Մարտի 25-ից 26-ը Երևանում տեղի ունեցած սոցիալական պատասխանատվության (ՍՊ) սեմինար
Սեմինարը կազմակերպվել էր Ստանդարտների ազգային ինստիտուտի և Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) կողմից: Այն վերաբերում էր ԻՍՕ 26000 ,,Սոցիալական պատասխանատվության ուղեցույց,, միջազգային ստանդարտի նախագծին:
Սեմինարին մասնակցում էին 40 հոգի` շուրջ 10 կազմակերպությունից:
 
 
Սեմինարը վարում էր պրն. Մարտին Նեուրեյթերը Ավստրիայից, որը հանդիսանում է ԻՍՕ-ի տեխնիկական կառավարման բյուրոյի սոցիալական պատասխանատվության աշխատանքային խմբի 6-րդ տեխնիկական խմբի պատասխանատուն:
 
 
Կազմակերպությունների կայուն գործունեության համար անհրաժեշտ է ոչ միայն ապահովել սպառողի պահանջները բավարարող արտադրանք և ծառայություն և չվտանգել շրջակա միջավայրը, այլ նաև գործել սոցիալապես պատասխանատու ձևով: Նման գործելակերպը պարտադրվում է գնորդի, սպառողի, կառավարության, միությունների և հասարակության կողմից: Միևնույն ժամանակ կազ­մա­կերպության հեռատես ղեկավարները հասկանում են, որ շարունակական հաջողությունը պետք է հիմնվի վստահելի բիզնես փորձի և այնպիսի գոր­ծողությունների կանխման վրա, ինչպիսիք են սխալ հաշվարկը և աշխատուժի շահագործումը: Մի կողմից եղել են ՍՊ-ի սկզբունքների վերաբերյալ հայտարարություններ, մյուս կողմից կան բազմաթիվ անհատական ՍՊ ծրագրեր և նախաձեռնություն­ներ: Խնդիրն այն է, թե ինչպես գործնականում կիրառել այդ սկզբունքները և ապահովել սոցիալական պատասխանատվության արդյունավետ ներդրումն այն դեպքում, երբ նույնիսկ “սոցիալական պատասխանատվություն” հասկացությունը կարող է տարբեր ծրագրերում տարբեր կերպ ընկալվել: Նախորդ նախաձեռ­նությունները կենտրոնացած են եղել ,,կորպորատիվ սոցիալական պատասխա­նատվության,, վրա, մինչդեռ ԻՍՕ 26000 ստանդարտը կապահովի ՍՊ ուղեցույց ոչ միայն բիզնես կազմակերպությունների, այլ նաև հանրային ոլորտի կազմակերպությունների համար: ԻՍՕ 26000 ստանդարտը կբացահայտի ,,սոցիալական պատասխանատվություն,, հասկացության համապարփակ նշանակությունը և կօգնի կազմակերպություններին որոշել այն գործողությունները, որոնք ուղղված են սոցիալական պատասխանատվության ապահովմանը:

 
Սեմինարի նպատակն էր.
- ԻՍՕ 26000 ստանդարտի մասին ընդհանուր պատկերացման և ,,սոցիա­լական պատասխանատվություն,, հասկացության ընկալման ապահովումը (ստանդարտի հայեցակարգերը և կարևորությունը);
- Հայաստանի կազմակերպությունների համար ստանդարտի բովանդակության քննարկումը;
- հետագա քայլերի մշակումը և շահագրգիռ կողմերի կողմից ստանդարտի ճիշտ ընկալումը, ինչպես նաև ռազմավարության մշակումը սոցիալական պատասխանատվության համար:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր` կապված սոցիալական պատասխանատվության հայեցակարգին ինտեգրման առավելությունների հետ: Մասնավորապես, ԻՍՕ 26000 ստանդարտը կօգնի բոլոր տեսակի կազմակերպություններին, անկախ դրանց չափից, գործունեությունից և տեղից, գործելու սոցիալապես պատասխանատու ձևով՝ ապահովելով ցուցումներ հետևյալի վերաբերյալ.
- սոցիալական պատասխանատվությանը վերա­բե­­րող հասկացությունների,
- սոցիալական պատասխանատվության նա­խա­դրյալ­­­ների, ուղղվածության և առանձնահատկություն­ների,
- սոցիալական պատասխանատվության սկզբունք­ների և մեթոդների,
- սոցիալական պատասխանատվության հիմ­նա­կան հարցերի և խնդիրների,
- կազմակերպությունում սոցիալապես պատասխանատու վարքագծի ինտեգրման, ներդրման և խթանման,
- դրա ազդեցության ոլորտի,
- շահագրգիռ կողմերի ներգրավման:
Սեմինարի ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ ակտիվ քննարկումներ, մասնակիցներին տրվեցին գործնական առաջադրանքներ և կազմված խմբերում համապատասխան քննարկումից հետո ներկայացվեցին տեսակետներ կազմակերպություններում սոցիալական պատասխանատվության հայեցակարգի ներդրման վերաբերյալ:
 
