Ստանդարտների ազգային ինստիտուտի փորձարկման լաբորատորիան հագեցած է ժամանակակից սարքավորումներով, մասնավորապես, ճապոնական ,,Շիմաձու,, ֆիրմայի սարքերով, որոնցից են՝ ատոմային աբսորբցիոն սպեկտրոմետրը, որը ծառայում է թունավոր և այլ տարրերի, որոշման համար (մինչև 10-9): Գազային քրոմատոգրաֆների միջոցով կատարվում է կայուն քլորօրգանական թունաքիմիկատների մնացորդային քանակների որոշում սննդամթերքում և այլ ապրանքատեսակներում,  հողում, ջրում: Քրոմատոգրաֆներով որոշում են  նաև սպիրտներում, օղիներում՝ սիվուխային յուղերի, եթերների և այլ բարդ միացությունների միկրոխառնուրդների քանակները` դիֆերենցված:

Փորձարկման լաբորատորիան հագեցած է բարձր էֆեկտիվության ճապոնական հեղուկային քրոմատոգրաֆով, որով մասնավորապես, որոշում են միկոտոքսինների չափաքանակները: Իոնային քրոմատոգրաֆը նախատեսված է խմելու, հանքային ջրերի և այլ ըմպելիքների  իոնային կազմի որոշման համար: Քրոմ-մասսպեկտրոմետրով իրականացվում է սննդամթերքի (մասնավորապես, ալկոհոլային խմիչքների) նույնականացում:

Փորձարկման լաբորատորիան ճանաչված է Եվրոհանձնաժողովի DG VI Գինիների կոմիտեի կողմից` Եվրամիության անդամ երկրներ արտահանվող խաղողի հյութի, քաղցուի և գինիների VI-1 համապատասխանության փաստաթուղթ (սերտիֆիկատ) շնորհելու գծով:

Փորձարկման լաբորատորիան իրականացնում է շինանյութերի, բնական և արհեստական քարերի փորձարկումներ: Բնական և արհեստական քարերի համար կատարվում է տեսակարար ռադիոակտիվության որոշումը:

Փորձարկման լաբորատորիայում աշխատում են միջազգային վերապատրաստում անցած բարձրակարգ ու բանիմաց մասնագետներ, որոնցից 4-ը ունեն գիտական աստիճան:

 

Նորություններ
2016-10-13  Ստանդարտացման համաշխարհային օր 2016
ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 14-ին ողջ աշխարհը նշում է Ստանդարտացման համաշխարհայի...
2016-09-24  Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) 39-րդ վեհաժողովը
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2016 թվականի սեպտ...
2016-09-24  Միջազգային համագործակցության ոլորտում նոր ձեռքբերումները
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը 2016 թվականի սեպտեմբերի 11-14 մասնակցելով Պեկինում ...
2016-09-24  ԻՍՕ-ի Զարգացող երկրների հարցերով մշտական կոմիտեի (ԴԵՎԿՕ) 50-րդ նիստը
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2016 թվականի սեպտ...
2016-09-07  Միջազգային աշխատաժողովի համաձայնագիր (IWA) կաթիլային ոռոգման վերաբերյալ
Շուրջ 25 երկրի ներկայացուցիչներ հանդիպեցին Ստոկհոլմում, Շվեդիայի ստանդարտների ինստիտուտում (SIS), ՝ ...
2016-08-12  Ստանդարտների ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ հիմնադրվեց «Լույս և լուսավորում» տեխ. հանձնաժողովը
2016 թվականի օգոստոսի 11-ին տեղի ունեցավ ՍԱՐՄ ՏՀ 25 «Լույս և լուսավորում» տեխնիկական հանձնաժողովի ան...
2016-06-16  Համագործակցության հուշագիր Ամերիկայի ստանդարտացման ազգային մարմնի ԱՆՍԻ հետ
2016 թվ. հունիսի 14-ին Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ...
2016-05-06  ԿԱՍԿՕ 31-րդ պլենար նիստը Դուբայում, ԱՄԷ
2016 թվականի մայիսի 3-5 Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ փոխտնօրեն Գ.Նազարյանը մասնակցեց Դուբայում...
2016-04-27  Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության մրցանակաբաշխություն
Այսօր ապրիլի 27-ին Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից անցկացվեց արտադրանքի և ծառայությունների որ...
2016-03-21  ԻՍՕ Խորհրդի 100-րդ նիստը և DEVCO Խորհրդի 25-րդ հանդիպումը
2016 թվականի մարտի 14-15 Շվեյցարիայի Ժնև քաղաքում, ԻՍՕ-ի գրասենյակում տեղի ունեցավ ԻՍՕ Զարգացող երկր...