Ստանդարտների ազգային ինստիտուտի կառավարման համակարգերի սերտիֆիկացման բաժնի գլխավոր մասնագետ Նվարդ Ամիրբեկյանը 2011թ. փետրվարի 28-ից մարտի 4-ը Մինսկում (Բելոռուսի Հանրապետություն) մասնակցեց ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհրդի (այսուհետ` ՍՉՍ ՄՊԽ) 38-րդ նիստի որոշման համաձայն (Արձանագրություն №38-2010, 4.3.8 կետ) իրականացվող "Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ԱՊՀ երկրների մրցանակաբաշխության II փուլի մասնակիցների գնահատման համար փորձագետների որակավորման" ուսումնագործնական սեմինարին: Սեմինարի նպատակն էր ապահովել փորձագետների կողմից ԱՊՀ երկրների III մրցանակաբաշխության II փուլի մասնակիցների միասնական գնահատման մոտեցումը:


Սեմինարի աշխատանքները
համակարգում էր ՄՊԽ ստանդարտացման բյուրոն, որին մասնակցում
էին Հայաստանի, Բելոռուսի, Մոլդովայի,
Ուկրաինայի, Ադրբեջանի, Ղազախստանի և
Ռուսաստանի փորձագետները:
Սեմինարի աշխատանքային ծրագիրը բավականին ծանրաբեռնված էր:
Մասնավորապես, սեմինարի ընթացքում քննարկվեցին`
- որակի
կառավարման համակարգված մոտեցման զարգացումը, որակի միջազգային մրցանակները,
ազգային որակի մրցանակները և ԱՊՀ մրցանակը ;
- ԱՊՀ մրցույթի կազմակերպումը` մրցույթի առաջին և երկրորդ
փուլերը;
- ՈԿԵՖ (EFQM) կատարելության
մոդելը. չափանիշներն և դրանց բաղադրիչները, ինչպես նաև գնահատման տիրույթը;
- ԱՊՀ
մրցանակաբաշխության փորձագետներին ներկայացվող պահանջները;
- խմբային աշխատանքը;
- գնահատման
մեթոդական մոտեցումը` "հնարավորություններ" չափանիշներն և "արդյունքներ" չափանիշներն և այլ
հարցեր:
Իրականացվեցին գործնական խաղեր գնահատման մեթոդներով: Սեմինարի օրակարգը պարունակում էր նաև մի շարք կարևորագույն խնդիրների քննարկում` ՄՊԽ ստանդարտացման խորհրդի և փորձագետների փոխգործողության կազմակերպումը: Սեմինարի ավարտին Ն. Ամիրբեկյանը ստացավ № 3-3 վկայական:
Ստանդարտների ազգային ինստիտուտի կառավարման համակարգերի սերտիֆիկացման բաժնի պետ Սեդա
Պապյանը և Նվարդ Ամիրբեկյանը ընգրկվեցին արտադրանքի և ծառայությունների որակի
ապահովման բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության երկրների III Մրցանակաբաշխության փորձագետների ռեեստրում:
Փորձագետներից կազմվեցին
12 հանձնաժողովներ, յուրաքանչյուր հանձնաժողովը կազմված է 2 փորձագետից: Հայաստանի
փորձագետները ընդգրկված են 6-րդ և 8-րդ հանձնաժողովներում: Ս. Պապյանն և Ն. Ամիրբեկյանը
կփորձաքննեն յուրաքանչյուրը երեք կազմակերպություն` Բելոռուսում, Ռուսաստանի
Դաշնությունում և Ուկրաինայում:
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների
ազգային ինստիտուտի համատեղ ջանքերով 2011թ. նոյեմբերի 22-24 Երևանում կազմակերպվեց
սեմինար
ԻՍՕ նախագահ Բ.Ալյոշինի և ՌԴ Տեխնիկական կանոնակարգման ու չափագիտության դաշնային գործակալության պետ Գ....
"Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի ա...
2012 թ մարտի 13-14-ը Ռուսաստանի Դաշնությանում ` քաղաք Մոսկվայում, Տեխնիկական կարգավորման և չափ...
Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն Ե.Ազարյանը 2012թ. մարտի 15-16 ք.Ժնևում, Շվեցարիա, մասն...
Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն Ե.Ազարյանը 2012թ. հունվարի 12-13 մասնակցեց ԻՍՕ-ի Խորհր...
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...
Նախորդ