Գիտե՞ք արդյոք միջազգայնորեն
ստանդարտացված և ճանաչված հայկական գրանշանների և խորհրդանշանների ստեղծման պատմությունը:Տեղեկատվական
տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց առաջացել էին խոչընդոտներ` կապված հայկական գրանշանների
լիարժեք կիրառման հետ, քանի որ դրանք ընդգրկված չէին տեղեկատվության փոխանակման նպատակով
նիշերի (կոդավորման) բազմաբայթստանդարտում:
Նշված ստանդարտըմշակված
է Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) և Միջազգային էլեկտրատեխնիկական
հանձնաժողովի (ԻԷԿ)կողմից (ԻՍՕ/ԻԷԿ 10646): Ստանդարտի մշակումն առաջարկվել է Յունիկոդ
Կոնսորցիում կազմակերպության կողմից 1991 թվականին: Այն ներառում է աշխարհի գրեթե բոլոր
լեզուներիտառերը, կետադրական նշանները, ազգային խորհրդանիշերը, և այլն: Նման քանակությամբ
նշանները ստանդարտում ներառելու համար այն պարբերաբար վերանայվում է:
Հայկական դրամի և հավերժության
հայկական նշանների միջազգային ճանաչման խնդիրն առաջին անգամ 2010 թվականի սկզբներին
բարձրաձայնվեց Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Տեղեկատվական տեխնոլոգիաների
զարգացմանն աջակցող խորհրդի Լեզվի և մշակույթի աշխատանքային խմբի կողմից:Այդ խնդիրը
լուծելու համար անհրաժեշտ էր ԻՍՕ/ԻԷԿ 10646 ստանդարտում ընդգրկել հայկական դրամի և հավերժության հայկական նշանները:
Հայկական դրամի նշանը ստեղծվել
է 1995 թվականին հայկական դրամի հիմնումից երկու տարի հետո: Այն առաջին անգամ գծագրել
է Կարեն Կոմենդարյանը: Այն կազմված է որպես հայերեն «Դրամ» բառի առաջին գլխատառ «Դ»
տառ, որի հորիզոնական աջ ելուստը իրագործված
է աջ ուղղաձիգ տարրը հատող երկու հորիզոնական գծերի տեսքով: Ազգային մակարդակով
ստանդարտացվել է 2007 թվականին և ընդգրկվել ՀՍՏ 34.001 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ.
Գրանշանների հավաքածուներ և ստեղնաշարեր. Գրանշանների կոդավորում և ստեղների դասավորություն»
ազգային ստանդարտում:
Իսկ ահա հայկական հավերժության
նշանը հնագույն ազգային խորհրդանիշ է և հայկական իրականության մեջ կարող է հանդիպել
հայկական եկեղեցիների և խաչքարերի վրա, ինչպես նաև հայկական մանրանկարչությունում:Այն
իրենից ներկայացնում է կորագծային թևեր ունեցող ժամացույցի սլաքի ուղղությամբ կամ ժամացույցի
սլաքին հակառակ ուղղությամբ ոլորվող աստղանիշ: Որպես կանոն այն ունի ութ կոր, ինչը
խորհրդանշում է վերածնունդը: Սակայն կարող է ունենալ չորս կամ ավելի կոր:
Աշխատանքները կազմակերպելու
համար Ստանդարտների ազգային ինստիտուտի ակտիվ ջանքերի շնորհիվ ստեղծվեց աշխատանքային
խումբ, որում ընդգրկվեցին ոլորտի ճանաչված մասնագետներ, փորձագետներ, պետական և ոչ
պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ:Աշխատանքային խմբի անդամների կարծիքների
և առաջարկությունների երկարատև քննարկումների հիման վրա համաձայնություն ձեռք բերվեց
մշակված հայկական նշանների վերաբերյալ: Այնուհետև, սահմանված միջազգային ընթացակարգերով
Ստանդարտների ազգային ինստիտուտը Ստանդարտացման միջազգային կազմակերպության ՄՏՀ 1
«Տեղեկատվական տեխնոլոգիաներ» միավորված տեխնիկական հանձնաժողովի ԵՀ 2 «Կոդավորված
նշանների հավաքածուներ» ենթահանձնաժողովին ուղարկվեց վերը նշված նշանները և դրանց նկարագրությունները`
ԻՍՕ/ԻԷԿ 10646 ստանդարտում լրացում կատարելու նպատակով:
Որպես Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ազգային մարմին և ԻՍՕլիիրավ անդամ, Ստանդարտների ազգային ինստիտուտն ապահովեցմիջազգային և տեղացի մասնագետների մոտ մեկ և կես տարվա բանակցությունների և քննարկումների արդյունավետ իրականացումը և արդյունքում միջազգային ստանդարտի վերջին հրատարակությունում ընդգրկվեցին հայկական դրամի և հավերժության հայկական նշանների աջակողմյան և ձախակողմյան տարբերակները: Հայկական այբուբենի տառերից հետո, դրանք առաջին հայկական նշաններն էին, որոնք ընդգրկվեցին միջազգային ստանդարտում:
Սակայն կան այդպիսի բազմաթիվ հայկական նշաններ և խորհրդանշաններ, որոնց համար հետագայում ևս կարիք կլինի ձեռք բերել միջազգային ճանաչում: Ուստի Ստանդարտների ազգային ինստիտուտը շարունակում է տեղային և միջազգային մակարդակով համագործակցությունը հայկական նշաններիմիջազգային ճանաչման համար:
Հայկական դրամի նշան | Հավերժության նշան |
Սեմինար ISO 9001։2015 միջազգային ստանդարտի պահանջներով
<<Անհետաձգելի բժշկական օգնության հաստատությունների ուղեցույց>> (IWA 38) միջազգային սեմինարի մասնակցության հրավեր
Կայացավ Միջպետական խորհրդի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների հանդիպումը
Կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման
ազգային մարմինների առցանց հանդիպումը
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի 59-րդ նիստը
Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը
Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ
Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ
Սեմինար ISO 9001։2015 միջազգային ստանդարտի պահանջներով...
<<Անհետաձգելի բժշկական օգնության հաստատությունների ուղեցույց>> (IWA 38) միջազգային սեմինարի մ...
Ստանդարտների համաշխարհային օր...
Կայացավ Միջպետական խորհրդի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների հանդիպումը...
Կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների առցանց հանդիպումը...
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձն...
Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը...
Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ ...
Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ...
COVID-19 Հասանելի ստանդարտների ցանկ ...