարտացումն, այդուհանդերձ, արձանագրել է զգալի նվաճումներ: Ստանդարտացման շնորհիվ ձեռք բերված տնտեսական օգուտները դժվար է գերագնահատել: Այսպես, 2005թ. Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից իրականացված հետազոտության համաձայն 1948թ. ի վեր ստանդարտները ՄԲ տնտեսությունում տարեկան ունեցել են 2.5 մլրդ բրիտանական ֆունտի ներդրում և ապահովել են աշխատուժի արտադրողականության 13% աճ: Ավելին, Գերմանական Ստանդարտների ինստիտուտի կողմից 2000թ. իրականացված մակրոտնտեսական վերլուծությունը ցույց է տալիս, որ ստանդարտացման տնտեսական օգուտները մոտավորապես կազմել են ՀՆԱ-ի 1%-ը: Ֆրանսիայի և Դանիայի համանման հետազոտությունները արձանագրել են միևնույն արդյունքները:

Վեհաժողովի ընթացքում Մալթայի վարչապետը, մասնավոր և հանրային հատվածը ներկայացնող խոսնակները և քննադատները ներկայացրեցին այն հիմնական նվաճումները, որ ձեռք էին բերվել ստանդարտացման շնորհիվ արդյունաբերական մրցակցությանը և Եվրոպական քաղաքականությանը աջակցման միջոցով: Նրանք արտահայտեցին նաև տնտեսության վերականգնմանը աջակցելու և զարգացող տնտեսությունների կարիքներին արձագանքելու ստանդարտացման ներուժի վերաբերյալ իրենց ակնկալիքները:

Զեկույցները ցույց տվեցին, որ շատ բան է կատարվել գիտելիքի վրա հիմնված և կայուն աճի նվաճման համար, ընդգծելով ստանդարտացման դերը գիտելիքի ու նորարարության և շուկայի փոխկապակցման, ինչպես նաև համաշխարհային մակարդակով Եվրոպական մրցունակության խթանման գործում: Այս առումով ՍԵՆ-ը և ՍԵՆԵԼԵԿ-ը վերահաստատել են իրենց պարտավորությունը ամրապնդել իրենց կապը գիտահետազոտական կառույցների հետ և խթանել հետազոտությունների և հայտնագործությունների արդյունքների փոխանցումը ստանդարտացման ոլորտ: Եվրոպական Ստանդարտացման Կազմակերպությունները համակարգել են իրենց գործողությունները գործունեության մի շարք ոլորտներում Եվրոպայի առաջատար դիրքը ամրագրելու նպատակով համապատասխան գործիքակազմի ապահովման համար: Էլեկտրական փոխադրամիջոցները, նորարարական էներգահամակարգերը և նորարարական չափող սարքավորումները այդ ոլորտներից մի քանիսն են միայն, որտեղ նախաձեռնվել են ստանդարտացման աշխատանքներ և ակնկալվում են խոստումնալից արդյունքներ:

Աջակցելով աշխարհում ամենամրցունակ գիտելիքահեն տնտեսություն ունենալու և աճի խթանման վերաբերյալ Լիսաբոնյան Օրակարգի նպատակներին, ՍԵՆ-ը և ՍԵՆԷԼԵԿ-ը ջանացել են առաջ քաշել մի արդյունաբերական քաղաքականություն, որը բարելավում է բոլոր շահագրգիռ կողմերի` ՓՄՁ-ներից մինչև բազմազգային ընկերությունների մրցակցությունը ազգային և համաշխարհային մակարդակներով: Ընդգծվել են ստանդարտացման տնտեսական օգուտները բիզնեսի և ամբողջ տնտեսության համար, արձանագրելով ՀՆԱ-ի 25 աճի ցուցանիշը: Սա օգուտներ է մատուցում ոչ միայն բիզնեսի, այլև ողջ հասարակության համար:

