Եվրոպական ստանդարտները բարելավում են Եվրոպացիների կյանքի որակը։ CEN-ը` Եվրոպական ստանդարտացման կոմիտեն հիմնադրվել է 1961թ.-ին և այդ ժամանակվանից ի վեր զբաղվում է Եվրոպական ստանդարտների մշակմամբ ու կիրառմամբ։ Այդ ստանդարտները չափելի օգուտներ են ապահովում մասշտաբների տնտեսման, մրցակցության բարելավման և ապրանքների ու ծառայությունների փոխգործակցության աճի շնորհիվ։
Եվրոպական Խորհրդի 1985թ. մայիսի որոշմամբ հստակ տարանջատվեցին Եվրոպական Միության, Եվրոպական Ազատ Առևտրի Տարածքի և Ստանդարտացման կազմակերպությունների պարտականությունները։ Այդ որոշումը պատմության մեջ մտավ «Նոր Մոտեցում» անվամբ, որի հիմնական գաղափարը տարբեր Եվրոպական երկրների ստանդարտների ներդաշնակեցումն էր ու ազատ առևտրի պայմանների ստեղծումը։ Այդ ժամանակվանից ի վեր ՍԵՆ-ը, Եվրոպական Էլեկտրատեխնիկական Ստանդարտացման Կոմիտեն (ՍԵՆԵԼԵԿ) և Եվրոպական Հեռահաղորդակցության Ստանդարտների Ինստիտուտը (ԵՏՍԻ) իրենց համատեղ աշխատանքով նպաստում են Եվրոպական շուկայում ապրանքների ու ծառայությունների ազատ տեղարշարժին։ ՍԵՆ-ը բաղկացած է 30 անդամ ազգային մարմիններից, որոնք Եվրամիության անդամ երկրների համապատասխան ստանդարտացման կազմակերպություններն են, ինչպես նաև 7 գործընկեր անդամներից և 2 խորհրդատու կազմակերպություններից։ Բացի նշված հիմնական անդամներից, ՍԵՆ-ը նաև համագործակցում է ոչ Եվրամիության տարածքի երկրների հետ և Եվրամիության անդամ դառնալ կամ Եվրոպական շուկայի պահանջներին ազգային պահանջները ներդաշնակեցնել ցանկացող որոշ երկրների ստանդարտացման կազմակերպություններին տրամադրում է գործակցող անդամի կարգավիճակ։
Հայաստանի Եվրոպական ինտեգրումը ներկայումս ռազմավարական նշանակություն ունի և պետական քաղաքականության օրակարգային հարցերից է։ Այս առումով, Հայաստանը սկսած 2007թ.-ից հանդիսանում է ՍԵՆ-ի գործակցող անդամ։ Հարկ է նշել, որ նախկին Խորհրդային Միության երկրներից ՍԵՆ-ի գործակցող անդամ են նաև Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան։ Սակայն այս անդամակցությունն ինքնանպատակ չէ։ Դրա գլխավոր առաքելությունը Եվրոպական և ազգային ստանդարտների ներդաշնակեցումն է։ Կարելի է ասել, որ ստանդարտներն առևտրի միջազգային լեզուն են։ Ապրանքների, ծառայությունների և փորձարկման մեթոդների միասնական պահանջների պահպանումը խթանում է միջազգային առևտուրը։ Եվրոպական ստանդարտներին համահունչ տեղական ապրանքների ու ծառայությունների արտադրությունը նպաստում է Հայաստանի ու Եվրոպական երկրների միջև առևտրի խթանմանը։ Բացի այդ, ինչպես հայտնի է Հայաստանը անդամակցում է Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանը, որի «Առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին համաձայնագիրը» ներառում է նաև միջազգային ստանդարտների մշակման, հաստատման ու կիրառման պահանջը։ ԱՀԿ-ն ցուցում է տալիս օգտագործել միջազգային ստանդարտները որպես տեխնիկական կարգավորման հիմք, իսկ համաձայնագրի բոլոր կողմերը գերակայություն են տալիս միջազգային ստանդարտների կիրառմանը` ազգային ստանդարտների մշակման համար, ըստ նպատակահարմարության։
Վերջերս` 2009թ. հունիսի 29-ից հուլիսի 2-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցավ ՍԵՆ-ի 35-րդ տարեկան վեհաժողովը, որը համատեղվում էր նաև ՍԵՆ-ի ու ՍԵՆԵԼԵԿ-ի 5-րդ տարեկան համատեղ ժողովի հետ։ Այդ միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 50 երկրներից ժամանած պատվիրակություններ, որոնց թվում էր նաև Հայաստանի պատվիրակությունը։ Հայաստանի պատվիրակության անդամներն էին Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ տնօրեն Ե.Ազարյանը և աշխատակզմի ղեկավար Գ.Նազարյանը։
