![]() | ![]() |
Վեհաժողովին մասնակցեց նաև
Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն պրն. Ենոք Ազարյանը: Ավելին,
մասնակիցների թվում էին նաև Եվրահանձնաժողովի և Եվրոպական ազատ առևտրի
համաձայնագրի (EFTA) քարտուղարության ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպական
կազմակերպությունների և առևտրային ասոցիացիաների պատվիրակությունները:
Վեհաժողովը հյուրընկալվեց
Լեհաստանի ստանդարտացման կոմիտեի (PKN) կողմից, որը ՍԵՆ-ի և ՍԵՆԵԼԵԿ-ի լիիրավ
անդամ է: Վեհաժողովը տեղի ունեցավ Լեհաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար
պարոն Վալդեմար Փոլակի և Կրակովի քաղաքապետ պարոն Յասեկ Մայխրովսկու բարձր հովանու
ներքո, ինչը ևս մեկ անգամ ընդգծեց վեհաժողովի կարևորությունը և
հանդիսավորությունը: Դա այս տարվա ամենակարևոր իրադարձությունն էր Եվրոպական
ստանդարտացման համար:
Վեհաժողովի ընթացքում
Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ե.Ազարյանը մի շարք
հանդիպումներ ունեցավ այլ երկրների պատվիրակությունների հետ, որոնց ընթացքում
հնարավոր եղավ քննարկել համագործակցության հիմնախնդիրները: Այդուհանդերձ, վեհաժողովի ամենակուլմինացիոն
իրադարձությունը բաց ասամբլեան էր, որը նվիրված էր նորարարությանը և ստանդարտացման
հետ դրա առնչություններին:
Եվրոպական քաղաքականության,
գիտության, արդյունաբերության և ստանդարտացման ներկայացուցիչները մասնակցեցին բաց
ասամբլեայի քննարկումներին: Ասամբլեան եկավ այն եզրահանգմանը, որ մասնակից կողմերի
միջև նորարարության և ստանդարտացման վերաբերյալ երկխոսությունը հիմնարար է և
անհրաժեշտ, և որ դա նպաստում է իրազեկության բարձրացմանը և գիտելիքի ընդլայնմանը,
ինչը կարող է լայնորեն կիրառվել կյանքի տարբեր ասպարեզներում:
Թե´ մասնակիցները, թե´
կազմակերպիչները համարում են, որ ՍԵՆ-ՍԵՆԵԼԵԿ 7-րդ ամենամյա վեհաժոովը շատ հաջող
էր: Այս վեհաժողովի ընթացքում կայացված որոշումները զգալի ազդեցություն կունենան
Եվրոպական Ստանդարտացման Համակարգի (ESS) ապագայի վրա:
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների
ազգային ինստիտուտի համատեղ ջանքերով 2011թ. նոյեմբերի 22-24 Երևանում կազմակերպվեց
սեմինար
ԻՍՕ նախագահ Բ.Ալյոշինի և ՌԴ Տեխնիկական կանոնակարգման ու չափագիտության դաշնային գործակալության պետ Գ....
"Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի ա...
2012 թ մարտի 13-14-ը Ռուսաստանի Դաշնությանում ` քաղաք Մոսկվայում, Տեխնիկական կարգավորման և չափ...
Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն Ե.Ազարյանը 2012թ. մարտի 15-16 ք.Ժնևում, Շվեցարիա, մասն...
Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն Ե.Ազարյանը 2012թ. հունվարի 12-13 մասնակցեց ԻՍՕ-ի Խորհր...
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...


Նախորդ