Առևտրի համաշխարհային կազմակերպություն

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է միջազգային առևտրում առևտրային սահմանափակումները հանելու և անդամ երկրների միջև առևտրային-քաղաքական հարաբերությունները կարգավորելու նպատակով :Այն ստեղծվել է 1995 թ. հունվարի 1-ին Մարակեշի համաձայնագրով, որը փոխարինել է 1947 թվականին կնքված Սակագների և առևտրի մասին ընդհանուր համաձայնագրին (GATT): ԱՀԿ-ն պատասխանատու է նոր առևտրային պայմանագրերի մշակման և կնքման, ինչպես նաև այն պայմանագրերի կատարման հսկողության համար, որոնք ստորագրվել են աշխարհի երկրների մեծ մասի կողմից և հաստատվել այդ երկրների կառավարությունների կողմից:
 

Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողով

Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովը (UNECE) ստեղծվել է 1947 թվականին` խրախուսելու իր անդամ երկրների միջև տնտեսական համագործակցությունը: Այն Միավորված ազգերի կազմակերպության հինգ տարածաշրջանային հանձնաժողովներից մեկն է: Ունի 56 անդամ երկիր: Բացի Եվրամիության երկրներից նրա կազմի մեջ են մտնում նաև ԱՄՆ, Կանադան, Իսրայելը, Թուրքիան, ինչպես նաև ԱՊՀ երկրներ: Կենտրոնական գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում:
 

Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողով

 Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովը (ՄԷՀ) շահույթ չհետապնդող ոչ կառավարական ստանդարտացման միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1906 թվականին: Կենտրոնական գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում: Կազմակերպությունը մշակում և հրատարակում է միջազգային ստանդարտներ, որոնք վերաբերվում են էլեկտրական, էլեկտրոնային և դրանց հարակից տեխնոլոգիաներին, որոնք ընդհանուր կոչվում են «էլեկտրոտեխնոլոգիա»: Միջազգային ստանդարտները տարածվում են տեխնոլոգիաների հսկայական մի շարքի վրա` սկսած էլեկտրաէներգիայի արտադրությունից, մատակարարումից, բաշխումից մինչև կենցաղային և գրասենյակային սարքավորումներ, կիսահաղորդիչներ, մանրաթելային օպտիկա, մարտկոցներ, արևային էներգիա, նանոտեխնոլոգիա և այլն: Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովը ղեկավարում է համապատասխանության գնահատման երեք համակարգ, որոնք հավաստում են, թե արդյոք սարքավորումը, համակարգը կամ բաղադրիչը համապատասխանում են միջազգային ստանդարտներին:
 

Էլեկտրատեխնիկայի ստանդարտացման եվրոպական կոմիտե

 Էլեկտրատեխնիկայի ստանդարտացման եվրոպական կոմիտեն (ՍԵՆԷԼԵԿ) ստեղծվել է 1976 թվականին: Կազմակերպությունը պատասխանատու է էլեկտրատեխնիկայի բնագավառում եվրոպական ստանդարտացման համար: Էլեկտրատեխնիկայի ստանդարտացման եվրոպական կոմիտեն Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) և Հեռահաղաղորդակցության եվրոպական ստանդարտների ինստիտուտի (ԵՏՍԻ) հետ միասին Եվրամիության կողմից պաշտոնապես ճանաչված է որպես Եվրոպական ստանդարտացման մարմին: Այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Բրյուսելում: Անդամներ են հանդիսանում Եվրոպային երկրների մեծ մասի էլեկտրատեխնիկայի ստանդարտացման ազգային մարմինները:
 

Հեռահաղորդակցության միջազգային միություն

 Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) ստեղծվել է միջազգային ռադիո- և հեռահաղորդակցությունը ստանդարտացնելու և կանոնակարգելու համար: Հիմնադրվել է որպես Միջազգային հեռագրային միություն 1865 թվականի մայիսի 17-ին Փարիզում: Կազմակերպության հիմնական խնդիրն է ռադիոհաճախականության սպեկտրի որոշումն ու ստանդարտացումը, ինչպես նաև տարբեր երկրների միջև համաձայնագրերի կնքումը, որոնք թույլ են տալիս կատարելու միջազգային զանգեր: Այն ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություններից մեկն է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում:
 