Եվրոպական ստանդարտների քանակության աճը նպաստել է նաև սպառողների անվտանգության բարձրացմանը, որոնց ավելացող կարիքները ներկայացվել են ստանդարտացման աշխատանքներում: Մատչելիության պահանջները ստանդարտացման գործունեության հիմքն են: Ավելին, եվրոպական ստանդարտացման հիմնական սկզբունքներն հիմնված են ազգային լիազորման և մասնավոր-պետական համագործակցության վրա, երաշխավորելով սպառողների պատշաճ ներկայացվածությունը ստանդարտացման աշխատանքներում և ամրակայելով անվտանգ արտադրանքները Եվրոպական շուկայում:

Վեհաժողովի ընթացքում քննարկվեցին Եվրոպական ստանդարտացման ապագայի վերաբերյալ քաղաքականություն մշակողների բազմաթիվ ընթացիկ նախաձեռնությունները և դրանց վերաբերյալ ստանդարտացման կառույցների արձագանքները: Արդյունաբերությունը և ստանդարտացման փորձագետները օգտագործեցին այս հնարավորությունը, որպեսզի արտահայտեն իրենց հզոր աջակցությունը մեկ բացառիկ Միասնական Օրենք ապահովելու գործում, եթե որոշվի փոփոխել օրենսդրությունը:

Համակարգն անկախ է, նորարարական, համապարփակ, գործուն ու արդյունավետ, և այս արժեքները հավաստում են դրա համապատասխանությունը շուկայի պահանջներին: ՍԵՆ-ը և ՍԵՆԵԼԵԿ-ը այժմ կողմնորոշված են դեպի նորարարություն և միջազգայնացում, որպեսզի աջակցեն Միասնական Շուկայի ուժեղացմանը և առաջնորդեն Եվրոպան հաջորդ տասնամյակ` ապահովելով ԵՄ 2020 ռազմավարության հավակնոտ նպատակների նվաճումը:

Միաժամանակ, Հայաստանի, որպես ԵՄ հարևանող երկրի քաղաքականությունն է ետ չմնալ միջազգային զարգացումներից, օգտվել ընձեռնված հնարավորությունից և Հայաստանի տնտեսության մեջ ներդնել Եվրոպական լավագույն փորձը, գիտելիքները ու նորարարությունները: Այս առումով հատկապես կարևորվում է սերտ համագործակցությունը Եվրոպական ստանդարտացման կառույցների հետ և Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերի համար ազգային ստանդարտների ներդաշնակեցումը Եվրոպական ստանդարտներին: Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը մի շարք հանդիպումներ ունեցավ Եվրոպական ստանդարտացման կառույցների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին համագործակցության ակտիվացման խնդիրները:


Ձախից
աջ` ՍԱԻ Տնօրեն Ե.Ազարյան, ՍԵՆ նախագահ Խուան Կառլոս Լոպեզ Ագուի




Ձախից
աջ` ՍԱԻ Աշխատակազմի ղեկավար Գ.Նազարյան, ԴԻՆ նախագահ Թորսթեն Բահկե, ՍԱԻ Տնօրեն Ե.Ազարյան, ԱՖՆՕՐ նախագահ Օլիվիեր Փեյրատ, Մալթայի ստանդարտացման մարմնի նախագահ Ֆրանսիս Ֆարուջիա

Ձախից աջ` Մոլդովայի Ստանդարտների և չափագիտության ազգային ինստիտուտի տնօրեն Վ.Դրագոնցեա, ՍԱԻ Տնօրեն Ե.Ազարյան, Բելառուսի Ստանդարտացման կոմիտեի պետ Վ.Կորեշկով և Բելառուսի պատվիրակության անդամներ

Ձախից աջ` ՍԱԻ Աշխատակազմի ղեկավար Գ.Նազարյան, Նիդերլանդների Ստանդարտների ինստիտուտի տնօրեն Յան Ուեսելջիկ, ՍԱԻ Տնօրեն Ե.Ազարյան, ՍԵՆ ներկայացուցիչ

Ձախից աջ` ՍԱԻ Աշխատակազմի ղեկավար Գ.Նազարյան, Շվեդիայի Ստանդարտների ինստիտուտի տնօրեն Լարս Ֆլինկ, ՍԱԻ Տնօրեն Ե.Ազարյան

Ձախից աջ` Մալթայի ստանդարտացման մարմնի նախագահ Ֆրանսիս Ֆարուջիա, ՍԱԻ Տնօրեն Ե.Ազարյան