Այլ Նորություններ
2011-11-29

ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգային ինստիտուտի համատեղ ջանքերով 2011թ. նոյեմբերի 22-24 Երևանում կազմակերպվեց սեմինար

2011-11-29
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգային ինստիտուտի համատեղ ջանքերով 2011թ. նոյեմբերի 22-24 Երևանում կազմակերպվեց սեմինար` նվիրված ԻՍՕ 14001 "Շրջակա միջավայրի կառավարման համակարգ" ստանդարտի կիրառմանը
2011-11-17
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է
2011-11-11
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտության Ազգային Ինստիտուտ) ծրագրի մեկնարկային և իրազեկմանը նվիրված կոնֆերանս
2011-10-14
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման համաշխարհային օրը
2011-09-28
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2011 թվականի սեպտեմբերի 19-24 մասնակցեց Հնդկաստանի Դելի քաղաքում տեղի ունեցած ԻՍՕ-ի` Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության 34-րդ վեհաժողովին 
2011-09-01
ԱՊՀ երկրներում արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու նպատակով 2005թ. նոյեմբերի 25-ին ԱՊՀ մասնակից երկրների կառա­վարու­թյունների ղեկավարների Խորհրդում որոշվեց սահմանել  "Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ԱՊՀ երկրների մրցանակաբաշխություն" 
2011-08-25
ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագրի շրջանակներում 2011թ. հուլիսի 6-10 իրականացվեց ՍԱՐՄ-ի գործառույթների գնահատումը
2011-08-15
Ստանդարտների ազգային ինստիտուտը, "Հայասի գրուպ" և "Փ.Աբաջան" ՍՊԸ ընկերությունների հետ 2011թ. հուլիսի 15-ին Ուկրաինայի Կիև քաղաքում մասնակցեց "Թոփ Թեն Ավարդ" (Top Ten Award) միջազգային մրցանակաբաշխությանը և արժանացավ ոսկե մրցանակի:
2011-08-10
2011 թ. հուլիսի 18-ից օգոստոսի 5-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգոնոոսֆերային հետազոտու­թյունների կենտրոնում Իտալիայի Tuscia համալասարանի  նախաձեռնու­թյամբ կազմա­կերպ­վեց սննդամթերքի որակի և անվտանգության խնդրին նվիրված ամառային դպրոց
Նորություններ
2011-11-29  ԻՍՕ 14001 "Շրջակա միջավայրի կառավարման համակարգ" թեմայով ԻՍՕ-ի կողմից կազմակերպված սեմինար Երևանում
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
2011-11-29  Շարունակություն ԻՍՕ 14001 "Շրջակա միջավայրի կառավարման համակարգ" թեմայով սեմինար
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
2011-11-17  Սեյսմիկ անվտանգության ոլորտի ստանդարտները օգնում են պաշտպանվել երկրաշարժերից
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011-11-11  PTB ծրագիր՝ Հարավային Կովկասում ենթակառուցվածքի կատարելագործում
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
2011-10-14  Ստանդարտներն օգնում են ձևավորել վստահությունն աշխարհում
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...
2011-09-28  Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) 34-րդ վեհաժողովը
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2011 թվականի սեպտ...
2011-09-01  Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ԱՊՀ երկրների III մրցանակաբաշխութուն
ԱՊՀ երկրներում արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու նպատակով 2005թ. նոյեմբերի 25...
2011-08-25  Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) գնահատումը ԻՍՕ ԻՀԾ շրջանակներում
ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագրի շրջանակներում 2011թ. հուլիսի 6-10 իրականացվեց ՍԱՐՄ-ի գործառույթն...
2011-08-15  Ստանդարտների ազգային ինստիտուտին շնորհվեց "Թոփ Թեն Ավարդ" ոսկե մրցանակ
Ստանդարտների ազգային ինստիտուտը, "Հայասի գրուպ" և "Փ.Աբաջան" ՍՊԸ ընկերությունների հետ 2011թ. հուլիսի...
2011-08-10  Սննդամթերքի անվտանգության ոլորտում ունակությունների զարգացում
2011 թ. հուլիսի 18-ից օգոստոսի 5-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգոնոոսֆերային հետազոտու...