Ստանդարտների ազգային ինստիտուտը նախապատրաստել է
Հայաստանի ազգային ստանդարտների ներդաշնակեցման 2011-2015 թթ. ռազմավարական
ծրագիր, որը նախատեսում է տնտեսության
գերակա ճյուղերի համար մշակել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ
ազգային ստանդարտներ:
Այդ ստանդարտների կիրառումը կնպաստի Հայաստանի
Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական
ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների
վերացմանը և արտահանման ծավալների խթանմանը:
Ծրագրի մշակման համար հիմք է հանդիսացել եվրոպական
հարևանություն քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող
2009-2011 թթ. միջոցառումների ցանկի 168 կետը և Առևտրի համաշխարհային
կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման» համաձայնագրի
պահանջները` ազգային ստանդարտների ներդաշնակեցումը միջազգային և եվրոպական
ստանդարտների հետ:
Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում գիտատեխնիկական և
արդյունաբերության ոլորտների տեխնոլոգիական բազայի ինովացիոն զարգացման համար
ստեղծել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների
արդիականացված ֆոնդ:
Գործող ազգային ստանդարտների ֆոնդը ծրագրի իրականացման
արդյունքում կհամապատասխանի ՀՀ տնտեսության գերակայող ճյուղերի արդի պահանջներին:
Ինչպես ընդունված է միջազգային գործելակարգում ծրագիրն
իրականացվելու է ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների միջոցով և Ստանդարտների
ազգային ինստիտուտի մեթոդական ղեկավարությամբ և նախատեսվում է 660 ազգային
ստանդարտի մշակում` միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ:
Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն բարենպաստ
պայմաններ.
- ՀՀ տնտեսությունում նորարարական տեխնոլոգիաների ներդրման,
- հայրենական արտադրանքի մրցունակության և
շահութաբերության բարձրացման,
- ոչ հիմնավորված տեխնիկական խոչընդոտների վերացման`
ապահովելով ազատ առևտուր,
- բիզնեսի ծախսերի նվազեցման` համապատասխանության
գնահատման համար:
Ծրագիրը ամբողջությամբ տեղադրված է կայքի
«Ստանդարտացում» բաժնում:
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների
ազգային ինստիտուտի համատեղ ջանքերով 2011թ. նոյեմբերի 22-24 Երևանում կազմակերպվեց
սեմինար
ԻՍՕ նախագահ Բ.Ալյոշինի և ՌԴ Տեխնիկական կանոնակարգման ու չափագիտության դաշնային գործակալության պետ Գ....
"Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի ա...
2012 թ մարտի 13-14-ը Ռուսաստանի Դաշնությանում ` քաղաք Մոսկվայում, Տեխնիկական կարգավորման և չափ...
Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն Ե.Ազարյանը 2012թ. մարտի 15-16 ք.Ժնևում, Շվեցարիա, մասն...
Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն Ե.Ազարյանը 2012թ. հունվարի 12-13 մասնակցեց ԻՍՕ-ի Խորհր...
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...
Նախորդ