Այլ Նորություններ
2011-11-29

ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգային ինստիտուտի համատեղ ջանքերով 2011թ. նոյեմբերի 22-24 Երևանում կազմակերպվեց սեմինար

2011-11-29
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգային ինստիտուտի համատեղ ջանքերով 2011թ. նոյեմբերի 22-24 Երևանում կազմակերպվեց սեմինար` նվիրված ԻՍՕ 14001 "Շրջակա միջավայրի կառավարման համակարգ" ստանդարտի կիրառմանը
2011-11-17
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է
2011-11-11
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտության Ազգային Ինստիտուտ) ծրագրի մեկնարկային և իրազեկմանը նվիրված կոնֆերանս
2011-10-14
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման համաշխարհային օրը
2011-09-28
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2011 թվականի սեպտեմբերի 19-24 մասնակցեց Հնդկաստանի Դելի քաղաքում տեղի ունեցած ԻՍՕ-ի` Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության 34-րդ վեհաժողովին 
2011-09-01
ԱՊՀ երկրներում արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու նպատակով 2005թ. նոյեմբերի 25-ին ԱՊՀ մասնակից երկրների կառա­վարու­թյունների ղեկավարների Խորհրդում որոշվեց սահմանել  "Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ԱՊՀ երկրների մրցանակաբաշխություն" 
2011-08-25
ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագրի շրջանակներում 2011թ. հուլիսի 6-10 իրականացվեց ՍԱՐՄ-ի գործառույթների գնահատումը
2011-08-15
Ստանդարտների ազգային ինստիտուտը, "Հայասի գրուպ" և "Փ.Աբաջան" ՍՊԸ ընկերությունների հետ 2011թ. հուլիսի 15-ին Ուկրաինայի Կիև քաղաքում մասնակցեց "Թոփ Թեն Ավարդ" (Top Ten Award) միջազգային մրցանակաբաշխությանը և արժանացավ ոսկե մրցանակի:
2011-08-10
2011 թ. հուլիսի 18-ից օգոստոսի 5-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգոնոոսֆերային հետազոտու­թյունների կենտրոնում Իտալիայի Tuscia համալասարանի  նախաձեռնու­թյամբ կազմա­կերպ­վեց սննդամթերքի որակի և անվտանգության խնդրին նվիրված ամառային դպրոց
Նորություններ
2011-11-29  ԻՍՕ 14001 "Շրջակա միջավայրի կառավարման համակարգ" թեմայով ԻՍՕ-ի կողմից կազմակերպված սեմինար Երևանում
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
2011-11-29  Շարունակություն ԻՍՕ 14001 "Շրջակա միջավայրի կառավարման համակարգ" թեմայով սեմինար
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
2011-11-17  Սեյսմիկ անվտանգության ոլորտի ստանդարտները օգնում են պաշտպանվել երկրաշարժերից
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011-11-11  PTB ծրագիր՝ Հարավային Կովկասում ենթակառուցվածքի կատարելագործում
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
2011-10-14  Ստանդարտներն օգնում են ձևավորել վստահությունն աշխարհում
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...
2011-09-28  Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) 34-րդ վեհաժողովը
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2011 թվականի սեպտ...
2011-09-01  Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ԱՊՀ երկրների III մրցանակաբաշխութուն
ԱՊՀ երկրներում արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու նպատակով 2005թ. նոյեմբերի 25...
2011-08-25  Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) գնահատումը ԻՍՕ ԻՀԾ շրջանակներում
ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագրի շրջանակներում 2011թ. հուլիսի 6-10 իրականացվեց ՍԱՐՄ-ի գործառույթն...
2011-08-15  Ստանդարտների ազգային ինստիտուտին շնորհվեց "Թոփ Թեն Ավարդ" ոսկե մրցանակ
Ստանդարտների ազգային ինստիտուտը, "Հայասի գրուպ" և "Փ.Աբաջան" ՍՊԸ ընկերությունների հետ 2011թ. հուլիսի...
2011-08-10  Սննդամթերքի անվտանգության ոլորտում ունակությունների զարգացում
2011 թ. հուլիսի 18-ից օգոստոսի 5-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգոնոոսֆերային հետազոտու...