Հեռահաղորդակցության եվրոպական ստանդարտների ինստիտուտ

 Հեռահաղորդակցության եվրոպական ստանդարտների ինստիտուտը (ETSI) անկախ, շահույթ չհետապնդող եվրոպական ստանդարտացման կազմակերպություն է հեռահաղորդակցության բնագավառում: Ստեղծվել է 1988 թվականին և պաշտոնապես ճանաչված է Եվրոպական խորհրդի և Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի կողմից: Կենտրոնական գրասենյակը գտնվում է Ֆրանսիայի Սոֆիա Անտիպոլիս քաղաքում: Հեռահաղորդակցության եվրոպական ստանդարտների ինստիտուտը պատասխանատու է տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ստանդարտացման համար: Ունի 740 անդամ 65 երկրներից և մարզերից Եվրոպայում և Եվրոպայից դուրս` ներառյալ արտադրողներ, ցանցային օպերատորներ, ծառայություն մատուցողներ, գիտահետազոտական մարմիններ և սպառողներ:
 

Կոդեքս Ալիմենտարիուս

 Կոդեքս Ալիմենտարիուս հանձնաժողովը հիմնադրվել է 1963 թվականին ՄԱԿ-ի Սննդամթերքի և գյուղատնտեսության կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Հանձնաժողովի գլխավոր նպատակն է պահպանելու սպառողի առողջությունը և հավաստելու սննդամթերքի միջազգային պրակտիկայում բարեխիղճ պրակտիկան: Կոդեքս Ալիմենտարիուսը Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչված է որպես սննդամթերքի անվտանգության և սպառողների պաշտպանության հետ կապված քննարկումների միջազգային հսկիչ կետ:

Նորություններ
2012-04-25  ԻՍՕ նախագահ Բ.Ալյոշինի այցը Հայաստանի Հանրապետություն
ԻՍՕ նախագահ Բ.Ալյոշինի և ՌԴ Տեխնիկական կանոնակարգման ու չափագիտության դաշնային գործակալության պետ Գ....
2012-03-28  Վերանայվում է ԻՍՕ/ՏՊ 22003:2007 ստանդարտը` ԿԱՍԿՕ ԱԽ 36
"Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի ա...
2012-03-22  Ստանդարտացման ազգային մարմինների և ՄԳՍ բյուրոյի մասնագետների աշխատաժողով
2012 թ մարտի 13-14-ը  Ռուսաստանի Դաշնությանում ` քաղաք Մոսկվայում, Տեխնիկական կարգավորման և չափ...
2012-03-19  ԻՍՕ Խորհրդի 91-րդ նիստը
Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն Ե.Ազարյանը 2012թ. մարտի 15-16 ք.Ժնևում, Շվեցարիա, մասն...
2012-02-02  ԻՍՕ Խորհրդի ռազմավարական հարցերով մշտական հանձնաժողովի 32-րդ նիստը
Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն Ե.Ազարյանը 2012թ. հունվարի 12-13 մասնակցեց ԻՍՕ-ի Խորհր...
2011-11-29  ԻՍՕ 14001 "Շրջակա միջավայրի կառավարման համակարգ" թեմայով ԻՍՕ-ի կողմից կազմակերպված սեմինար Երևանում
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
2011-11-29  Շարունակություն ԻՍՕ 14001 "Շրջակա միջավայրի կառավարման համակարգ" թեմայով սեմինար
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
2011-11-17  Սեյսմիկ անվտանգության ոլորտի ստանդարտները օգնում են պաշտպանվել երկրաշարժերից
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011-11-11  PTB ծրագիր՝ Հարավային Կովկասում ենթակառուցվածքի կատարելագործում
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
2011-10-14  Ստանդարտներն օգնում են ձևավորել վստահությունն աշխարհում
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...