Ստանդարտների համաշխարհային օր, հոկտեմբերի 14, 2009 թվական
Այժմ աշխարհը կանգնած է լուրջ խնդիրների առջև: Ջերմոցային գազերի արտանետումների ավելացումը բերում է մոլորակի միջին ջերմաստիճանի բարձրացմանը: Արդյունքում կանխատեսվում է կլիմայի փոփոխություն, որը գիտնականների կարծիքով բերում է լուրջ էվոլուցիոն, տնտեսական, սոցիալական և բնապահպանական բացասական փոփոխությունների:Փորձագետները տալիս են մի շարք առաջարկություններ գլոբալ տաքացման դեմ պայքարում, որը ներառում է նաև ստանդարտացման միջազգային կազմակերպությունների` Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO), Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (IEC) և Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից մշակվող ստանդարտների կիրառումը:
Ստանդարտացման միջազգային կազմակերպությունները իրենց գործունեությամբ համագործակցում են տարբեր երկրների կառավարությանների, բիզնեսի և հասարակության հետ կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարում և ջերմոցային գազերի կրճատումն ապահովելու համար` տրամադրելով էներգետիկ արդյունավետության բարձրացման անհրաժեշտ միջոցներ, որն էլ միաժամանակ կնպաստի կայուն զարգացմանը:
Ստանդարտացման երեք միջազգային կազմակերպությունների կողմից մշակվող ստանդարտներն ընդգրկում են Կլիմայի փոփոխության միջկառավարական աշխատանքային խմբի զեկույցում նշված բոլոր ոլորտները: Զեկույցը պարունակում է հետևանքների վերացմանը վերաբերվող տեխնոլոգիաներ, քաղաքականություն և միջոցառումներ, տրված են սահմանափակումներ և հնարավորություններ, մշակված են էներգիայի մատակարարմանը, տրանսպորտին, շինարարությանը, շենքերի շահագործմանը, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, անտառատնտեսությանը, ինչպես նաև թափոնների օգտահանմանը վերաբերվող հարցեր:
Միջազգային ստանդարտներն առաջարկում են քաղաքագետներին, արդյունաբերողներին և հասարակության բոլոր շահագրգիռ կողմերին կլիմայական փոփոխությունների հետևանքների վերացման համար անհրաժեշտ միջոցներ: Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (ISO), Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովը (IEC) և Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) սահմանում են ընդհանուր ծրագիր, որը ներառում է հետագա տարիներին կլիմայի փոփոխության դեմ պայքարի հեռանկարները` պետական կառույցների և մասնավոր սեկտորի մասնակցությամբ: Ստանդարտներում առաջարկվում են գործնական որոշումներ, որոնք կարող են կիրառվել որևէ միջազգային համաձայնագրում, որը կնքվում է Կիոտոյի արձանագրությունների հիման վրա:
Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO), Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (IEC) և Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից մշակված ստանդարտները տարբեր երկրների կառավարություններին և բիզնես միություններին առաջարկում են չափանիշներ, որոնք պետք է հաշվի առնվեն քաղաքական որոշումներ կամ կլիմայի հետ կապված համաձայնագրեր ընդունելու ժամանակ: Այս երեք կազմակերպությունները այլ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ աշխատում են, որպեսզի 2009 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև18-ը Կոպենհագենում կայանալիք ՄԱԿ-ի համաժողովի բոլոր մասնակիցները տեղյակ լինեն այն ծրագրերին, որոնք առաջարկվելու են` հիմք ընդունելով գործող և մշակվող միջազգային ստանդարտները:
ԻՍՕ նախագահ Բ.Ալյոշինի և ՌԴ Տեխնիկական կանոնակարգման ու չափագիտության դաշնային գործակալության պետ Գ....
"Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի ա...
2012 թ մարտի 13-14-ը Ռուսաստանի Դաշնությանում ` քաղաք Մոսկվայում, Տեխնիկական կարգավորման և չափ...
Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն Ե.Ազարյանը 2012թ. մարտի 15-16 ք.Ժնևում, Շվեցարիա, մասն...
Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն Ե.Ազարյանը 2012թ. հունվարի 12-13 մասնակցեց ԻՍՕ-ի Խորհր...
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...
Նախորդ