Հարկ է նշել, որ յուրաքանչյուր տարի ՍԵՆ-ի ու ՍԵՆԵԼԵԿ-ի ընդհանուր վեհաժողովի անցկացման համար ընտրվում է որևէ յուրահատուկ, Եվրոպական տարածաշրջանի համար խիստ արդիական թեմա։ Այս տարվա հուլիսի 1-ին կայացած վեհաժողովի թեման էր «Էներգիայի կայուն օգտագործումը»։ Ներկայիս պայմաններում աշխարհի գրեթե բոլոր երկրները մտահոգված են օրեցօր ավելի սրացող կլիմայական պայմաններով, մթնոլորտի աղտոտման խնդիրներով, բնական միջավայրի կորստով, CO2 գազերի ծավալի աճով և այլն։ Եվրոպական երկրները ներկայումս կանգնած են էներգիայի պահանջի զգալի աճի խնդրի առջև։ Ըստ կանխատեսումների, մինչև 2030թ. Եվրամիության տարածքում էներգիայի պահանջը կաճի մոտ 1.6 անգամ։ Կարևորագույն խնդիր է դառնում ապահովել էներգիայի արտադրությունը վերականգնվող էներգաարտադրող աղբյուրների հաշվին` քամու, արևի, ջրի, գեոթերմալ և այլ էներգիա։
Ընտրված թեման լավագույնս համապատասխանում էր թե՛ ՍԵՆԵԼԵԿ-ին, որը մշակում է էներգախնայող տեխնոլոգիական ստանդարտներ, թե՛ ՍԵՆ-ին, որը մշակում է էներգիայի կառավարման համակարգերի ստանդարտներ։ Քննարկումները բաժանված էին երեք առանձին թեմատիկ խմբերի և յուրաքանչյուր երկիր` ըստ իրեն նախապատվության, ընտրում էր այս կամ այն խմբում նիստերին մասնկացությունը։ Հայկական պատվիրակությունը մասնակցեց, մասնավորապես, «էներգիայի կառավարում» և «Էներգիայի վերականգնվող աղբյուրներ» խմբերում նիստերին։ Էներգիայի կառավարման վերաբերյալ նիստում առաջին անգամ հայտարարվեց ողջ Եվրամիության տարածքում ԵՆ16001 «Էներգիայի կառավարման համակարգեր» նոր ստանդարտի կիրառման մասին։ Այդ ստանդարտը մշակվել է ԻՍՕ9001 և ԻՍՕ14001 ստանդարտների հիման վրա և լրացնում է դրանք։ Այն ուղղված է կոնկրետ էներգախնայողության խնդրին և կոչված է ապահովելու ԵՄ 2006/32/EC դիրեկտիվի պահանջների ապահովմանը։
«Էներգիայի վերականգնվող աղբյուրներ» նիստում ներկայացվեց Եվրոպական առաջատար ընկերությունների հայտնագործությունները և տեխնիկական նորույթները արևի էներգիայի, գեոթերմալ էներգիայի և քամու էներգիայի ոլորտներում։
Ընդհանուր առմամբ, բոլոր քննարկումները շատ հետաքրքրաշարժ էին, որոնք այնուհետև ամփոփվեցին ընդհանուր պլենար նիստում։
Հուլիսի 2-ին էլ կայացավ ՍԵՆ-ի 35-րդ գագաթնաժողովը, որի ժամանակ ներկայացվեց և հաստատվեց ՍԵՆ-ի 2008թ. տարեկան հաշվետվությունը և հաջորդ 2010-2011թթ. ժամկետի համար վերընտրվեց ՍԵՆ-ի ներկայիս նախագահ պրն. Խուան Կարլոս Լոպեզ Ագուին։ Հարկ է նշել, որ 2008թ. գործունեության արդյունքներով ՍԵՆ-ը հրապարակել է 1144 նոր Եվրոպական ստանդարտներ, իսկ ընդհանուր Եվրոպական ստանդարտների թիվը ներկայումս կազմում է 13330։ Համեմատության համար նշենք, որ օրինակ 1992թ. կար ընդամենը 901 Եվրոպական ստանդարտ։ Այդ թվերը վկայում են ՍԵՆ-ի կողմից իրականացված հսկայածավալ աշխատանքների մասին։ ՍԵՆ-ի տարեկան հաշվետվությանը կարելի է ծանոթանալ http://www.cen.eu/ կայքից։
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների
ազգային ինստիտուտի համատեղ ջանքերով 2011թ. նոյեմբերի 22-24 Երևանում կազմակերպվեց
սեմինար
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2011 թվականի սեպտ...
ԱՊՀ երկրներում արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու նպատակով 2005թ. նոյեմբերի 25...
ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագրի շրջանակներում 2011թ. հուլիսի 6-10 իրականացվեց ՍԱՐՄ-ի գործառույթն...
Ստանդարտների ազգային ինստիտուտը, "Հայասի գրուպ" և "Փ.Աբաջան" ՍՊԸ ընկերությունների հետ 2011թ. հուլիսի...
2011 թ. հուլիսի 18-ից օգոստոսի 5-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգոնոոսֆերային հետազոտու...
Նախորդ